Ռուստամ Բադասյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան
ՔաղաքականՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի 2019 թ. ապրիլի 4-ի N 79-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հայցադիմումը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«2019 թ. նոյեմբերի 19-ին բողոք եմ ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ բեկանելու ՀՀ վարչական դատարանի վճիռը, քանի որ այն չի բխում արդարադատության շահերից, և դատարանը ընդհանրապես քննարկման առարկա չի դարձրել Աբովյան քաղաքի վարչական տարածքում գտնվող հողամասը օտարելու գործընթացի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին ակնառու անհամապատասխանությունը»,- գրել է նախարարը: