Երբ քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը շատ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում է գտնվում։ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են մեր երկրի տնտեսական շրջափակումը և մեծ միջոցներ են ներդնում, որպեսզի տարածաշրջանային նշանակություն ունեցող կարևորագույն ծրագրերը ամեն կերպ շրջանցեն Հայաստանին, որպեսզի մեր երկիրը չկարողանա տնտեսական առաջընթաց ունենալ։ 

Եվ այս հանգամանքը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես լծակ Արցախյան հիմնախնդրի հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Իրավիճակը յուրահատուկ է նաև մեր մյուս հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների հարցում։ 

Հայաստանը շարունակում է Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել, սակայն երկու երկրների գործընկերության խորացմանը խանգարում է այն հանգամանքը, որ Իրանը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների ճնշման տակ։

 Իսկ Վրաստանի հետ չնայած շարունակում ենք բարիդրացիական հարաբերություններ պահպանել, սակայն գործնական հարթության վրա երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից որոշակի խոչընդոտներ կան՝ կապված վրաց-ռուսական խնդրահարույց հարաբերությունների և այն հանգամանքի հետ, որ Վրաստանը ակտիվորեն ներգրավվում է թուրք-ադրբեջանական նախագծերի իրականացմանը։

Հայաստանը շարունակում է դաշնակցային և ռազմավարական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, սակայն այս երկրի հետ չունի ցամաքային սահման։ 

Տնտեսական, քաղաքական և անվտանգային առումով Ռուսաստանը մեծ դերակատարություն ունի տարածաշրջանում, և պատահական չէ, որ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը խորանում է այնպիսի միջազգային կազմակերպությունների շրջանակում, ինչպես ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ը և այլն։ 

Այնուամենայնիվ, իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում որոշակի անորոշության և անվստահության տարրեր են նկատվում։ 

Հարավային Կովկասի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունի նաև Եվրամիությունը, որը շարունակում է մնալ տարածաշրջանում կարևորագույն խաղացող և տնտեսական դոնորներից մեկը։ 

Եվ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-ն մեծ տեղ է հատկացնում «Արևել յան գործընկերություն» համատեղ քաղաքական նախաձեռնությանը, որի նպատակն է խորացնել և ամրապնդել հարաբերությունները Եվրոպական միության, իր անդամ պետությունների և վեց արևելյան հարևանների միջև՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի: Լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը կարողացել է մեծ առաջընթաց գրանցել նաև ԵՄ-ի հետ հարաբերություններում, որի լավագույն օրինակը 2017 թվականին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումն էր։ 

Դեռևս այս համաձայնագրի վավերացման գործընթացը ԵՄ-ի կողմից չի ավարտվել, այնինչ, եթե համապատասխան աշխատանք տարվեր, ապա այն կարող էր վաղուց ուժի մեջ մտած լինել։ 

Մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին հատուկ ուշադրություն է դարձնում նաև աշխարհում թիվ մեկ տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ը։ 

Չնայած Հայաստանը մի շարք ուղղություններով փորձում է շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, այնուամենայնիվ, այդ հարաբերությունների ներուժը լիովին չի օգտագործվում։ 

Ներկայիս իշխանության անդամներին այդպես էլ չի հաջողվում շփումներ հաստատել ԱՄՆ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ 

Վերջին շրջանում տարածաշրջանում ակտիվացել է նաև Չինաստանը, որը հանդես է գալիս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի իրականացման նախաձեռնությամբ, որն, ըստ էության, Եվրոպան Չինաստանի հետ կապող մետաքսի ճանապարհի վերակենդանացումն է։ 

Եվ Հայաստանի խնդիրը պետք է լինի հատուկ դերակատարություն ստանձնել այս նախագծում և հասնել նրան, որ Չինաստանը խոշոր ծրագրեր իրականացնի մեր երկրում։ 

Ուստի Հայաստանի ներկա իշխանություններից պահանջվում է մեծ ճկունություն արտաքին քաղաքականությունը տարբեր ուղղություններով առաջ մղելու, նոր նախաձեռնություններով հանդես գալու և գերտերությունների շահերի բախման կենտրոնում չհայտնվելու համար։ 

Սակայն այս ամբողջ մեկուկես տարվա ընթացքում Փաշինյանն այդպես էլ հանդես չի եկել որևէ արտաքին քաղաքական հայեցակարգով, որի իրականացման արդյունքում արտաքին գործընկերների հետ կնախաձեռնվեին ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր։ 

Փաշինյանը դժվար է կողմնորոշվում արտաքին հարաբերությունների հարցում, դրա համար էլ նրա արտաքին քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված։ 

Եթե վերջինս հանդիպում է ռուս գործընկերների հետ, փորձում է ցույց տալ, թե ինքը բոլորից ռուսամետ է, իսկ երբ հանդիպում է եվրոպացի գործընկերների հետ, փորձում է համոզել, թե իրենից եվրոպամետ գործիչ չկա։ 

Բայց ամեն կերպ գործընկերների բարեհաճությանը արժանանալու փոխարեն Փաշինյանը պետք է խորացնի գործընկերությունը, որը էմոցիաների վրա հիմնված լինելու փոխարեն կունենա շահերի զուգադրման և գործնական տեսք ստանալու անհրաժեշտ բազա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Աբովյան քաղաքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ազգությամբ ռուս է Մայիսի 31-ին նախատեսված Մոսկվա-Երևան թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին Արթուր Վանեցյանին տարբեր մութ պատմությունների հետ կապել չի հաջողվի Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի չեն թեստավորում․ քաղաքացին ահազանգում է Գագիկ Ծառուկյանը հետևողական է 99.81% ճշգրտությամբ 10.000 թեստ` Պաշտպանության նախարարությանը «Թովմասյան» հիմնադրամից Դեպք ունենք, երբ կորոնավիրուսից մահացել է մեկ ընտանիքի 3 անդամ․ Նիկոլ Փաշինյան Բարձրագույն կրթության և գիտության միավորումը մեկ օրենքի շրջանակում արհեստական է, արդյունքն էլ՝ ճահճացումը. Լուսինե Մարգարյան Իրանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2819 նոր դեպք․ IRINN Սիրելի´ հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր․ Նիկոլ Փաշինյան Հայաստանում կա ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է Փաշինյանը համաճարակն օգտագործում իր քաղաքական խնդիրները լուծելու համար. Հայաստանի Հանրապետական ​​կուսակցություն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետության մասին` կորոնավիրուսին այո՛ ասելու փոխարեն․ Միհրդատ Մադաթյան Շարքայինն ունի սոցիալական պատասխանատվություն, քավության այլ նոխազ գտեք Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Դիմակը դարձել է Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը, ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այդպես էլ հիմա գերագնահատվում է դիմակի դերը. Աղասի Ենոքյան Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների արդյունքում պետք է ընդունվեն մեր ազգային արժեքներին համահունչ կարգավորումներ. Արմեն Սարգսյան ՓՊ նախագահն արձագանքել է Ալեն Սիմոնյանի գրառմանը
website by Sargssyan