ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ավտոբուսը Վերին Լարսից շարժվել է դեպի Երևան (վիդեո)
ՀասարակությունՎերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ավտոբուսը մեկնարկել է իր երթը դեպի Երևան։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ ավտոբուսի ուղևորներից 3-ը ձերբակալվել էին արգելված բեռ տեղափոխելու պատճառով:
«Սպուտնիկ-Վրաստան» գործակալության տեղեկություններով` ՀՀ քաղաքացիները փորձել են թմրանյութ` կոկաին և հաշիշ տեղափոխել: Նրանք ձերբակալվել են Կազբեկի անցակետում:
Ավելի վաղ դեսպանությունը հայտնել էր, որ Վերին Լարսում գտնվող ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվել են։ Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել է ՀՀ 3 քաղաքացի։