Պարտության պատասխանատուն Արթուր Վանեցյանն է. 9։1 խաղի համար պետք է բացատրություն տան. Արեն Մկրտչյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի օրակարգում այս պահին չկա Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը:
 
Այս մասին ՀՀ Ազգային ժողովումլրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը, անդրադառնալով Եվրո-2020-ի շրջանակում Իտալիայի հավաքականի կողմից Հայաստանի հավաքականի կրած 1։9 ջախջախիչ հաշվով պարտությանը:
 
«Որևէ բացատրություն և արդարացում չունի 1։9 հաշվով պարտությունը: Բոլորն են մեղավոր պարտության համար, բայց թիվ մեկ պատասխանատուն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, և պետք է ֆեդերացիան բացատրություն տա: Առայժմ մեր օրակարգում ՀՖՖ նախագահի հրաժարականի հարց չկա, երբ լինի, տեղյակ կպահենք»,- ասաց Մկրտչյանը:
 
Պատգամավորը նշեց, որ վերջին շրջանում ֆեդերացիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Գործկոմը փակ նիստում հայտնել է իր դիրքորոշումը:
 
Եվրո-2020-ի որակավորման վերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի թիմը հյուրընկալվեց Իտալիային: Պալերմո քաղաքում կայացած խաղում Աբրահամ Խաշմանյանիգլխավորած թիմը 9 գնդակ ընդունեց սեփական դարպասը: Իտալիայի կազմում դուբլեր ձևակերպեցին Իմոբիլեն, Զանիոլոն, մեկական անգամ աչքի ընկան Բարելլան, Ռոմագնոլին, Ժորժինյոն, Օրսոլինին, Չիեզան: Հայաստանի միակ գոլը խփեց Էդգար Բաբայանը: Սա Հայաստանի ընտրանու պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունն է:
Սպանության փորձ` Շենգավիթում (տեսանյութ) Մեր Գրիշան. հերոսի մասին հիշողություններով կիսվում է ուսուցչուհին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորակոչիկներին ծափահարություններով են ճանապարհում զինված ուժեր Սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն. եղանակը Հայաստանում ԱԱԾ-ի օգտագործած քարտեզում ընդգծված չեն Արցախում ազատագրված հայկական տարածքները (տեսանյութ) Հայ հաքերները` ադրբեջանական հիմնական հաքերային թիմի մասին Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղում կամ ավելի ճիշտ մեր բաժին խրամատում. Վլադիմիր Մարտիրոսյան Չվերթներ կիրականացվեն ՀՀ ԱԱԾ-ն հանդես է եկել կոչով (տեսանյութ) Ադրբեջանը մարտական գործողության ընթացքում Բերդի ուղղությամբ «Գրադ»-ի Միջազգային մամուլը հայ-ադրբեջանական հակամարտության նոր լարվածութան ու բախումների մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կպավ, կպավ». ահա, թե ինչպես են մերոնք խոցում իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Եղեգնուտում նորից լարված է. քաշքշուկ սկսվեց գյուղացիների ու ոստիկանների միջև. (Տեսանյութ) Ուշադրություն. այս հաղորդագրությունն օգտագործում են ադրբեջանցիները. լուսանկար Տասը վիրավոր ունենք, մեկ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տեղեկություններ Ինչ զինատեսակներ է այս օրերին օգտագործել ադրբեջանական կողմը Պատասխանատու պահվածք ընդդիմության կողմից Կրակոցներ Երևանում Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին․ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ուղիղ
website by Sargssyan