Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը

«ԵՄ կինոփառատոներ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ Մշակույթի ազգային ինստիտուտների ՅՈՒՆԻՔ Հայաստան կլաստերի նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել Եվրոպական Ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը Երևանում:

Ինչպես  հայտնեցին ՀՀ-ում ԵՄ գրասենյակից, բացման արարողությանը ներկա են գտնվել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հաայստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և փառատոնի այլ հյուրեր:

Ողջույնի խոսքով հանդես են եկել տկն Վիկտորինը, պրն Հարությունյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը՝ յուրաքանչյուրն իր հերթին կարևորելով Եվրոպական ֆիլմերի փառատոնը Հայաստանում։

Փառատոնը մեկնարկել է ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի նկարահանած «Գլորիա Մունդի» ֆիլմի պրեմիերայով։

 

Հյուրերի ողջույնին հաջորդել է ֆրանս-իտալական արտադրության «Գլորիա Մունդի» ֆիլմի ցուցադրությունը, որը, Ֆրանսիայում կայանալիք պրեմիերայից առաջ, բացառության կարգով ցուցադրվեց Հայաստանում։ Ֆիլմը պատմում է ֆրանսիական մի ընտանիքի մասին, որում զարգանում են բարդ փոխհարաբերություններ։ Խրվելով ընտանեկան և հասարակական խնդիրների մեջ՝ նրանք կարծես ստվերում են թողնում իրենց կյանքի երջանկությունը։

Փառատոնը կշարունակվի մինչև դեկտեմբերի 2-ը՝ ամեն օր ցուցադրություններ կազմակերպելով թե՛ Երևանում և թե՛ հանրապետության այլ մարզերում:

Աբովյան քաղաքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ազգությամբ ռուս է Մայիսի 31-ին նախատեսված Մոսկվա-Երևան թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին Արթուր Վանեցյանին տարբեր մութ պատմությունների հետ կապել չի հաջողվի Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի չեն թեստավորում․ քաղաքացին ահազանգում է Գագիկ Ծառուկյանը հետևողական է 99.81% ճշգրտությամբ 10.000 թեստ` Պաշտպանության նախարարությանը «Թովմասյան» հիմնադրամից Դեպք ունենք, երբ կորոնավիրուսից մահացել է մեկ ընտանիքի 3 անդամ․ Նիկոլ Փաշինյան Բարձրագույն կրթության և գիտության միավորումը մեկ օրենքի շրջանակում արհեստական է, արդյունքն էլ՝ ճահճացումը. Լուսինե Մարգարյան Իրանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2819 նոր դեպք․ IRINN Սիրելի´ հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր․ Նիկոլ Փաշինյան Հայաստանում կա ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է Փաշինյանը համաճարակն օգտագործում իր քաղաքական խնդիրները լուծելու համար. Հայաստանի Հանրապետական ​​կուսակցություն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետության մասին` կորոնավիրուսին այո՛ ասելու փոխարեն․ Միհրդատ Մադաթյան Շարքայինն ունի սոցիալական պատասխանատվություն, քավության այլ նոխազ գտեք Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Դիմակը դարձել է Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը, ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այդպես էլ հիմա գերագնահատվում է դիմակի դերը. Աղասի Ենոքյան Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների արդյունքում պետք է ընդունվեն մեր ազգային արժեքներին համահունչ կարգավորումներ. Արմեն Սարգսյան ՓՊ նախագահն արձագանքել է Ալեն Սիմոնյանի գրառմանը
website by Sargssyan