Երբ «թքած ունեն» օրենքի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, առողջապահության նախարարությունում օրենսդրության հերթական աղաղակող ոտնահարումն է տեղի ունեցել։ 

Օրենքն ամրագրում է, որ նախարարություններում ոլորտային համակարգումները վերապահված են բացառապես փոխնախարարներին, որոնք այն իրականացնում են համապատասխան վարչությունների միջոցով։ 

Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս նախարար Արսեն Թորոսյանը մի հրաման է ստորագրել, որով նախարարության վարչություններից մեկի համակարգումը հանվել է փոխնախարարներից և հանձնվել աշխատակազմի ղեկավարին: 

Նախարարությունում խոսում են, որ, ամենայն հավանականությամբ, հաշվի է առնվել աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանի և այդ վարչության պետի մտերիմ հարաբերությունները։ Ավելի վաղ գրել էինք, որ վարչություններից մեկի պետը նշանակվել ու գործում է նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանի «տանիքի» ներքո: 

Նա, օգտագործելով աշխատակազմի ղեկավարի հետ իր հարաբերությունները, դարձել է նախարարության «հարց լուծողը»: 

Այդ փաստը դուր չի գալիս հատկապես փոխնախարարներին, որոնք փաստացի կորցրել են ազդեցությունը նախարարության վարչությունների նկատմամբ: 

«Այդ կինը նախարարությունում ուղղակի նյարդայնացնում է շատերին»,ասել էր մեր զրուցակիցը: 

Փաստացի, ստացվում է, որ մեր աղբյուրի փոխանցած տեղեկությունը նոր «երանգներ է ստանում» և, ըստ մեր զրուցակիցներից մեկի, «այս անգամ ևս գործ ունենք աշխատակազմի ղեկավարի և վարչության պետի հերթական «ստվերային գործարքի» հետ, որը կատարվել է առողջապահության նախարարի համաձայնությամբ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Նիկոլ, դու հաղթիր ճգնաժամին, քանի դեռ պարազիտ թիմդ վերջնականապես չի լափել բանականությունդ Արթուր Վանեցյանը շարունակում է ծառայել հայրենիքին Եթե Ոստիկանության այս կոշտությունն ունենայինք ապրիլ-մայիսին, այսօր հակահամաճարակային իրավիճակում մի փոքր այլ պատկեր էինք ունենալու. Տիգրան Ավինյան (տեսանյութ) ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն ստացավ Որ երկրների հետ են սահմանները բացվելու Գագիկ Ծառուկյանի շուրջ սենսացիաներ հորինվելը չի դադարում Պարետը՝ զինվորներին արձակուրդ ուղարկելու ու ծնողների հետ տեսակցելու հնարավորության մասին Միտինգները կթույլատրվեն,երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. Ավինյան Պուտինը հայտնվել է ֆրանսիական հայտնի պարբերականի շապիկին՝ սուպերգործակալ Ջեյմս Բոնդի կերպարով Երևանում բնակիչը սպառնացել է երեխային ցած նետել պատշգամբից Պավլիկ Մանուկյան՝ 9 տարի, Սմբատ Բարսեղյան՝ ցմահ, Վարուժան Ավետիսյան՝ 8 տարի 9 ամիս. դատախազները հանդես եկան մեղադրական ճառով Հայաստանում կրկին տարածվել է լեյշմանիոզ. այս վարակը մահացու է (տեսանյութ) Դպրոցը՝ դիմակով, առանց բուֆետի եւ հերթափոխով․ նոր ուսումնական տարին՝ նոր կարգ ու կանոնով Փոքր որդիս՝ Մուշեղը, ինն ամսական էր, երբ ցույց տվեցի նրան՝ որտեղից է սկսվում Հայրենիքը. Սեյրան Օհանյան Ես չեմ հիշում Ամուլսարի հետ կապված որևէ խոստում, որը մենք տվել ենք ու չենք կատարել. Տիգրան Ավինյան Երբ են բացվելու բուհերը. պարզաբանում է պարետը Մոսկվայից դեպի Երևան նախատեսված չարտերային չվերթների նոր ժամանակացույցը «Forbes»-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը Բացօթյա որ տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի. Պարետի նոր որոշումը Բարսելոնայի ֆուտբոլիստի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է
Խորը դեկոլտե, գրավիչ արտաքին. Շողեր Թովմասյանի նոր, գայթակղիչ լուսանկարը Ինչպիսի կանանց են փնտրում հարուստ տղամարդիկ. հատկանիշներ, որոնք նրանք կարևորում են Ճղված ջինսե տաբատ, վառ դեղին տոպ. Դիանա Մխիթարյանի գրավիչ կերպարը (լուսանկար) «Եթե մեկ վայրկյան ուշադրության կենտրոնում չեմ լինում, թվում է` աշխարհը շրջվել է». 23-ամյա Մագա Հարությունյանը` Տիկ-տոկ-ո... Արկադի Դումիկյանի դուստրն իսկական արքայադուստր է. նա անչափ նման է հայրիկին (լուսանկար) Մերի Մակարյանը և Լիլուն՝ լողավազանում (լուսանկար) Հռիփսիմե Հակոբյանի շքեղ զգեստն անտարբեր չի թողել երկրպագուներին (լուսանկար) Կարճ շորտեր, երազային կերպար. Լևոն Արոնյանի ընկերուհու՝ Անիտա Այվազյանի նոր, գայթակղիչ լուսանկարը Բեն Ավետիսյանը, Իրինա Այվազյանը, Աղաս Մանուկյանը և այլք՝ Մաշ Իսրայելյանի նոր տեսահոլովակում Ինչպիսին էր Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը մանուկ հասակում (լուսանկար)
website by Sargssyan