Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ» ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ» «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ» Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»


Առայժմ՝ քա­վու­թյան նո­խազ­նե­րը. շու­տով ալի­քը կտա­րած­վի ողջ իշ­խա­նու­թյան վրա. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին բողոքի հերթական ակցիաներն էին կառավարության շենքի առջև: 

Ընդ որում, ակնհայտ է, որ գնալով ընդլայնվում են դժգոհ մարդկանց շրջանակն ու դժգոհության ոլորտները, քանի որ իրենց խնդիրների լուծման համար այլ ելք չունենալով՝ քաղաքացիները ստիպված են լինում ակցիաներ կազմակերպել կառավարության շենքի առջև, և բողոքավորների թիվը հատկապես մեծ է լինում հինգշաբթի օրերին, երբ սովորաբար տեղի են ունենում կառավարության նիստերը։ 

Սակայն ուշադրության է արժանի նախօրեի ակցիայի ժամանակ տեղի ունեցած մի միջադեպ, որ մեծապես բնորոշում է, թե ինչպիսի վիճակ և տրամադրություններ են տիրում հասարակության շրջանում: 

Բողոքող քաղաքացիների մոտ հերթական անգամ եկել էր վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: 

Նա քաղաքացիների մոտ էր դուրս գալիս նաև նախկին կառավարությունների ժամանակ և սովորաբար լսում էր դժգոհողներին, զրուցում նրանց հետ: Իհարկե, դրանց ընթացքում էլ թեժ խոսակցություններ եղել են, սակայն երեկվա նման դեպք երբեք չի եղել: 

Արժանապատիվ քաղաքացիներն «իրենց պաշտոնյան է, ինչ կուզեն, կանեն» սկզբունքով խայտառակ վիրավորանքներ տեղացին Ղազարյանի հասցեին, անպատվեցին ու անվանարկեցին: Հասկանալի է՝ այս պարագայում Ա. Ղազարյանը քավության նոխազ էր, և նրա փոխարեն կարող էր լինել մեկ այլ պաշտոնյա: 

Փաստացի մարդիկ այդպես արտահայտվում էին կառավարության մասին: 

Արտահայտվում էին անթույլատրելի բառապաշարով, ծայրահեղ վրդովված: 

Հենց սա է այն ատելության, չարության, մաղձի մթնոլորտը, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում են մտածող մարդիկ, զգուշացնում, որ դա շրջվելու է հեղափոխական թիմի դեմ: 

Սակայն հեղափոխականները մնում են անդրդվելի և ցանկություն չունեն փոխել իրենց մոտեցումն այս հարցում, քանի որ իշխանությունը պահելու իրենց մոտիվացիան հիմնված է թշնամանքի վրա։ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանի հայտարարությունները ևս փաստում են այդ մասին։ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով իրեն ուղղված հարցին, նշեց. «Անընդհատ ասում են ատելության քարոզ: 

Իսկ ո՞վ և որտե՞ղ է տանում այդ ատելության քարոզը: 

Գիտե՞ք, եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը ատելությունն է, դրանում իմ մեղքը ո՞րն է: 

Մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն, ընդհակառակը, մեր հեղափոխությունը եղել է սիրո և համերաշխության հեղափոխություն»: 

Հարցն այն է, որ եթե հասարակության մեջ այդքան ատելություն կար, ապա ինչո՞ւ այն սկսեց դրսևորվել հենց իշխանափոխությունից հետո։ 

Եթե սիրո և համերաշխության հեղափոխություն էր, ապա ինչո՞ւ այդ հեղափոխության առաջամարտիկները քայլեր չձեռնարկեցին ատելությունը համերաշխության տրանսֆորմացնելու համար։ 

Սրանք այն հարցերն են, որ ցույց են տալիս՝ Փաշինյանը հրաժարվում է իր վրա վերցնել այն պատասխանատվությունը, որ հենց ինքն է քաղաքական հակառակորդների նկատմամբ թշնամանք սերմանելու, հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու հայտարարություններով հանրության շրջանում ներմուծել ատելության և մաղձի մթնոլորտը։ 

Ավելին, ներկա իշխանությունների հետևողական ջանքերի արդյունքում է, որ այսօր հանրության շրջանում ատելության մթնոլորտը հասել է վտանգավոր չափերի, և քանի որ հեղափոխականներն են պատասխանատու երկրի կառավարման և զարգացման համար, ապա նրանց չի հաջողվելու անընդհատ այդ ատելությունն ուղղորդել նախկինների ուղղությամբ։ 

Ու շատ շուտով կուտակված չարության և ատելության ամպրոպը պայթելու է իշխանության գլխին։ Անիվն արդեն գլորվել է, և եթե այսօր արդեն խայտառակ վիրավորանքներ են տեղում Ալեքսանդր Ղազարյանի հասցեին, ապա վաղն այդ վիրավորանքների թիրախը ողջ իշխանական թիմն է դառնալու։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ ՏավուշիցԶորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա ՍողոմոնյանԿյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ, տեխնիկական բազան. Հրայր ԿամենդատյանԴոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին Չորս գյուղերի համար քավության նոխազ են գտել Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան