Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ

Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր։

ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից:

Դրա համար մանկաբարձական հաստատության կարգադրիչ և այլ կառավարչական գործառույթներով օժտված մի շարք ծառայողներ, ըստ նախնական համաձայնության, ուղղակի դիտավորությամբ՝ շահադիտական դրդումներով, 2016-2018 թթ. ընթացքում սոցիալական կամ անձնական խնդիրների պատճառով հղիության ընդհատման համար ընկերության ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց՝ առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն, ընդ որում՝ որոշ դեպքերում չեն խորշել ծննդկաններից՝ մատուցած բժշկական ծառայությունների դիմաց որպես կաշառք գումար ստանալուց։ Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը՝ ուղեկցվող բժշկական փաստաթղթերով, տեղափոխվել են մանկատներ: Նշված հաստատությունների պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, բժշկական փաստաթղթերում ծննդատան կողմից նշված մտացածին ախտորոշումների օգտագործմամբ, խախտել են ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու իրավունքի առաջնահերթությունը՝ անուղղակի խոչընդոտելով նրանց որդեգրումը ՀՀ քաղաքացիների կողմից։ 

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն։

Գագիկ Ծառուկյանը դեմ է արտակարգ դրությունը երկարաձգելուն Նիկոլ, դու հաղթիր ճգնաժամին, քանի դեռ պարազիտ թիմդ վերջնականապես չի լափել բանականությունդ Արթուր Վանեցյանը շարունակում է ծառայել հայրենիքին Եթե Ոստիկանության այս կոշտությունն ունենայինք ապրիլ-մայիսին, այսօր հակահամաճարակային իրավիճակում մի փոքր այլ պատկեր էինք ունենալու. Տիգրան Ավինյան (տեսանյութ) ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն ստացավ Որ երկրների հետ են սահմանները բացվելու Գագիկ Ծառուկյանի շուրջ սենսացիաներ հորինվելը չի դադարում Պարետը՝ զինվորներին արձակուրդ ուղարկելու ու ծնողների հետ տեսակցելու հնարավորության մասին Միտինգները կթույլատրվեն,երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. Ավինյան Պուտինը հայտնվել է ֆրանսիական հայտնի պարբերականի շապիկին՝ սուպերգործակալ Ջեյմս Բոնդի կերպարով Երևանում բնակիչը սպառնացել է երեխային ցած նետել պատշգամբից Պավլիկ Մանուկյան՝ 9 տարի, Սմբատ Բարսեղյան՝ ցմահ, Վարուժան Ավետիսյան՝ 8 տարի 9 ամիս. դատախազները հանդես եկան մեղադրական ճառով Հայաստանում կրկին տարածվել է լեյշմանիոզ. այս վարակը մահացու է (տեսանյութ) Դպրոցը՝ դիմակով, առանց բուֆետի եւ հերթափոխով․ նոր ուսումնական տարին՝ նոր կարգ ու կանոնով Փոքր որդիս՝ Մուշեղը, ինն ամսական էր, երբ ցույց տվեցի նրան՝ որտեղից է սկսվում Հայրենիքը. Սեյրան Օհանյան Ես չեմ հիշում Ամուլսարի հետ կապված որևէ խոստում, որը մենք տվել ենք ու չենք կատարել. Տիգրան Ավինյան Երբ են բացվելու բուհերը. պարզաբանում է պարետը Մոսկվայից դեպի Երևան նախատեսված չարտերային չվերթների նոր ժամանակացույցը «Forbes»-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը Բացօթյա որ տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի. Պարետի նոր որոշումը
Խորը դեկոլտե, գրավիչ արտաքին. Շողեր Թովմասյանի նոր, գայթակղիչ լուսանկարը Ինչպիսի կանանց են փնտրում հարուստ տղամարդիկ. հատկանիշներ, որոնք նրանք կարևորում են Ճղված ջինսե տաբատ, վառ դեղին տոպ. Դիանա Մխիթարյանի գրավիչ կերպարը (լուսանկար) «Եթե մեկ վայրկյան ուշադրության կենտրոնում չեմ լինում, թվում է` աշխարհը շրջվել է». 23-ամյա Մագա Հարությունյանը` Տիկ-տոկ-ո... Արկադի Դումիկյանի դուստրն իսկական արքայադուստր է. նա անչափ նման է հայրիկին (լուսանկար) Մերի Մակարյանը և Լիլուն՝ լողավազանում (լուսանկար) Հռիփսիմե Հակոբյանի շքեղ զգեստն անտարբեր չի թողել երկրպագուներին (լուսանկար) Կարճ շորտեր, երազային կերպար. Լևոն Արոնյանի ընկերուհու՝ Անիտա Այվազյանի նոր, գայթակղիչ լուսանկարը Բեն Ավետիսյանը, Իրինա Այվազյանը, Աղաս Մանուկյանը և այլք՝ Մաշ Իսրայելյանի նոր տեսահոլովակում Ինչպիսին էր Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը մանուկ հասակում (լուսանկար)
website by Sargssyan