Նախկինում վարկային համաձայնագրերը քննադատողներն այսօր իրենք են հայտնվել «վարկային տենդի» մեջ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

2019թ. պետբյուջեն թերակատարվել է, որը հիմնականում պայմանավորված է ծրագրված, բայց չիրականացված կապիտալ ծախսերով։

 Դրանք պետական բյուջեի այն միջոցներն են, որոնք ներդրվում են հիմնականում ենթակառուցվածքներում ու մարդկային կապիտալում՝ կրթության, առողջապահության և այլ ոլորտներում, ճանապարհներ են կառուցվում, դպրոցներ ու հիվանդանոցներ են վերանորոգվում և այլն:

 2020թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կապիտալ ծախսերի թերակատարման հետ կապված իրավիճակը վարչապետ Փաշինյանը հետևյալ կերպ է բնորոշել. 

«Պետությունն ունի փող, բայց դժվարություն ունի այդ փողը ծախսելու արդյունավետ գործիքակազմ կիրառելու մասով»։ 

Այս մտայնությամբ էլ կառավարությունը, Փաշինյանի դիտարկմամբ, որոշել է ձեռնպահ մնալ մի շարք կապիտալ ծախսեր կատարելուց, սակայն պետք է նկատի ունենալ, որ կապիտալ ծախսերի իրականացումը միտված է մեծացնելու տնտեսության արտադրողականությունը և տնտեսական աճի ներուժը, և եթե կապիտալ ծախսերի թերակատարումը շարունակական բնույթ կրի, այն խորը բացասական հետևանքներ կարող է ունենալ տնտեսության համար: 

Ըստ էության, չկատարված ծախսերի արդյունքում տնտեսությունը տուժել է, և տարեսկզբի ինը ամիսներին պլանավորված է եղել իրականացնել ավելի քան 1 276 մլրդ դրամի ծախս, որից կատարվել է 1 053 միլիարդը, և արդյունքում չկատարված ծախսերը կազմել են 225 մլրդ դրամ։ 

Իսկ 225 մլրդ դրամը, որը համարժեք է 468 մլն դոլարին, Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրի համար բավականին մեծ գումար է, և ժամանակին ներդրվելու դեպքում այն կարող էր ունենալ լրացուցիչ տնտեսական, ինչու չէ՝ նաև սոցիալական էֆեկտ։ 

Եվ բավականին տարօրինակ է, որ բյուջեում մեծ չափով չծախսված գումար է հավաքվել, սակայն կառավարությունը արտերկրից ակտիվորեն վարկեր է ներգրավում: 

Միայն վերջին շրջանում շուրջ 205 մլն դոլարի վարկային համաձայնագրեր են վավերացվել։ 

Իսկ Համաշխարհային բանկն էլ նոր, խոշոր՝ 50 միլիոն դոլարի վարկ է հաստատել Հայաստանի կառավարության համար:

 Ուստի պատահական չէ, որ մասնագետների շրջանում վարկերի ներգրավման արդյունավետության հետ կապված մտահոգություններ կան: 

Եթե կառավարությունը չի կարողանում լիարժեք իրականացնել բյուջեով նախատեսված ծախսերը, ապա որքան արդյունավետ կարող է ծախսել վարկային միջոցները, որոնք ավելացնում են պետության արտաքին պարտքը: 

Մյուս կողմից՝ կառավարության այսպիսի տնտեսական քաղաքականությունը տարակուսանք է առաջ բերում այն համատեքստում, որ երբ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, մշտապես դեմ էր արտահայտվում վարկերին: Օրինակ՝ վերջինս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ պնդում էր.

 «Բոլոր հիմքերը կան պնդելու, որ ՀՀ-ն ընկել է ոչ թե վարկային տեմպի, այլ՝ վարկային տենդի՝ լիխարադկայի մեջ, և իրավիճակը դուրս է գալիս նրա վերահսկողությունից»: 

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Փաշինյանը սկզբունքային մոտեցում չունի ոչ միայն նախկինում իր արտահայտած քաղաքական հայտարարությունների հարցում, այլև տնտեսական քաղաքականության իրականացման ուղղությամբ: 

Սա պոպուլիստական գործիչներին բնորոշ վարքագիծ է, և, ըստ էության, նախկինում վարկային համաձայնագրերը քննադատող վարչապետն այսօր ինքն է հայտնվել վարկային տենդի մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մայիսի 31-ին նախատեսված Մոսկվա-Երևան թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին Արթուր Վանեցյանին տարբեր մութ պատմությունների հետ կապել չի հաջողվի Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի չեն թեստավորում․ քաղաքացին ահազանգում է Գագիկ Ծառուկյանը հետևողական է 99.81% ճշգրտությամբ 10.000 թեստ` Պաշտպանության նախարարությանը «Թովմասյան» հիմնադրամից Դեպք ունենք, երբ կորոնավիրուսից մահացել է մեկ ընտանիքի 3 անդամ․ Նիկոլ Փաշինյան Բարձրագույն կրթության և գիտության միավորումը մեկ օրենքի շրջանակում արհեստական է, արդյունքն էլ՝ ճահճացումը. Լուսինե Մարգարյան Իրանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2819 նոր դեպք․ IRINN Սիրելի´ հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր․ Նիկոլ Փաշինյան Հայաստանում կա ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է Փաշինյանը համաճարակն օգտագործում իր քաղաքական խնդիրները լուծելու համար. Հայաստանի Հանրապետական ​​կուսակցություն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետության մասին` կորոնավիրուսին այո՛ ասելու փոխարեն․ Միհրդատ Մադաթյան Շարքայինն ունի սոցիալական պատասխանատվություն, քավության այլ նոխազ գտեք Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Դիմակը դարձել է Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը, ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այդպես էլ հիմա գերագնահատվում է դիմակի դերը. Աղասի Ենոքյան Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների արդյունքում պետք է ընդունվեն մեր ազգային արժեքներին համահունչ կարգավորումներ. Արմեն Սարգսյան ՓՊ նախագահն արձագանքել է Ալեն Սիմոնյանի գրառմանը Կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թիվ՝ այսօրվա դրությամբ Գազ ինքնիշխանության դիմաց. Ինչ է ուզում Մոսկվան Հայաստանից
website by Sargssyan