ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Վինսենթ վան Գոգի դիմանկարն աճուրդում վաճառվել է 71,5 միլիոն ԱՄՆ դոլարով

ՏՈՆԵՐ

Տղամարդկանց համաշխարհային օր, Սանհանգույցի համաշխարհային օր, Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան՝ Հրետանու և հրթիռային զորքերի օր, Ուկրաինա՝ Օդերևութաբանական աշխատողների օր, Բրազիլիա՝ Դրոշի օր, Մալի՝ Ազատագրման օր, Մոնակո՝ Մոնակոյի ազգային օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1843– ծնվել է անվանի գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանը: 

1894 – ծնվել է ծագումով հայ ռումինացի նկարչուհի Նուցի Ագոնցը: 

1918 – վախճանվել է աստվածաբան, հայագետ, պատմաբան, բանասեր, հրապարակախոս, ազգային պահպանողական ուղղության հասարակական գործիչ, Կ. Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը: 

1944 –ծնվել է քանդակագործ Թադևոս Գևորգյանը: 

1961- ծնվել է պատմագետ Երվանդ Մարգարյանը: 

1977-վախճանվել է դերասանուհի Նինա Հովսեփյանը: 

1988- Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվում տեղի ունեցող ցույցին միացել են Ադրբեջանի ազգային ճակատ ստեղծելու կողմնակիցները և ներկայացրել իրենց ծրագիրը: 

2001- Վանո Սիրադեղյանը նիստերին անհարգի բացակայությունների պատճառով զրկվել է ԱԺ պատգամավորի մանդատից: 

2001-վախճանվել է պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը: -վախճանվել է ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը: 

2002- վախճանվել է գրող Վարոս Հովակիմյանը:

 2007-Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 

2009-փլուզվել է Թբիլիսիի` 1356 թվականին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գևորգ գմբեթավոր եկեղեցին:

2010- Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում զինակցի հրազենային կրակահերթերից զոհվել է 4 ժամկետային զինծառայող, տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ևս 4-ը: 

2013-Համաշխարհային բանկը Հայաստանի աջակցման ռազմավարության շրջանակում առաջիկա 4 տարիների համար տրամադրել է 873 միլիոն դոլարի ֆինանսական օժանդակություն:

ԱՇԽԱՐՀ

1190 —հիմնադրվել է Տևտոնյան օրդենը: 

1493 —Նոր երկիր իր երկրորդ նավարկության ժամանակ Կոլումբոսը հայտնագործել է Պուերտո Ռիկո կղզին: 

1665– վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիր Նիկոլա Պուսենը։

1711– ծնվել է ռուս հռչակավոր գիտնական, ֆիզիկոս, քիմիկոս, աստղագետ Միխայիլ Լոմոնոսովը։ 

1770 –ծնվել է ռուսաստանցի ծովագնաց Իվան Կրուզենշտերնը: 

1824 -տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի պատմության մեջ ամենախոշոր ջրհեղեղը՝ Նևա գետում ջրի մակարդակը նորմայից բարձրացել է 4,14 մետրով: 

1828– վախճանվել է ավստրիացի նշանավոր երգահան Ֆրանց Շուբերտը։ 

1875 –ծնվել է Խորհրդային Միության առաջին ղեկավար Միխայիլ Կալինինը: 

1888 – ծնվել է կուբացի շախմատիստ, աշխարհի չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկան:

1891- գերմանական Գիպպենզեն քաղաքում վաճառվել է առաջին խաղալիք երկաթուղին:

1917 – ծնվել է հնդիկ քաղաքական ու պետական գործիչ Ինդիրա Գանդին: 

1933 – ծնվել է ամերիկացի ճանաչված հեռուստալրագրող Լարի Քինգը, որը հայտնի է իր «Larry King Live» հաղորդումով: 

1942– Երկրորդ համաշխարհային պատերազմում Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ խորհրդային զորքերը անցել են հակահարձակման և շրջապատել գերմանացիների ստալինգրադյան խմբավորումը, որը բաղկացած էր 22 դիվիզիայից և ուներ մոտ 330 հազար զինվոր և սպա։ 

1946 - Աֆղանստանը, Իսլանդիան և Շվեդիան անդամագրվել են ՄԱԿ-ին: 

1952- ֆելդմարշալ Ալեքսանդրոս Փափագոսը դարձել է Հունաստանի 152-րդ վարչապետը: 

1969– բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն խփել է իր 1000-րդ գոլը։ 1975– Չիկագոյի կինոփառատոնում տեղի է ունեցել «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի պրեմիերան (գլխավոր դերում՝ Ջեք Նիկոլսոն)։ 

1978 -Գայանայում Ջիմ Ջոնսոնի ղեկավարած «Ժողովուրդների վանք» աղանդի 911 անդամներ ինքնասպանություն են գործել: 

1998– ԱՄՆ Կոնգրեսում Մոնիկա Լևինսկիի հետ ունեցած կապի հետ կապված՝ սկսվել է Բիլ Քլինթոնի իմպիչմենտի քննարկումը։ 

1998 - Վինսենթ վան Գոգի դիմանկարն աճուրդում վաճառվել է 71,5 միլիոն ԱՄՆ դոլարով: 

2002 - Գալիսիայի ափերի մոտ ճեղքված հունական նավթատար նավից ծովն է լցվել 76 հազար խմ նավթ: 

2004 - «Դետրոյտ Պիստոնս» և «Ինդիանա Պեյսերս» բասկետբոլային խաղի ժամանակ տեղի է ունեցել ամերիկյան սպորտի պատմության մեջ ամենամեծ ծեծկռտուքը:

 2012- վախճանվել է ռուս ֆանտաստ գրող Բորիս Ստրուգացկին։

Կամո Խաչիկյան

Ինչո՞ւ նախագիծը չուղարկեցիք միջազգային փորձաքննության, եթե չեք ուզում նոր գլավլիտ ստեղծել. Տոնոյան Ինչպես վերականգնել Ինսթագրամի և Ֆեյսբուքի կոտրված էջերը ՊՆ-ն սահմանի երկայնքով տիրող իրավիճակի մասին Անմահ Սմբատ, երանի երազ լիներ. մահից առաջ զինվորը դուխ է տվել իր դասընկերուհուն Մահացել է Ժիրայր Ալթունյանը Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին այս պահին Չի կարելի բաց թողնել միջազգային-ազգամիջյան երկխոսություն զարգացնելու առիթը Նախագահի հրամանագրերով ՀՀ ԶՈՒ 3 գնդապետի տրվել է գեներալ-մայորի կոչում «Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Արթուր Վանեցյանը կոչ է արել համախմբվել հայոց բանակի շուրջ Չպայթած ադրբեջանական արկ Տավուշի գյուղերում․ Արծրուն Հովհաննիսյան Ադրբեջանի «ժողովուրդը» երեկ որոշել էր ականջալուր լինել Հայաստանի վարչապետին. Արթուր Ղազինյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գագիկ Ծառուկյանը երբեք չի տրվում սադրանքների Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Այգեպարին. լուսանկարներ Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին հուլիսի 13-14-ին (տեսանյութ) Ձեր սալոտ ու փնթի ձեռքերը հեռու պահեք բանակից, ժողովրդից ու պետությունից. Աշոտյան Ալիեւը ցավակցել է... հեռախոսով Սպանության փորձ` Շենգավիթում (տեսանյութ) Մեր Գրիշան. հերոսի մասին հիշողություններով կիսվում է ուսուցչուհին
website by Sargssyan