Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա


Գեղեցիկ կյանքի սիրահարն ու դատական արկածները. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ստվերի կողմնակից. գործարար Գևորգ Աֆանդյան», «Իմ տանիքը բանկերն են», «Կոռուպցիոն համաձայնությո՞ւն, թե՞ կանխամտածված սխեմա», ««Արզնի» ջրերի նախկին սեփականատերն ընդդեմ «Անելիք բանկի»». սրանք վերնագրերն են այն բազմաթիվ հոդվածների մի չնչին մասի, որոնք հրապարակվել են ժամանակին հաջողակ գործարարի՝ Գևորգ Աֆանդյանի և նրա բիզնեսների մասին: 

Մարդ, որ միշտ խուսափել է հանրային լինելուց, անգամ նրա հետ հարցազրույցներն առանց իր նկարի են հրապարակվել. հիմա կասեք՝ «ի՞նչ է պատահել, գործարար է, հանրային կյանքը չի սիրում, գործով է զբաղվում, վա՞տ է»:

 Իհարկե, վատ չէ, եթե իր, այսպես կոչված, «գործով զբաղվելուց» ոչ ոք չտուժեր. տարբեր ԶԼՄ-ներում հրապարակված բազմաթիվ օրինակներից միայն մի քանիսն էլ բավարար են հասկանալու, թե ինչ վնասներ է հասցրել Գևորգ Աֆանդյան գործարարը ՀՀ տնտեսությանը, տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ բանկերին, և անհատներին. միայն «Սթար» սուպերմարկետների ցանցի աղմկահարույց սնանկացումից տուժեցին տեղական արտադրողներ, մատակարարներ, մարդիկ կորցրին աշխատանքն ու հայտնվեցին սնանկության եզրին, իսկ այդ ամբողջ գործընթացում ջրից չոր դուրս եկավ միայն ինքը` Աֆանդյանը: 

Անգամ ԴԱՀԿԾ-ի ամենակարող նախկին պետը՝ Միհրան Պողոսյանը, ում Աֆանդյանը, ըստ տարբեր հրապարակումների, պարտք էր 5 մլն ԱՄՆ դոլար, չգիտես ինչու, հայտարարեց, որ ներում է պարտքի մեծ մասն ու պահանջում ընդամենը 499 000 դոլար։ 

Միհրան Պողոսյանի փաստաբանն այն ժամանակ հայտարարեց, որ դա բարի կամքի դրսևորում է։ Հայաստանյան բանկերն, ի դեպ, շարունակում էին արդեն անհաջողության մատնված այս գործարարին աստղաբաշխական վարկեր տրամադրել, պետությունն էլ հույս ուներ, որ նա առողջացնելու է իր բիզնեսները: 

Պետության հույսն էլ երևի պայմանավորված էր Աֆանդյանի և Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի մտերիմ հարաբերություններով. մի ժամանակ «Անի» հյուրանոցի առաջին հարկում ժամերով քննարկում էին հավանաբար երկրի, տնտեսության և վերջապես Աֆանդյանի բիզնեսների վերակենդանացման հարցերը: 

Առհասարակ, Աֆանդյանի գործունեությունն ուսումնասիրողի մոտ մի շարք հարցեր են առաջանում. այդ ինչպե՞ս պատահեց, որ ամենակարող Միհրան Պողոսյանը բարի կամք դրսևորեց հենց պարոն Աֆանդյանի նկատմամբ։ 

Կամ ինչպե՞ս էին բանկերը շարունակում ֆինանսավորել այս մարդու բիզնեսները, եթե նա վարկ էր վերցնում հինը փակելու համար ու այսպես շարունակ: 

Բայց հարցերի պատասխանները թողնենք ընթերցողին և միայն նշենք, որ, ըստ տարբեր ԶԼՄ-ների հրապարակումների, Գևորգ Աֆանդյանն իր բիզնես պրակտիկայից եկամուտներ քաղելու գործունեությունը տեղափոխել է դատաիրավական դաշտ, որտեղ, ի դեպ, ևս ունի ազդեցիկ բարեկամներ։ 

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ներկայիս եկամտաբեր «բիզնեսը». լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ գործարարը նախաձեռնել է դատական վեճեր ՀՀ մի շարք բանկերի դեմ և փորձում է աստղաբաշխական թվեր ստանալ իր երբեմնի` «տանիքներից». այսպես, Աֆանդյանը դատական վեճերի մեջ է «HSBC» բանկի, «Ինեկոբանկի», «Արդշինբանկի», «ՎՏԲ Հայաստան բանկի», «Բիբլոս» բանկի հետ: 

Երբ ուսումնասիրում ենք այս գործերը, ապա տեսնում ենք, որ բոլոր դեպքերում էլ գործում է մեկ ընդհանուր սխեմա. վերցնել վարկ իր ընկերություններից մեկի համար, գրավ դնել իրեն կամ իր ընտանիքին պատկանող մեկ այլ գույք, չկատարել պարտավորությունները և հետո սկսել դատական պրոցես տվյալ բանկի դեմ: 

Նմանատիպ սխեմայով է Գևորգ Աֆանդյանն այսօր նախկին «Անելիք» բանկից պահանջում ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ չլսված ու չտեսնված մի թիվ` 22 մլն ԱՄՆ դոլար: 

Այստեղ Աֆանդյանը, ըստ ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումների, գործի է դրել ավելի ուշագրավ մի մեխանիզմ, որի թակարդն էլ ընկել է բանկը. 

Աֆանդյանը վերցրել է 7մլն ԱՄՆ դոլար վարկ «Բյուրակն» ՍՊԸ-ով, գրավադրել է «Արզնի» հանքային ջրերի գործարանի գույքը, պարտավորությունները չի կատարել, գույքն անցել է բանկին, բայց Աֆանդյանը բռնագանձման պահին հասել է նրան, որ բանկի հետ համաձայնություն է ձեռք բերել` երկու տարվա նախապատվության մասին, այսինքն՝ գույքը երկու տարվա ընթացքում պետք է հետ վաճառվեր Գ. Աֆանդյանին կամ նրա կողմից նշված անձին, հակառակ դեպքում Բանկը պետք է վճարեր գույքի արժեքի հնգապատիկի չափով տույժ-տուգանք: 

Երկու տարին չլրացած՝ ԿԲ-ը մեծացնում է բանկերի կանոնադրական կապիտալը, և բաժնետերերը որոշում են ներգրավել նոր գործընկերոջ` Վարդան Դիլանյանին. վերջինս, վերլուծելով բանկի ֆինանսական ցուցանիշները, տեղեկացնում է, որ կհամաձայնի ներդրում անել, եթե բանկում չլինեն Աֆանդյանի հետ կապված վարկային պարտավորություններ, ինչպես նաև, իր կարծիքով, խնդրահարույց այդ գույքը: 

Բանկի՝ այդ պահին միակ բաժնետերը Աֆանդյանի հետ համաձայնագիրը չխախտելու համար նրա հետ համաձայնեցված ստեղծում է մի նոր ընկերություն, որի 33 տոկոսն անհատույց տալիս են Աֆանդյանի որդուն` Վահե Աֆանդյանին, և գույքը վաճառում են այդ ընկերությանը: Մեկ տարի անց Աֆանդյանը (իհարկե՝ ոչ ուղղակիորեն հենց ինքը) սկսում է պնդել, որ գույքը վաճառել են փաստացի իր որդուն առանց իր համաձայնության, և հայց է ներկայացնում դատարան` պահանջելով այդ 22 մլն ԱՄՆ դոլարը: 

Համաձայնեք` եկամտաբեր բիզնես է. ստանալ 22 մլն, որից վճարել պարտքերը կամ դրանց մի մասը, իսկ մնացածը... Մնացածի մասին Աֆանդյանը ևս հոգացել է: 

Քանի որ Գ. Աֆանդյան հաջողակ բիզնեսմենի պարտքերը բաց աղբյուրներից հասանելի տվյալներով կազմում են ավելի քան 20 մլն դոլար, իսկ պետության նկատմամբ չկատարված պարտավորությունները կազմում են մոտ 850 մլն ՀՀ դրամ, ապա նույնիսկ այն դեպքում, եթե ինքը ստանա բանկից 22 մլն-ը, իրեն ոչինչ չի մնա։ 

Բայց դա՝ հասարակ մահկանացուների դեպքում: Գ. Աֆանդյանը, բնականաբար, չէր կարող բաց թողնել այդ «խոշոր շահումը»... և հենց այս պահին հայտնվում է մի նոր պարտատեր. պարզվում է՝ ոմն Կարապետ Ալեքսանյանին Աֆանդյանի հայրը՝ Ռաֆիկ Աֆանդյանը, պարտք է 15 մլրդ դրամ, իսկ որպես այդ պարտքի ապահովում` գրավադրված է այն 22 մլն-ը, որը Աֆանդյանը «հնարավոր է» կստանար բանկից: 

Այս համաձայնագիրն, ի դեպ, կնքվել է անմիջապես բանկի հետ համաձայնագիրը կնքելուց հետո. այսինքն` ստացվում է, որ Աֆանդյանը գիտե՞ր, որ բանկը իբր խախտելու է ձեռք բերված համաձայնությունը, վճարելու է իրեն այդ գումարը, որից էլ ինքը վճարելու է Կարապետ Ալեքսանյանի պարտքը: 

Իսկ Կարապետ Ալեքսանյանն էլ Աֆանդյանին պատկանող տարբեր գույքերից որևէ մեկը որպես գրավ վերցնելու փոխարեն գրավ է վերցրել մի գումար, որը կգոյանար միայն բանկի կողմից համաձայնագիրը խախտելու արդյունքում. հակառակ դեպքում իր 15 մլրդ դրամը կգրվեր սառույցին... 

Մի խոսքով, տարբեր լրատվամիջոցների տասնյակ հրապարակումների ուսումնասիրությամբ պարզվում է, որ Գևորգ Աֆանդյանը գիշեր-ցերեկ մտածում է, թե էլ ինչ համաձայնագիր կարելի է ստորագրել, դատի տալ բանկերին, գումար վաստակել և վերջապես «առողջացնել իր բիզնեսը»: 

Իսկ հանրային կյանքը չսիրողն ու իր որդիներն, ի դեպ, ըստ նույն հրապարակումների, սիրում են ճոխ ու գեղեցիկ կյանքը` տարբեր երկրներում գոլֆ են խաղում, պոկեր, ճանապարհորդում են աշխարհի էկզոտիկ վայրերով: Բայց... սնանկ են, սնանկ: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելԱլենը չի վիրավորվում Մարուքյանի «անբարոյականի վաստակ» բառերից,բայց մնացածներին դատի է տալիս.Մկրտչյան Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան