Դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները չեն փոխվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ ամբողջ օրը խմբագրությունը զանգեր էր ստանում տարբեր քաղաքացիներից՝ խնդրելով ճշտել՝ արդյո՞ք փոփոխություններ են եղել դպրոցականների ձմեռային արձակուրդի առումով: 

Բանն այն է, որ սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկատվություն, ուր նշված է, որ 3-12-րդ դասարանների աշակերտները հանգստանալու են մինչև հունվարի 13-ը:

 Սա ծնողներին տրամաբանական էր թվացել, քանի որ հետտոնական աշխատանքային առաջին օրը՝ հունվարի 8-ը, չորեքշաբթի է, ուստի մտածել են, որ գուցե համապատասխան փոփոխություն է կատարվել և արձակուրդը երկարացվել է մինչև տվյալ շաբաթվա վերջ:

Հարցի հետ կապված ճշտում կատարելու համար դիմեցինք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: 

Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից «Փաստին» տեղեկացրեցին, որ ձմեռային արձակուրդի ժամկետների հետ կապված որևէ փոփոխություն չի եղել: 

Ըստ այդմ, առաջին և երկրորդ դասարանցիներին կտրվի ձմեռային արձակուրդ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ, գարնանայինը՝ 2020թ. մարտի 16-ից 29-ը ներառյալ: 3-12-րդ դասարանների սովորողներին կտրվի ձմեռային արձակուրդ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 7-ը ներառյալ, գարնանային՝ 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ:

 Ի դեպ, այս տարի ևս ակտիվ խոսակցություններ կային, որ կառավարությունը ցանկանում է փոփոխություններ կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և կրճատել Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների ոչ աշխատանքային օրերը, այն է՝ հունվարի 3-5-ը դարձնել աշխատանքային: 

Սակայն այս պահին, կարծես, դեռևս նման նախաձեռնություն չկա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հայկական կողմն ունի 4-5 դիրքի կորուստ․ Սամվել Բաբայան (տեսանյութ) Լևոն Արոնյանը դուրս մնաց Banter Series Final առցանց մրցաշարից Սամվել Բաբայանը կոչ է անում տղամարդկանց հավաքվել զինկոմիսարիատներում Եղել են հարվածներ նաև Վարդենիսի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը Նենգ թշնամու կողմից պարտադրված պայքարում այլևս յուրաքանչյուրս մեր հայրենիքի պաշտպանն ենք. Արմեն Աշոտյան ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Արցախում մարտական գործողությունների հետևանքով 10 զինվորական է զոհվել. Սամվել Բաբայան Այսօր իրավունքի ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ Ադրբեջանական հերթական սանձարձակությանը պետք է պատասխանել համախմբվածությամբ, ամուր ոգով և տոկունությամբ Հայաստանում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը Ադրբեջանի կողմից ագրեսիան նախապես պլանավորված է եղել. Նիկոլ Փաշինյան Զարհուրելի սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 86-ամյա կնոջ՝ բազմաթիվ բռնության հետքերով դին «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատը պատրաստ է մեկնել առաջնագիծ Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը և կրակել են մեծ տրամաչափի զենքերով (տեսանյութ) ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կոչը Արցախում ուսումնական հաստատություններն անորոշ ժամանակով փակվեցին «Կրակը պետք է դադարեցվի». ՌԴ Դաշնային խորհուրդը ԼՂ հակամարտության կողմերին բանակցություններ սկսելու կոչ է արել Մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները՝ հանուն մեր պետականության ու ռազմական նոր հաջողությունների․ Էդմոն Մարուքյանը միասնության կոչ է արել ՀՅԴ Շիրակ ջոկատը մեկնում է առաջնագիծ
website by Sargssyan