Ի՞նչ գույք է ձեռք բերել Կոտայքի փոխմարզպետը և ի՞նչ եկամուտներ է հայտարարագրել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է շուրջ 34 054 658 ՀՀ դրամ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված՝ Ա. Ավետիսյանի՝ 2018թ. տարեկան հայտարարագրից։ 

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ եկամուտների վերոնշյալ հանրագումարից շուրջ 3 186 558 ՀՀ դրանը և 2 433 963 ՀՀ դրամը գոյացել են երկու տարբեր աշխատավարձերից։ 

Ստացված փոխառություններից (վարկեր) եկամուտները կազմել են 28 392 000 ՀՀ դրամ և 42 137 ՀՀ դրամ։ 2018թ. հարկային տարվա սկզբում փոխմարզպետի դրամական միջոցը կազմել է 63 720 ՀՀ դրամ, իսկ 2018թ. հարկային տարվա վերջում ոչ մի դրամական միջոց առկա չի եղել։ 

Հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները բաժնում էլ նշված է, որ 2018թ. հարկային տարում հանձնվել է 200 000 ՀՀ դրամ, վերադարձվել՝ շուրջ 200 687 ՀՀ դրամ փոխառություն։ 

Հավելենք նաև, որ համաձայն ներկայացված տվյալների, Ա. Ավետիսյանը 2018թ. հարկային տարում 28 392 000 ՀՀ դրամով բնակարան է ձեռք բերել։ 

Առնակ Ավետիսյանը Կոտայքի փոխմարզպետի պաշտոնը ստանձնել է 2018թ. հունիսին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Միայն աչքն է ռեֆլեքսորեն թարթում. Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակում փոփոխություն չկա Մանչեսթերյան դերբիում հաղթանակից հետո Սուլշերը գրկախառնվել է թիմի բոլոր ֆուտբոլիստների հետ Երևանի դպրոցներից մեկի մոտ շները հարձակվել են 17-ամյա աղջկա վրա, ով պարապմունքից տուն գնալիս է եղել Իրանում զինվորականը երեք ոստիկանների է գնդակահարել Նիժնի Նովգորոդում ավտոմեքենան հարվածել է հետիոտներին․ հոսպիտալացվել է 10 երեխա, ուսուցչուհին զոհվել է Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում. փրկարարները դուրս են բերել ներսում գտնվող երեխաներին Ողբերգական դեպք Երեւանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել Խոշոր հրդեհ Ազատան գյուղում. այրվել է անասնագոմը, այդ թվում 250 հակ անասնակեր Խոշոր վթար Նոր Նորքում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը (ֆոտո) Գյումրին այսօր կա եւ ապրում է նաեւ կանանց շնորհիվ. Արմեն Սարգսյանը՝ գյումրեցի գործարար կանանց հետ Որքան գումար է հատկացրել Երեւանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը՝ Ամանորի կորպորատիվ միջոցառման համար Թող մի անգամ վարչապետը գնա սպանված զինվորի տուն, և նա երբեք չի մոռանա. Ժաննա Ալեքսանյան «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել 2020-ի բյուջեին, ոչ թե աղետի գոտու վերականգնման նախագծին. Անի Սամսոնյան Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ (ֆոտո) «Մի՛ բզբզացեք».Ռոստոմյանն արձագանքել է Օլիմպավանի վերաբերյալ ապատեղեկատվությանը Վթար Երեւանում. Nissan March-ը բախվել է ծառին եւ գազատար խողովակին. կա 4 վիրավոր Նախագահը Գյումրիում այցելել է դեկտեմբերի 7-ին ծնված նորածիններին (ֆոտո) Եղանակը Հայաստանում.ջերմաստիճանը բարձրանում է Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը կալանավորվել են. նրանց մեղադրանք է առաջադրվել «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ, որի մեջ 4000 դոլար է եղել (ֆոտո)
website by Sargssyan