Մոխիրից՝ շամպուն. մի հայտնագործության պատմություն

Ներկայումս շամպունը մազերի լվացման ամենատարածված միջոցն է: Այն բաղկացած է մի քանի բաղադրիչներից: 

Պատմության մեջ առաջին շամպունը հայտնվել է Անգլիայում 19-րդ դարում: 

Դրա գյուտից առաջ մազերը լվանում էին մոխիրով կամ օճառով, բայց դրանցից հետո մազերի վրա թեթև նստվածք էր մնում: Հարուստ մարդիկ էլ մազերը լվանում էին թանկ յուղերով: Շամպունի պատմությունը սկսել է անգլիացի Քեյսի Հերբերտը:

 Նա խոտաբույսերը խառնել է օճառի փոշու հետ և անվանել այդ խառնուրդը shampoo: Քեյսի Հերբերտը հարուստ մարդ չէր, և նրա մտքով անգամ չի էլ անցել արտոնագրել իր գյուտը: 

Նա իր պատրաստած շամպունը վաճառել է հենց իր տան մոտ գտնվող փողոցում: Արդյունքում շատերին դուր է եկել նրա գաղափարը, և շատ արագ ձեռներեց դեղագործներն ու վարսավիրներն սկսել են օգտագործել այս հեշտ բաղադրատոմսը: 

Փաթեթավորված շամպուններ սկսել են վաճառվել յուրաքանչյուր անկյունում: 

Մի որոշ ժամանակ անց շամպունի մասին իմացել են Գերմանիայում: Այնտեղ նույնպես մազերը լվանում էին մոխիրով և օճառով, բայց նստվածքից ազատվելու համար վերջում մազերը ողողում էին քացախով կամ բենզինով: 

Հենց Գերմանիայում էլ շամպունը նմանվել է ժամանակակից շամպունին: Դա իրականացրել է բեռլինցի դեղագործ Հանս Շվարցկոպֆը:

 Մի օր նրա հաճախորդուհիներից մեկը նրան պատմել է Անգլիայում իր տեսած՝ մազերի լվացման հրաշք միջոցի մասին: 

Շվարցկոպֆը քիմիկոս էր, և նման միջոց ստեղծելը նրա համար դժվար չէր: 

Սկզբում նա հորինում է նույն փոշին, որը հորինել էր անգլիացի Հերբերտը և սկսում վաճառել այն: 

Բայց Հանսը, ի տարբերություն անգլիացու, ավելի խորամանկ էր և ստեղծում է Schwarzkopf ապրանքանիշը՝ իր ազգանունով, որն, ի դեպ, գերմաներենից թարգմանաբար նշանակում է «սև գլուխ», և հայտնվում է նաև համապատասխան սև գլխով պատկերանշանը՝ լոգոտիպը: 

Միևնույն ժամանակ նա արտոնագրում է իր շամպունը: 

Որոշ ժամանակ անց Շվարցկոպֆը ստեղծում է շամպուն արտադրող իր սեփական ընկերությունը: Շամպունի բաղադրությունն անընդհատ փոխվել ու բարելավվել է: 

Նրա մեջ ավելացնում էին տարբեր ծաղիկներ և խոտաբույսեր: Այն ժամանակ եղել է շամպունի հիմնական ութ տեսակ:

 Շամպունի օգտագործումից հետո մազերը դառնում են բուրավետ և ունենում են առողջ տեսք: Հեղուկ շամպունի պատմությունն սկսվել է 1927 թվականին, և այն հորինել է Հանս Շվարցկոպֆի որդին այն ժամանակ, երբ հայրն այլևս կենդանի չէր: 

Ներկայումս կա մազերի խնամքի միջոցների հսկայական տեսականի, և ամեն տարի դրանց քանակն ավելանում է: Շամպունի պատրաստման համար հիմնական հումքը կոկոսի բնական յուղի հատուկ վերամշակմամբ ստացված մակերևութաակտիվ նյութերն են։

 Ներկայումս արտադրվում են հեղուկ, դոնդողանման, քսուքանման շամպուններ։ Հեղուկ շամպունները մակերևութաակտիվ նյութերի ջրասպիրտային լուծույթներ են՝ ճարպայնացնող և այլ օգտակար խառնուկներով։ 

Դոնդողանման և քսուքանման շամպունները պատրաստվում են մակերևութաակտիվ նյութերի հիման վրա ճարպայնացնող և կենսաբանորեն ակտիվ նյութերի (բուսական լուծամզուկներ, վիտամիններ, ամինաթթուներ) խառնուկներով։ 

Բացի դա, կան նորմալ, չոր և ճարպոտ մազերի համար նախատեսված շամպուններ։ 

Հայտնվել են խոնավեցնող, վերականգնող, տոնուսավորող, հակաթեփային և այլ տեսակների շամպուններ, իսկ երեխաների համար թողարկում են հատուկ շամպուններ, որոնք չեն գրգռում աչքերի լորձաթաղանթը։

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

2 երիտասարդ բռնացել ու թալանել են ՌԴ քաղաքացու Վառելափայտով բարձած մեր մեքենաները անհիմն պահվում են ոստիկանությունում. «Շիրակ կենտրոն» ՀԿ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամներին անանուն նվիրատվություններում կոռուպցիոն ռիսկ կա. Վարուժան Հոկտանյան Արմավիրի մարզում 10-րդ դասարանի աշակերտը դանակահարել է նույն դպրոցի 11-րդ դասարանցուն Երիտասարդը թոշակ հատկացնելու պատրվակով մտել է տուն եւ գողացել է պահարանում դրված 70 հազար դրամը Կանադայում ամբողջովին էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռ է թռիչք կատարել Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքից ՏԿԵ նախարարը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ջրօգտագործող ընկերությունների տնօրենների հետ Վարչապետը եւ ՀԲ տարածաշրջանային տնօրենը խոսել են գործընկերության ընդլայնման հեռանկարների մասին Վերաքննիչ դատարանը ենթադրություններով է կայացրել դատական ակտ. դատապարտյալի հարազատները բողոքում են Խոշոր ավտովթար Սարալանջի հին ճանապարհին. 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը Ժնևում խոսել է Հայաստանում տիրող իրավական խնդիրների մասին «ՍԱՍ»-ի Արտակը եւ Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության Անթույլատրելի է հավասարեցնել Ղարաբաղի իշխանություններին եւ «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին․ ՀՅԴ Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում․ քաղաքապետարան Այսօր Տանգոյի միջազգային օրն է Ամփոփվել են «ԵԱՏՄ երկրներում էներգիայի արդյունավետության խթանման շրջանակ» տարածաշրջանային ծրագրի արդյունքները Կուզեի տղամարդու «ժամանակակից տեսակ»-ը մրցակցության մեջ չլիներ կնոջ հետ. Լիլի Հովեր ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղել Յուրի Լուժկովի ընտանիքին
website by Sargssyan