Իմ սիրտը տանն էր, հղի կնոջս մասին էի միայն մտածում. մոլորված արշավական Գեղամ Օհանյան

Գեղամա լեռներում կորած ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը գտնվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ու լուսանկար հրապարակել:
 
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցին «մոլորված» արշավական Գեղամ Օհանյանը մանրամասներ է պատմել դեպքի մասին:
 
«Մենք չենք մոլորվել, ուղղակի, մենք կապ չենք ունեցել, որ մարդկանց հետ խոսենք ու տեղեկացնենք, որ մեզ հետ ամեն ինչ նորմալ է: Տեղի է ունեցել հետևյալը՝ մենք ավտոմեքենայով գնացել էինք, որ Գեղարդ գյուղից ավտոմեքենայով, լեռների միջով դուրս գայինք Մարտունու կողմ: Ճանապարհը լավ չէր երևում, մեքենան ընկավ փոսերի մեջ, այսինքն` ակերն ընկան փոսերի մեջ: Մոտ մեկ ու կես ժամ փորձում էինք մեքենան դուրս բերել էդ փոսերից, բայց չէր ստացվում: Արդեն երեկո էր, մութն ընկավ: Էդպես էլ չհաջողվեց կապ հաստատել որևէ մեկի հետ»: 
 
Արշավների սիրահար ու ոլորտի մեծ փորձառություն ունեցող արշավականը հաստատում է, որ իրենք տագնապի մեջ չեն եղել, մութն ընկնելուն պես տեղավորվել են մեքենայի մեջ ու գիշերն անց կացրել:
 
«Ուղղակի, որ կապ չենք ունեցել քաղաքի հետ, այստեղ մարդիկ խուճապի են մատնվել, որի համար ես շատ ցավում եմ»:
 
Իսկ արշավականի միակ խուճապը կապված էր ոչ թե իր, այլ կնոջ վիճակի հետ. «Իմ սիրտը տանն էր, որովհետև մենք շուտով բալիկ ենք ունենալու ու կնոջս հղի վիճակում չէի ուզում անհանգստություն պատճառել: Իր մասին էի մենակ մտածում: Բայց չգիտեի, որ քաղաքում այսքան աղմուկ է բարձրացել»:
 
Լույսը բացվելուն պես Գեղամն ու ընկերը հեռախոսակապ գտնելու հույսով բարձրացել են առաջին պատահած գագաթը: 
 
«Բարձրացանք, որ կապ գտնենք, զանգենք, տեղյակ պահենք: Կապի դուրս եկանք, բայց, եթե դա չհաջողվեր, ապա երկրորդ տարբերակ էլ ունեինք: Մենք որոշել էինք համապատասխան հանդերձանք հագնել ու իջնել մոտակա գյուղը՝ Գեղարդը: Մոտավորապես, երեկոյան ժամերին կհասնեինք Գեղարդ ու կապի դուրս կգայինք»:
 
Գեղամ Օհանյանը հաստատեց, որ ինքն արդեն Երևանում է: Ինքն էլ, կինն էլ, լավ են և շնորհակալություն հայտնեց բոլոր անհանգստացողներին:
 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին, ժամը 21:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի «Աժդահակ» լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ որոնողական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար-ծառայող և 15 քաղաքացի: Այսօր առավոտյան ժամը 09:30-ի դրությամբ որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով ներգրավվել էր նաև ուղղաթիռ:
 
Աիդա Կիրակոսյան
Գագիկ Ծառուկյանը երբեք չի տրվում սադրանքների Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Այգեպարին. լուսանկարներ Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին հուլիսի 13-14-ին (տեսանյութ) Ձեր սալոտ ու փնթի ձեռքերը հեռու պահեք բանակից, ժողովրդից ու պետությունից. Աշոտյան Ալիեւը ցավակցել է... հեռախոսով Սպանության փորձ` Շենգավիթում (տեսանյութ) Մեր Գրիշան. հերոսի մասին հիշողություններով կիսվում է ուսուցչուհին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորակոչիկներին ծափահարություններով են ճանապարհում զինված ուժեր Սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն. եղանակը Հայաստանում Հայ հաքերները` ադրբեջանական հիմնական հաքերային թիմի մասին Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղում կամ ավելի ճիշտ մեր բաժին խրամատում. Վլադիմիր Մարտիրոսյան Չվերթներ կիրականացվեն ՀՀ ԱԱԾ-ն հանդես է եկել կոչով (տեսանյութ) Ադրբեջանը մարտական գործողության ընթացքում Բերդի ուղղությամբ «Գրադ»-ի Միջազգային մամուլը հայ-ադրբեջանական հակամարտության նոր լարվածութան ու բախումների մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կպավ, կպավ». ահա, թե ինչպես են մերոնք խոցում իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Եղեգնուտում նորից լարված է. քաշքշուկ սկսվեց գյուղացիների ու ոստիկանների միջև. (Տեսանյութ) Ուշադրություն. այս հաղորդագրությունն օգտագործում են ադրբեջանցիները. լուսանկար Տասը վիրավոր ունենք, մեկ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տեղեկություններ
website by Sargssyan