Սպառողների պաշտպանությո՞ւն, թե՞ գովազդի միջոց. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, մոտ օրերս Սպառողների ազգային ասոցիացիան կազմակերպելու է մրցանակաբաշխություն, որի ժամանակ մրցանակ է ստանալու Հայաստանի մսամթերք արտադրող կազմակերպություններից մեկը:
Մրցանակաբաշխությունն ինքնին շատ տարածված երևույթ է, միայն թե անհասկանալի է, թե ինչու է դրանով զբաղվում մի կազմակերպություն, որը կոչված է պաշտպանել սպառողների իրավունքները:
Հազիվ թե արտադրող կազմակերպություններից մեկին առանձնացնելը տեղավորվում է կազմակերպության կողմից նշված՝ գործունեության նպատակների հետ, այն է՝ «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի լինի օրենսդրորեն պաշտպանված և տեղյակ սեփական իրավունքներին:
Սպառողական ինստիտուտի վերջնական կայացումը հօգուտ Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության պահպանման, ապագա առողջ սերնդի ձևավորման»:
Թե որքանով են օբյեկտիվ նման մրցանակաբաշխությունները, այլ հարց է: Խնդիրն այն է, որ մրցակցային դաշտում նման տարբերակումը հազիվ թե տեղավորվում է սպառողների շահերի պաշտպանության շրջանակներում:
Ավելին, մեր տեղեկություններով, բազմաթիվ արտադրողներ, մեղմ ասած, տարօրինակ են համարում նաև նման կերպ գովազդ իրակկանացնելու այլ գործընկերների գործելաոճը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում