Բնակարաններ՝ աղետի գոտու մի շարք ընտանիքների. կառավարությունը հաստատեց նախագիծը
ՀասարակությունԱԺ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Այսօր ՀՀ կառավարությունը հաստատեց աղետի գոտու թվով 227 ընտանիքներին բնակարան տրամադրելու մասին որոշման նախագիծը:
Այսպիսով՝ միայն 2019-ին 453 ընտանիքներից, ում նկատմամբ պետությունը դե յուռե ունի պարտավորություն՝ 50%-ը կստանան բնակարան ձեռք բերելու հնարավորություն: Սա դեռ չհաշված այն 560մլն դրամը, որը 2019-ի բյուջեով նախատեսված էր թվով 61 ընտանիքի տան կամ բնակարանի հարցի լուծման համար: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարությունը միայն 2019-ին նախաձեռնել է աղետի գոտու 288 ընտանիքների տնով կամ բնակարանով ապահովելու գործընթաց, որի համար պետ. բյուջեից տրամադրվել է 1 851 000 000 դրամ:
Նախատեսում ենք հաջորդ տարի պետության պարտավորությունն ամբողջությամբ իրականացնել: