Նոր մանրամասներ՝ Սյունիքում ողբերգական ավտովթարից. մահացած վարորդը զինծառայող էր (ֆոտո)

Իրավապահները պարզել են նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով տեղում մահացածների, վիրավորների եւ վարորդի ինքնությունը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, պարզվել է՝ ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենան վարել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արամ Գ-ն, ինչի հետեւանքով ինքը եւ ուղեւոր՝ համագյուղացի, 45-ամյ Նվեր Մ-ն տեղում մահացել են, իսկ վերջինիս կինը՝ նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Կարինե Ղ-ն, նրա դուստրերը՝ 16-ամյա Սոնա Մ-ն, 17-ամյա Նվարդ Մ-ն եւ որդին՝ 6-ամյա Վլադիկ Մ-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Արամ Գ-ն ծառայում էր ՀՀ ՊՆ թիվ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ վիրավոր երեխաները սովորում են Բռնակոթ գյուղի միջնակարգ դպրոցի տարբեր դասարաններում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 20-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ВАЗ 2109 մակնիշի 34 NC 519 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռեւս անհայտ հանգամանքներում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկից դեպի Սիսիան տանող ճանապարհահատվածում դուրս էր եկել երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում։

Վթարի հետեւանքով 2 հոգի տեղում մահացել էր, որոնց մարմիները հայտնաբերվել էին ավտոմեքենայից դուրս, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։

Շատ լավ լուրեր ունենք տնտեսության վերաբերյալ․ Փաշինյան «Արմենիան Արմ»-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԶՈՒ-ի կազմավորման 28-ամյակին նվիրված համերգներ տեղի կունենան Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է. նա դարձավ 81 տարեկան (տեսանյութ) ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի եւ մանրուքների կարեւորության մասին․ Փաշինյան․ ՈՒՂԻՂ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա. ԱԳՆ Հունվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով. Սուրենյան Նավթի համաշխարհային գները նվազում են Հովհաննես Համբարձումյանը դարձել է գոլի հեղինակ Ի՞նչ է արվում Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է. Սյունիքի մարզում մերկասառույց է Նիկոլ Փաշինյանը նոր փաստ է հրապարակել Չինաստանում թոքաբորբի համաճարակի պատճառով ամանորյա տոները երկրարացրել են մինչեւ փետրվարի 2-ը Մահացել է անվանի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը «Ռոմա»-«Լացիո» խաղն ավարտվեց ոչ-ոքի Մահացել է անվանի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը 23:15-ի դրությամբ` ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վարչապետը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքը. Գոհար Մելոյան Ջրվեժի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. տուժածներ չկան Երեւանում թանկարժեք ավտոմեքենաներ են թալանել Թլիկում ջուրը շարունակում է խնդիր մնալ. վերընտրված գյուղապետը հույս ունի այս տարի լուծել այն
website by Sargssyan