Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումները

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 31-ամյա Արայիկ Սամվելի Սարգսյանը, ով նոյեմբերի 18-ին «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի, գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ:

Նա նախկինում դատապարտված է եղել 7 անգամ, իսկ վերջին անգամ դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ մեղադրվելով ՀՀ քր օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկում ստուգելու նպատակով այդ հասցե են այցելել իրավապահները, սակայն եթե մեկ տասնյակից ավելի հասցեներում մարդիկ հոժարակամ թույլ են տվել, որպեսզի որոնողները նայեն բնակարանը, ապա այս հասցեի բնակիչները մի քանի ժամ հրաժարվել են բացել դուռը:

Աղբյուրի տեղեկություններով՝ որոնվող Ա. Սարգսյանը կալանավայրում հայտնի է «Մաուգլի» մականվամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը հիվանդասենյակից դիմել էր փախուստի։ Ա. Սարգսյանը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով։ Արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն աչքերով, լայն ճակատով, սեւ մազերով, հաստ շուրթերով, փռված, թեք քթով, պարանոցի ձախ հատվածում առկա է վնասվածք վիրակապով, հագին եղել է սեւ բլուզ, սեւ սպորտային հագուստ եւ հողաթափեր:

Կյանքից հեռացել է աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանը «Գ.Ծառուկյան» հիմնադրամն Արմավիրի մարզում անցկացրել է հերթական սոցիալական ծրագիրը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նում տե­ղի են ունե­ցել զանգ­վա­ծա­յին հո­սան­քազր­կում­ներ Ին­չո՞ւ «մեզ մոտ ան­ձեռնմ­խե­լի­ներ չկան» թե­զի­սի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում ջա­նադ­րա­բար հար­ված­նե­րը հե­ռաց­վում են Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նից Պաշտ­պան ունե­նա­լն ար­դյո՞ք նաև պար­տա­կա­նու­թյուն է Հատուկ ջոկատայինները այս պահին խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում Արցախում ընտրությունների մրցակցայնությունն ապահովված է. «Փաստ» Կո­րուստ­նե­րը ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գում 50-ից 80 տո­կոս են. խմե­լու մա­քուր ջու­րը կա­րող է դառ­նալ ճո­խու­թյուն. «Փաստ» Հա­ջորդ տա­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի վար­կա­նի­շից կա­րող են մի­այն փշուր­նե­ր մնալ. «Փաստ» Պո­պու­լիզ­մի հեր­թա­կան դրսև­ո­րու­մը. հրա­տապ խնդիր­նե­րը թո­ղած՝ «թի­թեռ է նկա­րում». «Փաստ» «Խոս­տում­նե­րը տրվել են ոչ թե դրանք կա­տա­րե­լու, այլ իշ­խա­նու­թյան գա­լու հա­մար». «Փաստ» «Սորոսականների» դիրքերը գնալով ուժեղանում են. «Փաստ» Քոչարյանի գործով նոր դատավորին ևս ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի՞. «Փաստ» Ստամ­բու­լյան կոն­վեն­ցի­ա­յի վա­վե­րաց­ման գոր­ծըն­թացն սկսվում է. «Փաստ» Զբոսաշրջիկից 34 հազար դրամ գանձած տաքսու վարորդը հայտնաբերվել է Թրամփը պետք է հետեւի Սենատի օրինակին եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Սամանտա Փաուեր Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ եւ իրական պահեր»․ Մամեդյարով Սենատոր Ռոբերտ Մենենդեսը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, չի կարողացել թաքցնել արցունքները Շիրակի փողոցի 88/1 շենքի բնակիչները բողոքի ցույց են անում․ պնդում են՝ անմարդկային պայմաններում են ապրում Ոստիկանները երեք միլիոն դոլար են գտել խոզի հում թիակներով տակառի մեջ
website by Sargssyan