Իսկ ՍԴ դատավորները կհամաձայնե՞ն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարությունը երեկ հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթին, որը հանրության մեջ արդեն իսկ ստացել է ՍԴ դատավորներին օրենքով «կաշառելու» նախաձեռնություն անունը: 

Փաթեթը համարվել է անհետաձգելի և կարճ ժամկետում կքննարկվի խորհրդարանում: Նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների՝ բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ: 

Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Այդ իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները: 

«Փաստ» թերթի տեղեկություններով, խորհրդարանական քննարկումներին զուգահեռ՝ «երազանքի ՍԴ» ունենալու համար իշխանությունները նախատեսում են անհատական «աշխատանքներ տանել» ՍԴ անցանկալի դատավորների հետ, որպեսզի նրանք կամավոր գնան թոշակի: Եթե «բացատրելը» չստացվեց, կկիրառեն այն «գործիքները», որոնք կիրառվում են Հրայր Թովմասյանի նկատմամբ: 

Եթե դա էլ չօգնեց, ապա իշխանությունները եկող տարի կգնան ՍԴ-ն լուծարելու, այն է՝ Սահմանադրությամբ նոր Բարձր դատարան ամրագրելու ճանապարհով: 

Մեր տեղեկություններով, այս պահին ՍԴ դատավորների մեծ մասը վիրավորական է համարում այս նախագիծը և չի պատրաստվում թոշակի գնալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սահմանապահ գյուղերում երեխաները վաղուց վերադարձել են իրենց խաղերին ու զվարճանքներին Այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում. Արթուր Ղազինյան Պայթյուն՝ Ոստիկանության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ Հպարտ քաղաքացուն դնչկալ չկրելու համար տուգանում են լողափում. Գևորգ Պետրոսյան ՀՀ ՊՆ-ն հերքում է թուրքական F-16-ների՝ Հայաստանի սահմանին մոտենալու տեղեկությունը Հայաստանում կորոնավիրուսից 8 պացիենտ է մահացել Իրավիճակը սահմանին Կանադայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ Սարսափելի տեսանյութ. թե ինչպես է Հնդկաստանում կռունկն ընկնում աշխատողների վրա Բելառուսում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտակայքում, զրահապատ ռազմական մեքենաների շարասյուն է նկատվել. «Новая газета» (տեսանյութ) Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 18 միլիոնը Օդի ջերմաստիճանը կնվազի. Մինչև երբ կշարունակվեն անձրևները Գյումրին՝ երեկվա անձրևից հետո (տեսանյութեր) Թուրքական F16 ինքնաթիռները մոտեցել են Երևանին՝ օդային հարվածների հեռավորության վրա Կորոնավիրուսի համաճարակը դեռ շատ երկար կտևի․ ԱՀԿ Աֆղանստանում ոչնչացվել է ԻՊ ղեկավարներից մեկը՝ «ԻԼԻՊ-ի մսագործ» կեղծանվամբ Իբիցա թռչող ինքնաթիռի ուղևորները դիմակի պատճառով ծեծկռտուք են սկսել. տեսանյութ Դանակահարություն Երևանում. բժիշկները պայքարում են 32–ամյա վիրավորի կյանքի համար Բեռլինում հազարավոր մարդիկ բողոքի են դուրս եկել՝ ընդդեմ համավարակով պայմանավորված սահմանափակումների. BBC
website by Sargssyan