«Արցախն էլեկտրաէներգիայի խնդիր չունի․ մտադիր ենք դեռ ավելացնել մեր արտադրության ծավալները»

«Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերությունը  հանդիսանում է  Արցախի Հանրապետության  հիդրոէլեկտրաէներգիա արտադրող խոշորագույն ընկերությունը։ Այն հիմնադրվել է 2007թ-ին՝ Արցախի կառավարության ջանքերով, ինչն էլ նպաստել  է  Արցախում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացմանը։ Ներկայումս ընկերությունը էլեկտրաէներգիայի արտադրությունն իրականացնում է մեկ խոշոր «Սարսանգ ՀԷԿ»-ի և 7 փոքր հիդրոէլեկտրակայանների միջոցով։ Ընկերության հիմնական ակտիվը Սարսանգի հիդրոէլեկտրակայանն է, որը կառուցվել է 1976թ-ին  Արցախի  հիմնական գետի` Թարթառի վրա։  «Սարսանգ ՀԷԿ»-ը հագեցած է երկու հիդրոտուրբիններով` յուրաքանչյուրը 25 ՄՎտ  դրվածքային  հզորությամբ  և վայրկյանում 33.2  խորանարդ մետր  ջրի օգտագործման ծավալներով:

 

«Սարսանգ ՀԷԿ»-ի պետ  Գրիգոր Գրիգորյանի տեղեկացմամբ՝ մասնավորապես այս հիդրոէլեկտրակայանը  շահագործումից մինչ  այսօր հանդիսանում է Արցախն  էլեկտրաէներգիայով ապահովող հիմնական աղբյուրը՝ ընդհանուր 50 ՄՎտ հզորությամբ։

«2009թ-ից ընկերության կանոնադրական կապիտալը կրկնապատկվել է՝ 5 միլիարդ 100 միլիոն ՀՀ դրամից  դառնալով 11 միլիարդ 537 միլիոն ՀՀ դրամ։ Կուտակված այս գումարն ու ներգրավված բանկային միջոցները  «Արցախ ՀԷԿ» ընկերությունն ուղղեց նոր ՀԷԿ-երի կառուցմանը։ Այդպիսով այս 12 տարվա ընթացքում ավելացան ևս 7 համեմատաբար փոքր ՀԷԿ-եր՝ 2010թ-ին «Թրղի-1»՝ 3 ՄՎտ հզորությամբ, 2011թ-ին՝  «Թրղի-2»՝ 6 ՄՎտ հզորությամբ,  2012թ-ին՝ «Մատաղիս-1»՝ 4․8 ՄՎտ  և «Մատաղիս-2»՝ 3 ՄՎտ հզորություններով, 2015թ-ին՝ «Թրղի-3»՝ 5 ՄՎտ հզորությամբ , 2018թ-ին՝ «Թրղի-4»՝ 0․8 ՄՎտ և «Լև-1»՝ 7 ՄՎտ հզորություններով»,- նշեց Գրիգոր Գրիգորյանը։

«Արցախ ՀԷԿ» ընկերությունը ներկայումս ունի 230 աշխատակից՝ ամսական  միջինը 210 հազար դրամ աշխատավարձով։

«Արցախ ՀԷԿ» ընկերության ֆինանսական  տնօրեն Ժան Հովհաննիսյանն էլ իր հերթին  հավելեց, որ  «Արցախ ՀԷԿ»-ն այսօրվա դրությամբ  ապահովում է Արցախի Հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի 54 %-ը, իսկ մնացած  46 %-ն ապահովվում է այլ  կազմակերպությունների կողմից կառուցված փոքր ՀԷԿ-երի միջոցով։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի ճանապարհին Պաշտպանության նախարարի կոշտ պատասխանը. անիվը կանգնեցնելու անբարո փորձ Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից Արտակարգ դրությունը երկարաձգվելո՞ւ է եւս մեկ ամսով. Մանե Գեւորգյանի մեկնաբանությունը Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք. Ամենաշատ բողոքները աջակցության ծրագրերի հետ են կապված Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Ինչպես վերականգնել Սահմանադրության նկատմամբ հարգանքը Ի՞նչ խախտումների դեպքում ռուսական հեռարձակողի իրավունքը կկասեցվի Կրթական ծրագրով նախատեսվում է կրճատել հայոց լեզվի և գրականության ուսուցումը. մանրամասներ ներկայացված նախագծից Հանձնաժողովն արտահերթ նիստ կանի. ով է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 2-3 բալ էր Կրեմլի խորհրդավոր լռությունը. Հայկական հետքը հանգիստ չի՞ տալիս Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե մեկ մարդու, այլ 3 միլիոն մարդու Սահմանադրություն Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե մեկ մարդու, այլ 3 միլիոն մարդու Սահմանադրություն Այսօր տեղի կունենա ամենամեծ քննությունը Խույս է տալիս ինքն իրենից Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին և համոզմունք է հայտնել, որ նրանք պատվով կկատարեն հայ ժողովրդի պահապանը լինելու բարձր առաքելությունը Իրանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան ընդդեմ ԱՄՆ-ի Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ)
website by Sargssyan