ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նի տար­վա շրջա­նակ­նե­րում Ֆրան­սի­ա­յում առա­ջին ան­գամ թո­ղարկ­վել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան թե­մա­յով փոս­տա­յին նա­մա­կա­նիշ

ՏՈՆԵՐ

Հեռուստատեսության համաշխարհային օր, Ողջույնի համաշխարհային օր, Բանգլադեշ՝ Զինված ուժերի օր, Հունաստան՝ Զինված ուժերի օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Խաղաղության համաձայնագրի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1932 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Ժիրայր Ավետիսյանը։ 

1956- վախճանվել է դերասան Տիգրան Այվազյանը: 

1974- վախճանվել է խորհրդահայ նկարիչ Լևոն Գենչը (Գենչղլ յան): 

1982- վախճանվել է գրող Լեոնիդ Հուրունցը (Ավանեսով): 

1988- սկսվել են հայկական ջարդերը Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում, Շեքիում, Ղազախում, Մինգեչաուրում: Սկսվել է հայերի մասսայական արտաքսումը Ադրբեջանից Հայաստան: 

1991- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ: 

2006-Հայաստանի տարվա շրջանակներում Ֆրանսիայում առաջին անգամ թողարկվել է Հայոց ցեղասպանության թեմայով փոստային նամականիշ: 

2007-վախճանվել է արձակագիր, դրամատուրգ և գեղանկարիչ Աղասի Այվազյանը: 

2015-Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարել է, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատնից՝ դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով:

ԱՇԽԱՐՀ

479 մ.թ.ա.- վախճանվել է չին մտածող Կոնֆուցիոսը : 

1620 «Մեյֆլաուեր» նավով եռամսյա նավարկությունից հետո անգլիացի վերաբնակիչների ընտանիքները ափ են իջել Հյուսիսային ամերիկայի Կոդ հրվանդանի շրջանում:

1694 - ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, արձակագիր և հրապարակախոս Վոլտերը: 

1783- տեղի է ունեցել մարդու՝ օդապարիկով առաջին թռիչքը: 

1806 – Նապոլեոնը հայտարարել է Անգլիայի «կոնտինենտալ շրջափակումն» սկսելու մասին: 

1811– վախճանվել է գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր Հենրիխ ֆոն Կլեյստը:

1836 —սկսվել է Կոնստանտինյան ճակատամարտը, որի ժամանակ ֆրանսիական էքսպեդիցիոն կորպուսը ջախջախիչ պարտություն է կրել արաբներից: 

1862– ծնվել է վրացի նկարիչ Գեորգի Գաբաշվիլին: 

1877– ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ներկայացրել է իր ստեղծած ֆոնոգրաֆը: 

1916–Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ականից խորտակվել է «Բրիտանիկ» շոգենավը, որը հանդիսանում էր «Տիտանիկի» երկվորյակշոգենավը: 

1942- ֆելդմարշալ Պաուլուսի ղեկավարած գերմանական 6-րդ բանակը Ստալինգրադի տակ հայտնվել է շրջափակման մեջ:

 1967– վախճանվել է բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտը: 

1979– ցուցարարները այրել են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատան շենքը: 

1980– տեխնածին աղետի հետևանքով վերացել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Պենյոր լիճը: 

2011 —վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող էնի Մակկերֆին: 

2013 —սկսվել է Եվրոմայդանը, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք:

Կամո Խաչիկյան

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 2-3 բալ էր Կրեմլի խորհրդավոր լռությունը. Հայկական հետքը հանգիստ չի՞ տալիս Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե մեկ մարդու, այլ 3 միլիոն մարդու Սահմանադրություն Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե մեկ մարդու, այլ 3 միլիոն մարդու Սահմանադրություն Այսօր տեղի կունենա ամենամեծ քննությունը Խույս է տալիս ինքն իրենից Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին և համոզմունք է հայտնել, որ նրանք պատվով կկատարեն հայ ժողովրդի պահապանը լինելու բարձր առաքելությունը Իրանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան ընդդեմ ԱՄՆ-ի Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Սեպտեմբերի 1-ից ևս մեկ նախակրթարան կգործի․ԿԳՄՍՆ Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգային ու ավանդական արժեքներին․ Շարմազանով Արթուր Վանեցյանը ընդդիմության համախմբման կենտրոնում Ուսուցիչների սոցփաթեթների մասին․ նոր որոշում Գագիկ Ծառուկյանի հավատամքը. եթե կան խնդիրներ, ապա կան նաև դրանք լուծելու բազում ճանապարհներ Հուլիսի 6-ին ամենամեծ քննությունն է՝ մաթեմատիկայից․ 47 քննական կենտրոնից գործելու է 46-ը Մենք ունենք նախ՝ պետական և ազգային ընդհանուր շահեր, նոր միայն անձնական Ուզում եմ հավատալ, որ Ազգային ժողովը չի գնա օրենքը վերանայելու ճանապարհով. Գեւորգ Դանիելյան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ Լիտվացի բժիշկների առաքելությունը Հայաստանում ավարտվեց (լուսանկարներ)
website by Sargssyan