Մոսկվայում գնդակահարել են հայ մարզիկի. Աշոտ Բոլյանը ՀՀ քաղաքացի էր

Մոսկվայում գնդակահարել են թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով) Աշոտ Բոլյանին: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ նա ՀՀ քաղաքացի էր:

«Հայտնում ենք, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ՝ Մոսկվայում հայազգի մարզիկ Ա․Բոլյանի սպանության դեպքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության առնչությամբ։ Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների, 1979 թ․-ին ծնված Ա․Բոլյանի դին հայտնաբերվել է նոյեմբերի 13-ի երեկոյան Մոսկվայի հարավ-արևմուտքում (Նախիմովսկի պողոտա 59 հասցեում): ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունը դեպքի առնչությամբ հարուցել է քրեական գործ»,-նշում են դեսպանությունից: 

Ռուսական ՏԱՍՍ-ը հաղորդել է, որ նոյեմբերի 13-ի երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովսկի պողոտայում գտնվող տնից դուրս Է եկել դեպի իր ավտոմոբիլը, որտեղ անհայտ անձը մի քանի անգամ կրակել Է նրա վրա, այդ թվում գլխին, եւ փախել: ՌԴ-ի Քննչական կոմիտեի Մոսկվայի Գլխավոր քննչական վարչության (ԳՔՎ) պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Իվանովան հայտնել է, որ Մոսկվայի ԳՔՎ-ի քննչական մարմինների կողմից հարուցել Է քրեական գործ ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 105-րդ հդվածի 1-ին մասով («Սպանություն») եւ 222-րդ հոդվածի 1-ին մասով («Զենքի ապօրինի շրջանառություն») նախատեսված հանցագործությունների հատկանիշիներով: 

 

40-ամյա Աշոտ Բոլյանը թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Է Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով եւ տարբեր միջազգային մրցախաղերի 17-ակի չեմպիոն: Գլխավորում Էր Հայկական մարզական ֆեդերացիաների համաշխեարհային ասոցիացիան: Բացի դրանից, նա Մոսկվայում գրանցված «Կարատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրենն Էր, ընկերություն, որը կապված Էր սպորտի ոլորտի հետ:

Արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի ճանապարհին Պաշտպանության նախարարի կոշտ պատասխանը. անիվը կանգնեցնելու անբարո փորձ Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից Արտակարգ դրությունը երկարաձգվելո՞ւ է եւս մեկ ամսով. Մանե Գեւորգյանի մեկնաբանությունը Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք. Ամենաշատ բողոքները աջակցության ծրագրերի հետ են կապված Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Ինչպես վերականգնել Սահմանադրության նկատմամբ հարգանքը Ի՞նչ խախտումների դեպքում ռուսական հեռարձակողի իրավունքը կկասեցվի Կրթական ծրագրով նախատեսվում է կրճատել հայոց լեզվի և գրականության ուսուցումը. մանրամասներ ներկայացված նախագծից Հանձնաժողովն արտահերթ նիստ կանի. ով է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 2-3 բալ էր Կրեմլի խորհրդավոր լռությունը. Հայկական հետքը հանգիստ չի՞ տալիս Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե մեկ մարդու, այլ 3 միլիոն մարդու Սահմանադրություն Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե մեկ մարդու, այլ 3 միլիոն մարդու Սահմանադրություն Այսօր տեղի կունենա ամենամեծ քննությունը Խույս է տալիս ինքն իրենից Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին և համոզմունք է հայտնել, որ նրանք պատվով կկատարեն հայ ժողովրդի պահապանը լինելու բարձր առաքելությունը Իրանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան ընդդեմ ԱՄՆ-ի Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ)
website by Sargssyan