Դդմի հյութը՝ կիտրոնով և նարնջով. անչափ համեղ և օգտակար այս հյութը պահածոյացնում եմ, սակայն մինչև ձմեռ վերջացած է լինում
LifestyleԲաղադրիչներ
- 1 միջին չափի դդում
- 200-300 գ շաքարավազ
- 2 կիտրոն
- 2 նարինջ
Պատրաստումը
- Դդումը մաքրել և կտրտել ոչ մեծ կտորներով՝ յուրաքանչյուրը 2-4 սմ:
- Լցնել ամբողջը կաթսայի մեջ և վրան այնքան ջուր լցնել, որ հասնի դդմի մակարդակին:
- Կաթսան դնել կրակին, եռալուց հետո եփել 5-10 րոպե, որից հետո թողնել, որ մի փոքր հովանա:
- Անցկացնել պտղամիսը մաղով կամ բլենդերով դարձնել միատարր զանգված:
- Հյութը կրկին լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազ, նարնջի և կիտրոնի հյութ:
- Հասցնել հյութը եռման աստիճանի և եփել 5 րոպե: Այնուհետև լցնել 2-3 լիտր տարողությամբ բանկաների մեջ և փակել:
Բարի ախորժակ: