ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Շրջանառության մեջ է դրվել հայկական դրամը

ՏՈՆԵՐ

Լիբանան՝ Անկախության օր, Սուրինամ՝ Անկախության օր, Ալբանիա և ալբանացիների սփյուռք՝ Ալբանական այբուբենի օր, Հայաստան՝ Բանկային աշխատողների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1861– ծնվել է նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս Դանիել Բեկ-Փիրումյանը։ 

1873– ծնվել է նշանավոր պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը։ 

1897 - ծնվել է հայ խորհրդային դերասանուհի Աստղիկ Երամյանը: 

1901- վախճանվել է բանասեր և պատմաբան Ղևոնդ Ալիշանը: 

1902 - ծնվել է հայազգի խորհրդային ջերմատեխնիկ Հայկ Աբաղյանցը: 

1903 - ծնվել է փիլիսոփա Հենրի Գաբրիելյանը: 

1909 - ծնվել է հայ խորհրդային էներգետիկ Դավիթ Խզմալ յանը: 

1920- Զանգեզուրի հայերը Դարալագյազի էքսպեդիցիոն կորպուսի օգնությամբ ջախջախել են խորհրդային զորքերին, որոնք ստիպված են եղել Աբդալարից նահանջել դեպի Ղարաբաղ, և ազատագրել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը: 

1927 - ծնվել է նկարիչ Նորայր Աղաջանյանը: 

1929 - ծնվել է գրականագետ Սևակ Արզումանյանը: 

1930 - ծնվել է դերասան Կիմ Երիցյանը: 

1942– ծնվել է Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը։

1945 - ծնվել է կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանը: 

1948 - ծնվել է նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը: 

1982- ծնվել է Ռուսաստանում բնակվող հայազգի հնչյունավորող Հայկ Գյոլչանյանը: 

1988– ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունել է 1915-ի Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր և համարվեց ոչ աշխատանքային։ 

- կապված շարունակվող բազմահազարանոց ցույցերի և ԼՂՀ-ում իրավիճակի սրման հետ՝ Երևանում գիշերը Մոսկվայի կողմից մտցվել է արտակարգ դրություն, իսկ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի բոլոր որոշումները հայտարարվել են ոչ օրինական: 

1993– Հայաստանում ԽՍՀՄ պետական բանկի ռուբլիների փոխարեն շրջանառության մեջ է դրվել հայկական դրամը։

1997 - վախճանվել է բանաստեղծ, արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանը: 

2004- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի հատուկ նիստում կոմիտեի նոր նախագահ է ընտրվել Գագիկ Ծառուկյանը:

 2005- Ծիծեռնակաբերդում Եղեռնի զոհերի հուշահամալիր է այցելել Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը: 

2007-«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոբել յանական` 10-րդ հեռուստամարաթոնի ընթացքում, նախնական արդյունքներով, ստացվել է 15 մլն 280 հազար դոլար նվիրատվություն ու նվիրատվության խոստում: 

2014- հատուկ նշանակության գործողության կատարման շնորհիվ տարհանվել են Մի-24 խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը: ՊԲ-ն կորուստներ չի կրել, շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող

ԱՇԽԱՐՀ

1497 —պորտուգալացի նավագնաց Վասկո դա Գամման շրջանցել է Բարեհուսո հրվանդանը: 

1604 —Իսպանիայի 26-ամյա թագավոր ֆիլիպ 3-րդը, որի ժամանակ էթիկետը հասցվել էր բարձրագույն աստիճանի, բուխարու մոտ քնելով՝ այրվել է, քանի որ չի գտնվել այն միակ անձը, որն, ըստ կարգի, իրավունք ունենար տեղաշարժել թագավորի թիկնաթոռը: 

1906 —Ռուսաստանում սկսվել է Ստոլիպինի ագրարային բարեփոխումը: 

1913 - ծնվել է անգլիացի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Բենջամին Բրիթենը:

1927 —Պարսկաստանը հայտարարել է Պարսից ծոցում գտնվող Բահրեյն կղզու նկատմամբ իր իրավունքի մասին:

1928 - Փարիզում առաջին անգամ ներկայացվում է Մորիս Ռավելի «Բոլերո» բալետը: 

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադին (Սանկտ Պետերբուրգ) օգնելու համար Լադոգա լճի սառույցների վրայով գցված Կյանքի ճանապարհով սկսել են երթևեկել ավտոմեքենաներ: 

1946 —Անգլիայում վաճառքում հայտնվել են գնդիկավոր գրիչներ: 

1960- ԽՍՀՄ-ի Զապորոժիեի «Կոմմունար» ավտոգործարանը սկսել է արտադրել փոքրալիտրաժ «Զապորոժեց» մարդատար ավտոմեքենաներ: 

1963– Դալաս քաղաքում դիպուկահարի կրակոցով սպանվել է ԱՄՆ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին։ 

1977 -սկսվել են «Կոնկորդ» ինքնաթիռների թռիչքները Լոնդոնից և Փարիզից դեպի Նյու Յորք: 

1986– Մայք Թայսոնը 20 տարեկանում դարձել է ծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը։ 

1995– տեղի է ունեցել «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի պրեմիերան, որը ամբողջովին համակարգչով պատրաստված առաջին անիմացիոն լիամետրաժ 3D մուլտֆիլմն է։ 

2003 —Էդուարդ Շևարդնաձեի հակառակորդների կողմից գրավվել է Վրաստանի խորհրդարանը: 

2005– Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ կանցլեր է դարձել կինը՝ Անգելա Մերկելը։ 

2017 —վախճանվել է ռուս օպերային երգիչ (բարիտոն) Դմիտրի Խվորոստրովսին:

Կամո Խաչիկյան

 

Առկա են բոլոր կասկածները հարցականի տակ դնելու Չինաստանի՝ ՀՀ-ում 10- 15 մլրդ դոլարի ներդրման ծրագիրը. Աշոտյան Պարետի կողմից չարտերային թռիչքների թույլտվություն չկա, ուստի հորդորում ենք զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթներ ձեռք բերելուց․ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե Հրապարակվել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի լուսանկարն ու անվանումը Բեյրութի նավահանգստում վտանգավոր քիմիական նյութերով ևս 20 կոնտեյներ է հայտնաբերվել Նիկոլ Փաշինյանը հարսանիքի է մասնակցել. Թիկնազորն ուշադիր հետևել է հյուրերին, որպեսզի որևէ ապացույց չհայտնվի համացանցում. «Հրապարակ» Թուրքիայում մահացել է ամենաազդեցիկ գործարարներից մեկի` Մաթիլդ Մանուկյանի միակ ժառանգը Ոլորտի ներկայացուցիչները հրավիրում են կառավարության ուշադրությունը ՌԴ առողջապահության նախարարությունը պատմել է, թե որքան ժամանակ է COVID-19- ի դեմ պատվաստանյութը օգնում ձևավորել հակամարմիններ Ինչո՞ւ են փոխել վարչապետի դստեր մեքենայի համարները (լուսանկար) «Մինսկի խմբի համանախագահներն անկեղծ ջանքեր չեն ներդնում ԼՂ հակամարտության կարգավորման համար». Չավուշօղլու Ալավերդիում ամուսինները դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել միմյանց Արթուր Վանեցյանը խորհրդի կարիք չունի Պեպ Գվարդիոլան կարող է վերադառնալ «Բարսելոնա» ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Ուսանողները ևս պատրաստվում են դիմել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Ոստիկանության ծառայողները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանությունը. (լուսանկարներ) Ձերբակալված ցուցարարները շարքով պառկած են ոստիկանության բակում (տեսանյութ) Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Պուտինի աղջիկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ մասնակցելով փորձարկմանը
website by Sargssyan