Խտրական վերաբերմունք աշխատակիցների նկատմամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Քանիցս բարձրաձայնվել է այն մասին, որ «Հարավկովկասյան երկաթուղու» հայ աշխատակիցները դժգոհել են իրենց նկատմամբ կողմնակալ վերաբերմունքից, ինչպես նաև աշխատավարձերի ցածր լինելու հանգամանքից։ 

Նախորդ ամիս նույնպես երկաթուղու մեքենավարները պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձերը, ինչի արդյունքում տնօրինությունը զիջումների գնաց, և նոյեմբերի մեկից ՀԿԵ աշխատակիցների աշխատավարձը բարձրացավ 10 տոկոսով: 

Տեղեկությունների համաձայն, երկաթուղու հայ և ռուս աշխատակիցների աշխատավարձերն էականորեն տարբեր են, ինչն էլ պարբերաբար առաջացնում է տեղացի աշխատակիցների դժգոհությունը։ 

Օրերս հայտնի դարձավ, որ ՌԴ-ից մեքենավարների երկու նոր բրիգադ է գործուղվել Հայաստան, որոնք նախօրեին արդեն դուրս են եկել աշխատանքի՝ փոխարինելով հայ մեքենավարներին: 

ՀԿԵ-ում խոսակցություններ կան, որ ՓԲԸ-ի տնօրինության սրտով չի եղել հայ աշխատակիցների աշխատավարձերի 10 տոկոս բարձրացումը, և ներքին պլան են մշակել՝ աշխատողներին պատժելու համար: 

Նշենք նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցներին երեկվանից հանգիստ չի տալիս կատարվածը, իսկ տեղի ունեցած գործընթացների մասին երկաթուղու գլխամասից ոչ մի պարզաբանում չեն ներկայացրել։ 

Հավելենք, որ ռուս մեքենավարները ստանալու են մոտ երեք անգամ շատ աշխատավարձ։ 

Ի դեպ, տարածքին անտեղյակ, անփորձ ռուս մեքենավարների հետ կապված՝ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները երեկ գրություն են ուղարկել ՀՀ ԱԱԾ, դատախազություն և ոստիկանություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ի՞նչ է նախատեսում Հանրակրթության պետական չափորոշիչը. ԿԳՄՍ փոխնախարարը 500 ուսուցչի ներկայացրել է հիմնական սկզբունքները Արցախի նախագահը փոփոխություններ է կատարել ներման հարցերի հանձնաժողովի կազմում Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ Սոցիալական արդարության արհամարհման պատճառը սոցիալական վախերն են Արմեն Սարգսյանը օրենքը չի ուղարկի Սահմանադրական դատարան Սա վերջնական որոշում չէ, բայց որոշակի ժեստ է ՀՀ իշխանություններին Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարե՞լ. բուհը պարզաբանում է ԱՄՆ-ն ու Չինաստանը շտապում են հայկական բանակ. ինչ է պատահել Ցավալի է, երբ տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմա է դարձել. Արմեն Աշոտյան «Հայրենիք» կուսակցության քայլերը, միանշանակ, կլինեն բավականին հստակ և ամուր Երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ. Վլադիմիր Մարտիրոսյան Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից Իշխանությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը․ հանրային առողջության գնով գնացին իրենց կապրիզների հետևից․ Նարեկ Մալյան /տեսանյութ/ Մխիթար Հայրապետյանի նշանակումը զարմացրել է Այո՛, քվեարկել եմ «Իմ քայլի» համար, բայց չեմ ասել, որ իմ պատկերացրածը չեմ արտահայտելու․ Թևան Պողոսյան Իրենք էլ են զզվել. իրավապահներից շատերի նյարդերը տեղի են տալիս Ծառուկյանը մինչև վերջ կատարեց իր խոստումը, բայց նոր իշխանությունները գնացին այլ ճանապարհով «Իրատես». Մի տեսակ ընդդիմադիր «սատանաները» շատացել են Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 30 903 է, մահվան դեպքերինը՝ 723 Մահացել է Կարեն Վարդանյանը
website by Sargssyan