Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Մարսելում ՀՀ հյուպատոսը. Վարտան Սիրմակեսի կարողությունը․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարտան Սիրմակեսը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը։
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Վ. Սիրմակեսի փոխառությունների չափը 2018թ. հարկային տարվա վերջում կազմել է 29 011 914, 62 117 և 211 797 շվեյցարական ֆրանկ:
Հյուպատոսի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 7 895 779 շվեյցարական ֆրանկ, 94 եվրո, 8768 ԱՄՆ դոլար և 16 128 364 ՀՀ դրամ։
Նշված հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 6 250 415 շվեյցարական ֆրանկ, 667 730 եվրո և 11 795 005 ՀՀ դրամ։ Վ. Սիրմակեսի՝ 2018 թվականին աշխատավարձից ստացած եկամուտները կազմել են 8 448 100 շվեյցարական ֆրանկ, 502 060 շվեյցարական ֆրանկ, 2134 շվեյցարական ֆրանկ, 60 000 եվրո և 2 250 000 ՀՀ դրամ։
Վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումից ստացած եկամուտները կազմել են 3 240 000 ՀՀ դրամ և 5 382 150 ՀՀ դրամ։
Այլ եկամուտները կազմել են 157 855 ՀՀ դրամ, իսկ ստացված փոխառություններից գոյացած եկամուտը՝ շուրջ 422 ԱՄՆ դոլար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում