31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը  հիվանդասենյակից դիմել է փախուստի։

ԱՆ Քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Սարգսյանը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով։

Արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն աչքերով, լայն ճակատով, սեւ մազերով, հաստ շուրթերով, փռված, թեք քթով, պարանոցի ձախ հատվածում առկա է վնասվածք վիրակապով, հագին եղել է սեւ բլուզ, սեւ սպորտային հագուստ եւ հողաթափեր:

«Վերջինիս տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02, 010-44-29-04 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։

Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:

 

 

Եղանակը Հայաստանում.ջերմաստիճանը բարձրանում է Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը կալանավորվել են. նրանց մեղադրանք է առաջադրվել «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ, որի մեջ 4000 դոլար է եղել (ֆոտո) Գյումրիում դեկտեմբերի 7-ին լույս աշխարհ եկած նորածինների ծնողները նվերներ են ստացել ՀՀ նախագահից «Կարճ ասած հիմա ստեղ կլնեն՝ հողը կստանան».Փաշինյանը` ապրիլյանի մասնակիցների պապիկին Երեկ կյանքից հեռացել է իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկը. Արայիկ Հարությունյան Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավորի Toyota-ն Փաշինյանը գյուղացուն առաջարկեց վերականգնել Колхоз-ները (տեսանյութ) Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ Երբ մարդն արդեն կարոտել չգիտի, փչանում են մարդկային հարաբերությունները. Անուշիկ Առաքելյան Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին Մարդ կա ստացել է տունը, վաճառել է. պետությունը պարտավորություն չունի նրա նկատմամբ. Փաշինյանը` գյուղացուն «Ռոման» գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Ինտերի» հետ (տեսանյութ, ֆոտո) Քաղաքացուն թույլ չտվեցին մոտենալ վարչապետ Փաշինյանին ու նամակ փոխանցել (տեսանյութ) Մաքսիմ Ոսկանյան. Բանաստեղծական ընտրանի (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Եղբայր, եթե դիմել ես մարզպետին, նորմալ պատասխանել է, ինչի՞ ես ինձ դիմում. Փաշինյանը՝ Լեռնանցքի բնակչին Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան (տեսանյութ) Ալեքսանդր Հարությունյան. «Կորած երկիրը» (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Կա՞ մեկ ուրիշ երկիր, որտեղ այդքան ծանր ապրող մարդիկ իրենց բողոքները չեն ասում, որովհետև գիտեն՝ ժողովուրդն այլ խնդիրներ ունի. Արմեն Սարգսյան ՈՒՂԻՂ. Ավերիչ երկրաշարժից 31 տարի անց. Փաշինյանը Լոռիում է
website by Sargssyan