Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ» Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ» ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»


Կոտ­րե­լով «կի­նը պետք է տա­նը նստի» կարծ­րա­տի­պը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս Սյունիքի մարզի գյուղեր էինք այցելել, որոնցից մեկում տպավորվել էր հատկապես այն կնոջ կերպարը, որի ամուսինն արտագնա աշխատանքի էր, իր հոգածության տակ էին երեք երեխաները, բայց նա հասցնում էր զբաղվել անասնապահությամբ, նաև օղի էր թորում՝ հասցնելով անգամ վաճառք իրականացնել։ Այդ ամենին գումարվում էր նաև երեխաների խնամքը։ 

Ընդհանուր առմամբ, տարբեր համայնքներ իրականացրած այցերը թույլ են տալիս փոքրիկ եզրահանգում անել, ըստ որի՝ գյուղական բնակավայրերում տան հոգսը շատ հաճախ կնոջ վրա է, որովհետև շատերի ամուսինները մեկնում են արտագնա աշխատանքի և այլ ելք չի մնում, քան աշխատանքն ամբողջությամբ իր ուսերին վերցնելն է։ 

Շատ հաճախ էլ, երբ զավակները հեռանում են գյուղից, տան մայրը հրաժարվում է թողնել իր գյուղը՝ շարունակելով բարիք ստեղծել այնտեղ։ Ի դեպ՝ քիչ չեն եղել մեզ հանդիպած այն մեծահասակները, որոնք աշխատասեր երիտասարդից ոչնչով չեն տարբերվել։ 

Մեկն աչքի էր ընկնում չրագործությամբ, մյուսը՝ մեղվապահությամբ, մյուսը տունը հյուրատուն էր սարքել, մեկ ուրիշն էլ անգամ չէր պատկերացնում, որ ստեղծում է մի արտադրանք, որը մի օր կարող է բրենդ դառնալ: 

Այս առումով գաղտնիք չենք բացահայտի՝ ասելով, որ շատ հաջողված պատմություններ կան, որոնց հերոսների ստեղծածն անգամ օվկիանոսից այնկողմ է անցել։

Հաջողված պատմությունների կողքին, սակայն, կան մի շարք գործոններ, որոնք թեև խոչընդոտ չեն, բայց մի շարք հանգամանքներից ելնելով՝ խանգարում են որևէ նախաձեռնություն սկսել։ 

Այս առումով հատկանշական է «ՄԱԿ-կանայք» կազմակերպության «Կանանց տնտեսական գործունեության զարգացումը Հարավային Կովկասում» ծրագիրը, որն իրականացվում է նաև Հայաստանում։

 Լրագրողներն օրերս հնարավորություն ունեցան ծանոթանալ ծրագրի մանրամասներին ու նպատակներին, երկօրյա դասընթացի ժամանակ եղան նաև քննարկումներ, առաջարկներ։ 

Դասընթացի նպատակն էր հրավիրել լրատվամիջոցների ուշադրությունը կանանց տնտեսական մասնակցության հիմնախնդրին՝ ներկայացնելով այդ թեմային վերաբերող վիճակագրությունը, փորձագիտական գնահատականները, հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի քաղաքականությունն ու միջազգային փորձը։ 

Ծրագրի նպատակը կանանց դերի բարձրացումն է նաև տեղական ինքնակառավարման մարմիններում։ Այս առումով կարևոր է հատկապես այն մարզերի ընտրությունը, որոնցում այս պահին իրականացվում է ծրագիրը։ Խոսքը առավել խոցելի երկու մարզերի՝ Շիրակի և Գեղարքունիքի մասին է։ 

Ծրագրի նպատակն է նաև սոցիալական համախմբման արդյունքում այդ մարզերի աղքատ, սոցիալապես մեկուսացված, ինչպես նաև համեմատաբար ակտիվ գյուղաբնակ կանանց հզորացումը։ 

Գաղտնիք չէ, որ ի տարբերություն քաղաքային բնակավայրերի, գյուղական համայնքներում մի փոքր այլ իրավիճակ է։ Գոնե այն համայնքները, որ ինքս եմ այցելել, առկա են եղել ռեսուրսների, ենթակառուցվածքների խնդիրներ, իրազեկվածության հարց։ 

Էլ չխոսենք այն մասին, որ շատ գյուղերում չկա մանկապարտեզ, դպրոց, խմբակներ, որոնք ևս որոշիչ դեր ունեն կնոջ զբաղվածությունը կազմակերպելու հարցում։ 

Այս ամենին գումարենք նաև կարծրատիպերը, հասարակական կարծիքի հանգամանքը։ 

Որքան էլ զարմանալի թվա, մեր հասարակության մեջ դեռ կա հատված, ուր արմատացած է կինը «պետք է տանը նստի» կարծրատիպը։ 

Այս առումով կան հստակ ուսումնասիրություններ։ Իհարկե, չմոռանանք նաև ֆինանսական, իրավական հնարավորությունների մասին։ 

Բերեմ մի օրինակ, որը կարող է շատերի համար զարմանալի լինել, բայց ցավալի իրականություն է. կան դեպքեր, երբ հողակտորը որևէ դեպքում չի կարող կնոջ անունով լինել։ 

Այս հանգամանքն իր հերթին չի թողնում օգտվել այն արտոնություններից, որոնք կարող է ստանալ նաև կինը։ Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ կան։ 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ուսումնասիրությունից որոշակի օրինակներ բերենք, որտեղ կան տվյալներ նաև գյուղատնտեսության առումով։ Այդ ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում կանայք հիմականում զբաղված են այն ոլորտներում կամ էլ պաշտոններում, որտեղ վարձատրությունը ցածր է և հաճախ մոտ է նվազագույն աշխատավարձին: 

 

Աշխատավարձի ճեղքվածքը մտահոգիչ է, և այն տնային տնտեսությունում կնոջ կարգավիճակի փոփոխության ու որոշումների կայացմանը մասնակցելու վրա ունենում է որոշակի բացասական ազդեցություն: 

Հայաստանում ժողովրդագրական հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ անգամ անձնական եկամուտի դեպքում կանանց մոտ մեկ երրորդն է ինքնուրույն որոշում կայացնում։ 

Կանանց աշխատավարձի ճեղքվածքը տարբերվում է ըստ տնտեսության ոլորտների: Կանանց միջին աշխատավարձը տղամարդկանց աշխատավարձի համեմատ կազմում է 55-85 տոկոս։ Տվյալների ուսումնասիրությունների մասին կարելի է շատ խոսել, բայց խնդիրն այն է, որ անգամ նման պարագայում որոշակի համագործակցության շնորհիվ դրական փոփոխություններ են արձանագրվում. 

վերոնշյալ ծրագիրն իրականացվում է «ՄԱԿ-կանայք» կազմակերպության, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ։ 

Ծրագիրն իրականացվում է «Կանաչ արահետ» ՀԿ-ի հետ, որի շրջանակներում արդեն իսկ բազմաթիվ դրական օրինակներ են արձանագրվել։ 

Օրինակ՝ Շիրակի մարզի Հայկավան համայնքում հատապտղային այգիներ են հիմնվել, Բյուրակնի կանանց խմբի հետ՝ ազնվամորու այգիներ, որոնք ունեն նաև կաթիլային ոռոգման համակարգ։ ՄԱԿ-ի կանանց տնտեսական հզորացման ծրագիրն աջակցել է գյուղատնտեսությամբ զբաղվող, ինչպես նաև այլ մասնագիտություններ ունեցող կանանց՝ զարգացնելու հմտությունները։ 

Հատկանշական է, որ նրանցից շատերն անգամ չեն վարանում ընտրել արդեն որպես ձեռներեց կայանալու ճանապարհը։ Հնարավորություն են ստացել գնահատել շուկան, որի համատեքստում նաև բյուջետավարման և մասնագիտացված դասընթացներ են իրականացվել։ 

Հատկանշական է, որ կան օրինակներ, երբ կանայք իրենց աշխատանքի շնորհիվ ամուսիններին ու որդիներին արտագնա աշխատանքից հայրենիք են վերադարձրել՝ հաջողված բիզնեսի արդյունքում։ Կարելի է ասել, «կինը պետք է տանը նստի» կարծրատիպը կոտրելու ճանապարհն այդքան էլ հեշտ չէ, բայց, ըստ էության, անլուծելի խնդիր էլ չէ։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում