Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև


Ներդ­րում­նե­րի ցածր մա­կար­դա­կը և ար­ժեթղ­թե­րի շու­կա­յի դի­սո­նան­սը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Չնայած տնտեսական հեղափոխություն իրականացնելու և արտերկրից ներդրումներ ներգրավելու մասին կառավարության հայտարարություններին՝ դեպի մեր երկիր օտարերկրյա ներդրումների հոսքը շարունակում է մնալ նվազագույն ծավալի: 

Նույնիսկ տվյալներ կան, որ օտարերկրյա ներդրումներն այս տարվա առաջին կեսին տնտեսության իրական հատվածում եղել են ընդամենը 15 միլիոն դոլար, որը մեր երկրի համար ուղղակի շատ փոքր ցուցանիշ է: 

Պարզվում է, որ կապիտալը Հայաստանից դուրս է գալիս, այս տարվա հունվար-հունիս ամիսներին եղել է 310 մլն դոլարի ներհոսք և 295 մլն դոլարի արտահոսք: 

Ներդրումների ներգրավմանը խոչընդոտում են մի շարք լրջագույն պրոբլեմներ՝ սկսած կառավարման համակարգում առկա խնդիրներից վերջացրած ներքաղաքական զարգացումներով և բիզնես գործունեություն իրականացնելու անառողջ միջավայրով, և, ինչպես տեսանք Համաշխարհային բանկի «Գործարարություն 2020» (Doing Business) զեկույցում, Հայաստանը հետընթաց է արձանագրել: 190 երկրների ցուցակից բաղկացած վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է 6 կետով. 2018 թվականի 41-րդ հորիզոնականի փոխարեն մեր երկիրն այժմ 47-րդում է։

Պարզվեց, որ Հայաստանի հետընթացի հիմնական պատճառը արժեթղթերի շուկայի և բորսայի կայացվածության մակարդակի շուրջ գնահատականն է: 

Եվ պատահական չէ, որ Հայաստանի ամենացածր ցուցանիշը արձանագրվել է փոքր բաժնետերերի պաշտպանության ուղղությամբ, որի արդյունքում Հայաստանը 120-րդն է աշխարհում, ցածր է նաև անվճարունակության թույլտվության ցուցանիշը, այս մասով էլ մեր երկիրը 95-րդն է։

 Լուրջ խնդիր է նաև այն, որ Հայաստանում կորպորատիվ արժեթղթերի շուկան գրեթե բացակայում է, չնայած որ դրա օրենսդրական ակունքները ձևավորվել են դեռևս 1991- 1992 թվականներից և որոշ վերապահումներով համապատասխանում են միջազգային չափանիշներին։ 

Մարդկանց մոտ ուղղակի ցանկություն չկա մտնել կորպորատիվ կառավարման համակարգ:

Պետք է հաշվի առնել, որ արժեթղթերի շուկան, որը ֆինանսական շուկայի կարևոր բաղադրիչներից է, բարենպաստ պայմաններ է ստեղծում ներդրումների, ֆինանսների արդյունավետ օգտագործման համար և ուղղակի կապ է ստեղծում ներդրողի և դրամական ազատ միջոցների կարիք ունեցող տնտեսվարող սուբյեկտների միջև, սակայն, ինչպես տեսնում ենք, իշխանափոխությունից հետո արժեթղթերի շուկայի կայացման ուղղությամբ կառավարությունը լուրջ քայլեր չի ձեռնարկել, և միայն «Գործարարություն 2020» զեկույցի հրապարակումից հետո է, որ վարչապետը հատուկ կենտրոնանում է այս խնդրի վրա: 

Եվ պատահական չէ, որ օրերս ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի տարեվերջյան հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նշված խնդրին՝ ընդունելով, որ ինստիտուցիոնալ առումով տնտեսության զարգացման համար այս պահին ամենամեծ խոչընդոտներից մեկը արժեթղթերի շուկայի զարգացած չլինելն է, սակայն կան ընկերություններ, որոնք չեն սպասում արժեթղթերի շուկայի զարգացմանը և արդեն նախաձեռնություն են ցուցաբերում, արժեթղթեր են թողարկում։

Այնուամենայնիվ, վարչապետը, բացի արժեթղթերի շուկայի զարգացման անհրաժեշտությունը կարևորելուց, չի նշում, թե կառավարությունն ինչ գործիքակազմ է կիրառելու, որ արժեթղթերի շուկան հետևողականորեն զարգանա, քանի որ Հայաստանում մարդիկ նախընտրում են խնայած միջոցները ներդնել բանկում՝ ավանդի տեսքով, իսկ ընկերությունները նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու այլընտրանք չեն ունենում։ 

Մինչդեռ զարգացած երկրներում խնայված միջոցները ներդրվում են հիմնականում արժեթղթերի շուկայում, իսկ արժեթղթերի շուկայի զարգացումը անհրաժեշտ բազա է ստեղծում նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման համար: 

Վերջին շրջանում կառավարությունն ու Կենտրոնական բանկը փորձում են քայլեր ձեռնարկել արժեթղթերի շուկայում տեղաշարժ արձանագրելու համար, սակայն եթե փորձեր կատարվեն ընկերություններին ուղղակի պարտադրել արժեթղթեր տեղաբաշխել՝ առանց համապատասխան միջավայրի ստեղծման, ապա դա չի կարող արդյունք ունենալ, քանի որ արժեթղթերի շուկան հնարավոր չէ արհեստականորեն կայացնել:

Դրա համար պետք է աշխատանք տանել արժեթղթերի շուկայի զարգացման հիմնական խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ, որոնք են հիմնականում շուկայի փոքր ծավալները, տեղաբաշխման ծախսերը, գնորդների բացակայությունը, մենաշնորհները, ֆինանսական գիտելիքների պակասը և այլն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան