Ին­չո՞ւ է գյու­ղատն­տե­սու­թյունն այս­քան ան­տեսված. փաստեր, որոնք արդեն իսկ մտահոգիչ են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է։

 Եվ գյուղոլորտում զբաղվածները ընդհանուր բնակչության մեջ բավականին մեծ թիվ են կազմում, ինչը վկայում է, որ գյուղատնտեսությունը Հայաստանում նաև սոցիալական մեծ նշանակություն ունի։ 

Պետք է հաշվի առնել, որ գյուղատնտեսական գործունեությունը բարձր ռիսկայնություն ունի, ինչը հիմնականում պայմանավորված է բնակլիմայական պայմաններից դրա անմիջական կախվածությամբ։ 

Այդ իսկ պատճառով էլ գյուղատնտեսությունը պետության հոգածության կարիքն ունի, որը պետք է իրականացվի կառավարության կողմից վարվող համապատասխան քաղաքականության, գյուղոլորտի սուբսիդավորման, արտոնյալ վարկերի տրամադրման և այլ ձևերով: 

Իշխանափոխությունից հետո թվում էր, թե նոր իշխանությունները հատուկ ուշադրություն կդարձնեն գյուղատնտեսության զարգացմանը, սակայն, կարծես թե, իրավիճակն այս ոլորտում այնքան էլ բարվոք չէ: 

Այս տարի գյուղատնտեսությունում անկում է արձանագրվել՝ այն էլ 4,8 տոկոսի չափով: Եվ պատահական չէ, որ գյուղատնտեսներն ահազանգում են, որ այս տարի մեծացել են գյուղմթերքի ներմուծման ծավալները:

Խոսքը հատկապես վերաբերում է լոլիկի ու կարտոֆիլի ներմուծմանը: 

Ընդ որում, ներկրված գյուղմթերքը հիմնականում անորակ է և առավելապես բերվում է Թուրքիայից: ԶԼՄ-ները գրում են, որ անգամ 150 տոննա կարտոֆիլ է ներկրվել Պակիստանից, որը աշխարհում միակ երկիրն է, որ չի ճանաչում ՀՀ-ն որպես ինքնիշխան պետություն: 

Գյուղատնտեսները մտահոգ են, որ ներկրումների հետևանքով ցանքատարածքները կրճատվում են: 

Նույնիսկ տեղեկություններ են շրջանառվում, որ ներկրման հետևանքով կարտոֆիլի ցանքատարածությունները կրճատվել են 10000 հեկտարով: 

Եթե նախկինում մեծ քանակությամբ կարտոֆիլ էր արտահանվում Հայաստանից, ապա այսօր պատկերը միանգամայն այլ է: 

Ըստ տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի ներկայացրած տվյալների, 2019թ. 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 4231,7 տոննա կարտոֆիլ 2018թ. նույն ժամանակահատվածի 1941,3 տոննայի համեմատ՝ գերազանցելով 2018թ. ցուցանիշը 2,2 անգամ: 

Գյուղատնտեսները Հայաստանից կարտոֆիլի արտահանման ծավալների նվազումը պայմանավորում են Թուրքիայի կողմից տարվող հատուկ քաղաքականությամբ: 

Նախորդ տարի Հայաստանից կարտոֆիլը հիմնականում արտահանվում էր Վրաստան, սակայն այս տարի Վրաստանը կարտոֆիլի արտահանման հետ կապված սահմանափակումներ է մտցրել՝ սահմանելով քվոտաներ, և կասկածներ կան, որ հենց Թուրքիան է միջամտել գործին, քանի որ Վրաստանն այս տարի հենց Թուրքիայից է էժան ու անորակ կարտոֆիլ ներկրել:

Ուստի կարտոֆիլագործության ոլորտում կառավարությունը բազմաթիվ անելիքներ ունի և պետք է օգնություն տրամադրի գյուղատնտեսներին, որպեսզի վերջիններս իրենց արտադրանքն արտահանելիս կարողանան դիմագրավել շուկայի մրցակցությանը, ինչպես նաև դրսից բերված անորակ կարտոֆիլը որպես սերմնացու չօգտագործեն: 

Լոլիկի ներկրման հետ կապված նույնպես մտահոգություններ կան, թե թուրքական լոլիկը պարունակում է թունաքիմիկատների բարձր ռիսկային քանակ: 

Բացի այդ, թուրքական լոլիկն աճեցվում է պոլիէթիլենային տոպրակների տակ, էներգակիրների խնդիր չկա, և դրա համար այն ավելի էժան է: 

Եվ պատահական չէ, որ եղել են դեպքեր, երբ փորձեր են կատարվել Հայաստանից հայկական արտադրության անվան տակ թուրքական լոլիկ արտահանել Ռուսաստան: 

Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի խրախուսի լոլիկագործությունը, և Հայաստանում արտադրված լոլիկի խմբաքանակը ոչ միայն բավարարի հայկական շուկայի պահանջները և դուրս մղի թուրքական լոլիկի ներմուծումը, այլև հիմքեր դրվեն մեծաքանակ արտահանման համար: 

Այս համատեքստում մի քիչ զարմանալի է, որ գրեթե բոլոր երկրորդական խնդիրների վրա վարչապետը ծանրանում է, սակայն գյուղատնտեսության մտահոգիչ հարցերին այդպես էլ չի անդրադառնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Աբովյան քաղաքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ազգությամբ ռուս է Մայիսի 31-ին նախատեսված Մոսկվա-Երևան թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին Արթուր Վանեցյանին տարբեր մութ պատմությունների հետ կապել չի հաջողվի Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի չեն թեստավորում․ քաղաքացին ահազանգում է Գագիկ Ծառուկյանը հետևողական է 99.81% ճշգրտությամբ 10.000 թեստ` Պաշտպանության նախարարությանը «Թովմասյան» հիմնադրամից Դեպք ունենք, երբ կորոնավիրուսից մահացել է մեկ ընտանիքի 3 անդամ․ Նիկոլ Փաշինյան Բարձրագույն կրթության և գիտության միավորումը մեկ օրենքի շրջանակում արհեստական է, արդյունքն էլ՝ ճահճացումը. Լուսինե Մարգարյան Իրանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2819 նոր դեպք․ IRINN Սիրելի´ հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր․ Նիկոլ Փաշինյան Հայաստանում կա ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է Փաշինյանը համաճարակն օգտագործում իր քաղաքական խնդիրները լուծելու համար. Հայաստանի Հանրապետական ​​կուսակցություն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետության մասին` կորոնավիրուսին այո՛ ասելու փոխարեն․ Միհրդատ Մադաթյան Շարքայինն ունի սոցիալական պատասխանատվություն, քավության այլ նոխազ գտեք Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Դիմակը դարձել է Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը, ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այդպես էլ հիմա գերագնահատվում է դիմակի դերը. Աղասի Ենոքյան Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների արդյունքում պետք է ընդունվեն մեր ազգային արժեքներին համահունչ կարգավորումներ. Արմեն Սարգսյան ՓՊ նախագահն արձագանքել է Ալեն Սիմոնյանի գրառմանը
website by Sargssyan