ԶՈՒ-ում մարտավարամասնագիտական զորավարժություն եւ վարժանքներ են անցկացվել
ՀասարակությունԶինծառայողների մարտունակությունը ստուգելու և մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով նոյեմբերի 13-ին, 1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարամասնագիտական զորավարժություն։
Սահմանված ժամկետներում ստորաբաժանումները զբաղեցրել են տեղակայման վայրերը, բացազատվել են շարժական և ստացիոնար կապի հանգույցներ ու կետեր, իրականացվել են վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ:
Անձնակազմի մասնագիտական գիտելիքները կատարելագործելու և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 13-ին 2-րդ զորամիավորման ինժեներասակրավորային վաշտի զինծառայողներն անցկացրել են ականապատման և ականազերծման պարապմունքներ:
Նոյեմբերի 13-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են մարտավարական պարապմունքներ մարտական հրաձգությամբ։
Զինծառայողները կատարելագործել են մարտական տարբեր իրավիճակներում հարձակողական գործողությունների կատարման ունակությունները, կրակ վարել տարբեր տրամաչափի զինատեսակներից: