«Ամեն լա­վը ամեն վա­տի դեմ». ի՞նչ առա­ջար­կու­թյուն­ներ են անում ամե­րի­կյան վեր­լու­ծա­կան կենտ­րոն­նե­րը

eurasia.expert-ն ««Լոյալության հարկադրում». ԱՄՆ-ի վերլուծաբանները առաջարկում են վերափոխել հետխորհրդային Եվրասիան» վերնագրով հոդվածում գրում է, որ ԱՄՆ-ի վերլուծաբանները շարունակում են Ռուսաստանին «զսպելու» ուղիներ փնտրել: 

Սեպտեմբերին RAND «ուղեղային կենտրոնը» ներկայացրել է զեկույց Սև ծովում ռուսական ներկայության հակազդման մասին, իսկ ավելի վաղ նույն կազմակերպության կողմից մանրամասն հետազոտվել է Ռուսաստանի ապակայունացման հեռանկարները նրա դաշնակից հետխորհրդային երկրներում իշխանական ռեժիմների փոփոխման միջոցով: 

Մասնավորապես, այդ փաստաթղթում Բելառուսին տրվել է Արևմուտքի և Մոսկվայի միջև գործող «մեղմացուցիչի» դեր: RAND-ի մեկ այլ զեկույցում, որը կազմվել է «Կարնեգի» կենտրոնի հետ համատեղ, նույն դերը արդեն տրվել է մի շարք երկրների: 

Նշենք, որ այս կազմակերպությունների ծառայություններից օգտվում են ամերիկյան և այլ պետությունների որոշ պետական կառույցներ: Այսպիսով, այդ վերջին՝ «Եվրասիայի հետխորհրդային տարածքում տարածաշրջանային կարգավիճակի վերանայման առաջարկություն» զեկույցում առաջարկվում է ստեղծել «միջանկյալ պետություններ»: 

Ըստ իմաստի, «միջանկյալ» են ճանաչվում այն պետությունները, որոնք «փաստացի գտնվում են Ռուսաստանի և Արևմուտքի միջև», սակայն այստեղ աշխարհագրությունը ոչ ճշգրիտ է, քանի որ հենց «Արևմուտքը» քաղաքական հասկացություն է: 

Այս երկրները, ըստ իրենց անվտանգության հայեցակարգի և տնտեսական ինտեգրացիայի, բաժանվել են երեք խմբի՝ «ռուսամետ»՝ Հայաստան և Բելառուս (ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամներ), «արևմտամետ»՝ Վրաստան և Ուկրաինա (ձգտում են մտնել ՆԱՏՕ և ԵՄ), և «չեզոք»՝ Ադրբեջան և Մոլդովա: 

Նշենք, որ բոլոր այս նշված երկրներում, բացի Բելառուսից, այս կամ այն կերպ առկա են հակամարտություններ: 

Ըստ զեկույցի հեղինակների, այդ հակամարտությունները, որոշ երկրների ներքին խնդիրները, Ռուսաստանի և Արևմուտքի աճող դիմակայությունը իրենց ամբողջության մեջ կարող են բերել առկա իրավիճակի փոփոխման, որն իր հերթին ոչ միայն չի հանգեցնի անկայունության և սառը պատերազմի, այլ կնպաստի տարածաշրջանային իրավիճակի լարվածության պարպմանը: 

Որպես անվտանգության գլխավոր մարտահրավեր, զեկույցի հեղինակները անվանում են այդ երկրներին լոյալության հարկադրումը: 

Չեզոքության կամ «չմիանալու» տարբերակը համարվում է անընդունելի, քանի որ ի վերջո երկիրը ուժային որևէ կենտրոնի կողմից ճնշման արդյունքում դառնում է պայքարի հրապարակ: 

Այս ամենը նախատեսվում է իրականացնել չորս փուլով՝ ստեղծել կոնսուլտացիաների մեխանիզմներ, դրանց միջոցով որոշել տարածաշրջանային և արտաքին այլ խաղացողների դերերը, որոշ դեպքերում իրականացնել «երրորդ ուղի» և ապահովել այդ ստեղծված իրավիճակը միջազգային երաշխիքներով: 

Այստեղ հետաքրքիր է «երրորդ ուղին», քանի որ զեկույցում դա բացատրվել է Բելառուսի օրինակով, որը «իշխանափոխությունից» հետո որոշել է դուրս գալ ՀԱՊԿ-ից, և ստեղծվել է կոնֆլիկտային իրավիճակ Ռուսաստանի հետ: 

Տնտեսական հարցերում փորձագետները նշում են, որ տարածաշրջանի երկրների հիմնական առավելությունը լինելու է հարևանների տարանցման հնարավորություններից օգտվելը: 

Ընդ որում, նշվում է նաև, որ ցանկալի է լինի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի ինտեգրացիա, այսինքն՝ ստեղծվի միասնական տարածք «Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»: 

Օրինակ՝ ոչ միայն Բելառուսին առաջարկվում է մտնել ԱՀԿ, այլ անգամ Մոլդովային և Ուկրաինային առաջարկվում է կարգավորել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ և որպես հավասարկշռված հարաբերությունների օրինակ են բերվում Հայաստանը և Վրաստանը: 

Երևի թե զեկույցում որպես «միջանկյալ պետությունների» ամենացավոտ և, կարելի է ասել, արյունահոսող կետեր նշվում են տարածքային հակամարտությունները: 

Հաշվի առնելով այդ թեմայի բարդությունը և խճճվածությունը՝ փորձագետները խուսափել են կոնկրետ յուրաքանչյուր հակամարտության մասով առաջարկություններ անել: Ավելին, խուսափել են դրանք լրջորեն վերլուծել և կենտրոնացել են ընդհանուր բազային առաջարկությունների վրա: 

Առաջին հերթին առաջարկվել է տարածաշրջանային հակամարտությունները «անջատել» Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների գլոբալ սրացումից: 

Սրան կարելի է երկակի վերաբերվել, քանի որ երբեմն անհասկանալի է, թե այդ հակամարտություններում որոնք են «մերոնք» և որոնք ոչ: 

Վերցնենք հենց Ղարաբաղյան հակամարտությունը, որը, ըստ իր ծագման և զարգացման, հեռու է ռուս-ամերիկյան հարաբերություններից, չնայած հաճախ կարելի է կարդալ «խորը վերլուծականներ» այն մասին, որ դա Մոսկվայի և Վաշինգտոնի միջև պայքարի մի էպիզոդ է: 

Զեկույցում առաջարկվում են հակամարտությունների լուծման ընդհանուր գործիքակազմեր: 

Առաջին փուլում նախատեսվում է, շնորհիվ տնտեսական և սոցիալական հատվածում իրականացվող «փոքր գործերի», դրանք «ներսառեցնել»: Դրանից հետո հակամարտությունները պետք է կարգավորել իրատեսական, փոխզիջումային և խաղաղ գոյակցության հիմքերով: 

Հասկանալով խնդրի բարդությունը՝ զեկույցի հեղինակները կոչ են անում ԱՄՆ-ին, ԵՄ-ին և Ռուսաստանին՝ դրդել ժողովուրդներին հաշտության՝ փոխարենը խոստանալով հանել պատժամիջոցները և աջակցություն ցուցաբերել (որպես օրինակ բերվում է թուրքական սահմանի հավանական բացումը Հայաստանի համար): 

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ RAND-ի զեկույցը շատ լուրջ նյութ է, որը արտահայտում է հեռավոր ապագան տեսնող և զգուշավոր ԱՄՆ-ի փորձագիտական հանրույթի կարծիքը: 

Այստեղ սովորական դարձած ժողովրդավարության հաղթարշավի փոխարեն փորձագետները Ռուսաստանի սահմանակից երկրներին առաջարկում են կառուցել հավասարակշռված չեզոքություն: 

Մի կողմից՝ այս սցենարը այդ երկրների համար կարող է հետաքրքիր լինել, բայց մյուս կողմից էլ՝ անհնար է այդ ամենին չկասկածելը: 

Այս ամենը ճիշտ կլիներ այն ժամանակ, երբ լուծարվեց Վարշավայի պայմանագրի երկրների միությունը: 

Այն ժամանակ կարելի էր ստեղծել միջազգային երաշխիքների տակ գտնվող չեզոք պետությունների գոտի, բայց փոխարենը ՆԱՏՕ-ն գերադասեց ծավալվել դեպի Ռուսաստանի սահմաններ: 

Զեկույցում կարող էին հետաքրքրություն ներկայացնել հակամարտությունների լուծումների ուղիները, բայց հեղինակները, հաշվի առնելով այդ թեմայի անընդգրկելիությունը, ցավոք, գերադասել են սահմանափակվել «ամեն լավը ամեն վատի դեմ» ձևաչափի աբստրակտ առաջարկություններով:

Կամո Խաչիկյան

Ընդունվեց ծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագիծը Մահվան ելքով վրաերթ` Երևանում. վարորդը դիմել է փախուստի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը ՈՒՂԻՂ. Վարչապետը, նախագահն ու բարձրաստիճան պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդում են Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք. Գագիկ Սուրենյան Օրվա խորհուրդ Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օրն է Ադրբեջանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու հնարավորությունները. ռուս փորձագետ Կոշ համայնքում գործող համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդում էին ընտրողներին. «Անկախ դիտորդ» Խանջյան փողոցում վիճաբանության մասնակիցներին «կարմիր բերետները» «փռել են ասֆալտին» Գեղարքունիքում 28-ամյա վարորդը բախվել է քարե շինության պատին, այնուհետեւ КаМАЗ-ին Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Ford Transit-ը հայտնվել է ջրատարի մեջ Արմավիրի մարզում գնացքը բախվել է ավտոմեքենային. 26-ամյա վարորդին բուժօգնություն է տրամադրվել Հունվարի 1-ից Երեւանում 5000 աշխատակիցների աշխատավարձեր կբարձրանան. Հայկ Մարության Գազի գնի բարձրանալու հավանականությունը չափազանց մեծ է. Վարդան Բոստանջյան Գեղարքունիքում 62-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Գավառի պետական համալսարանի ուսանողուհուն Հայկական պատվիրակությանը «Եվրանեսթ»-ում հաջողվել է տապալել ադրբեջանական պատվիրակության հակահայկական նախաձեռնությունը Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի սիրիացի փախստականներին ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտարարություն է տարածել Կարիճը խայթել է կնոջն ինքնաթիռում թռիչքի ժամանակ
«Լարվածությունից լրիվ փայտի եմ վերածվել»․ Լիլուն հարսանեկան պարից հատված է հրապարակել Խեցգետիններին հետաքրքիր օր է սպասվում․ դեկտեմբերի 9-ի աստղագուշակը «Ի՞նչ եք ուզում Ձմեռ պապիկից»․ Սիլվի Բարկովայի ամանորյա ֆոտոշարքը Հաջողության չինական հորոսկոպ․ 2020-ին ո՞ւմ են սպասվում բազում հաջողություններ Իսկական սուրբծննդյան հեքիաթ․ ինչպես է Քիմ Քարդաշյանը տոներին ընդառաջ զարդարել տունը (վիդեո) Կենդանակերպի նշաններ, որոնց հրաշք է սպասում 2020թ․ ամանորյա գիշերը Մարդու մարմնի 5 բույր, որոնք զգուշացնում են առողջական լուրջ խնդիրներ ունենալու մասին,պետք չէ անտեսել դրանք Կշեռքներին անախարժություններով լի օր է սպասվում․ Դեկտեմբերի 8-ի աստղագուշակը Զիրոյանին հանդիպեցի թատրոնի միջանցքում : Նրա մարդկային որակները նկատեցի վայրկյաններ անց Ամանորյա մատնահարդարման 11 նորաձև եղանակ օրիգինալ երիտասարդների համար (լուսանկարներ)
website by Sargssyan