Ֆեյս­բու­քում ակ­տի­վու­թյուն ցու­ցա­բե­րող՝ աշ­խար­հի առաջ­նորդ­նե­րի լա­վա­գույն տաս­նյա­կում հայտն­վե­լը դե­ռևս ար­դյու­նա­վետության ապացույց չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի ներքաղաքական կյանքում այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, երբ կառուցողական բանավեճը բացակայում է, միայն ականատես ենք լինում քաղաքական ուժերի կողմից միմյանց ուղղված մեղադրանքների, պիտակավորման, անցյալը հիշեցնելու և երեսով տալու գործելակերպի։ 

Հանրությունը կառուցողական քննարկումների ականատես չի լինում անգամ խորհրդարանի ամբիոնից, որը խորհրդարանական կառավարման մոդելին անցում կատարած երկրի ամենաբարձր ամբիոնն է։ 

Դրան զուգահեռ՝ քննարկումներն ընթանում են այնպիսի պրիմիտիվ հարցերի շուրջ, ինչպիսիք դժվար է պատկերացնել։ 

Օրինակ՝ այս օրերին հանրության շրջանում և լրատվամիջոցներում լայնորեն քննարկվում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի ունեցած խաշկերույթը։ 

Եվ սա առաջին անգամը չէ, երբ խաշի թեման այսպիսի մեծ «ժողովրդականություն» է ստանում։

 Ինքնին քննարկումը պրիմիտիվ էր, քանզի մոտ մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյան իր ծննդյան օրը կարող է մոտ 300 հազար դրամ ծախսել, ու այստեղ դժվար է «կրիմինալ» գտնել: Ամիսներ առաջ էլ թերթերից մեկը գրել էր, թե Նիկոլ Փաշինյանի թիմը մերձեցման խաշկերույթ է կազմակերպել: 

Սրան ի պատասխան Փաշինյանը, երկրի բազմաթիվ և լրջագույն խնդիրները թողած, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր իրենց խաշակերության մասին հրապարակմանը և տարակուսանք հայտնել, որ այդ թեման դարձել է հանրային քննարկման առարկա։ Սկզբունքորեն Փաշինյանի տարակուսանքը գուցե տեղին էր: 

Սակայն արդյունքում թեման դարձավ հանրային էլ ավելի մեծ ուշադրության առարկա։ 

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են այսպիսի պրիմիտիվ թեմաները դառնում հանրային քննարկման հարցեր, երբ երկրի առջև բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերներ կան ծառացած։ 

Այսպիսի իրավիճակի պատճառները հասկանալու համար պետք է դիտարկել, թե ինչ քաղաքական օրակարգով և տեսլականով են առաջնորդվում այսօրվա իշխանավորները, որոնք իշխանափոխության օրերին «ոսկե սարեր» էին խոստանում ժողովրդին։ 

Իրադարձությունները ցույց տվեցին, որ Փաշինյանը և իր թիմը քաղաքականությունը կառուցելիս ոչ միայն չեն առաջնորդվում որևէ գաղափարախոսությամբ, այլև չունեն քաղաքական տեսլական, ռազմավարություն և առաջնահերթություններ։ 

Իրենց քաղաքականության հիմքում ընկած է «ամեն կերպ ժողովրդին զբաղեցնելու» մղումը, և այդ նպատակով էլ պետք է, որ ամենապրիմիտիվ հաջողությունները ներկայացվեն որպես խոշոր «տրիումֆ»` ցույց տալու համար, թե՝ տեսեք, իշխանավորները լիովին տարված են աշխատանքով։ 

Եվ ըստ այս տրամաբանության՝ նրանց աշխատանքի արդյունավետությունն էլ որոշվում է ֆեյսբուքում կատարած հրապարակումների և տարածումների չափով։ 

Իսկ իշխանավորների շրջանում սոցցանցային ակտիվությամբ անգերազանցելի առաջատարը Նիկոլ Փաշինյանն է, որը չի զլանում իր ֆեյսբուքյան էջի միջոցով հանրության ուշադրությանն արժանացնել այնպիսի թեմաներ, որոնք ընդհանրապես կապ չունեն վարչապետի գործառնությունների հետ։ 

Օրինակ՝ վերջերս էլ վարչապետը իր էջում հրապարակել էր ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու կոնկրետ կազմակերպության հասցեները՝ այն դեպքում, երբ կան համապատասխան մարմիններ, որոնք կարող են տարբեր մանր-մունր թեմաներով զբաղվել, իսկ վարչապետին պետք է մնա քաղաքական ուղեգծի մշակումը և ամենակարևոր նշանակություն ունեցող պրոբլեմների լուծումը։ 

Եթե հանրության համար վարչապետի աշխատանքն իրոք արդյունավետ լիներ, ապա Փաշինյանը ստիպված չէր լինի իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալ հազար ու մի երկրորդական թեմաների ու հանրությանը զանազան աճերի մասին ցուցանիշներ ներկայացնել։ 

Եվ եթե Փաշինյանի պաշտոնավարումը բեկումնային նշանակություն ունենար հանրության կյանքում, ապա առանց ֆեյսբուքյան հրապարակումների էլ նա կարժանանար հանրության դրվատանքին։ 

Այնպես որ, ֆեյսբուքում ակտիվություն ցուցաբերող՝ աշխարհի առաջնորդների լավագույն տասնյակում Նիկոլ Փաշինյանի հայտնվելը դեռևս չի նշանակում, որ իր կառավարության գործունեությունը նույնքան արդյունավետ է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

2020 թ. ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել՝ առաջին 6 ամիսների տվյալներով, քան՝ 2019-ին. վարչապետ Ոստիկանությունը՝ կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքի մասին․ հարուցվել է քրգործ Հնարավոր է՝ Google-ին 5 մլրդ դոլարով տուգանեն տվյալների ապօրինի հավաքման համար Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել կարգ ու կանոն հաստատելու համար․ Հակոբ Արշակյան Մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը Սևանը փակ կմնա մինչև հունիսի 10-ը. Պարետի նոր որոշումը Արցախում զինվորական «Ուրալ» է շրջվել․ 1 զինվոր մահացել է, 4-ը՝ վնասվածքներ ստացել «Հանրաքվեի մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց Կենտրոնական բանկի նախագահը միջոցներ է ձեռնարկում, որ բանկերը հավելյալ աշխատակազմ ներգրավեն. Մարուքյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն, այդ ամենը մեկ անձ է ղեկավարում և պատասխանատուն էլ մեկ անձ է. Երվանդ Վարոսյան Չկա ոլորտ, որտեղ մենք ձախողում չունեցանք․ սա շատ վատ իմիջ է ՀՀ-ի համար․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Հրանտ Բագրատյանը՝ օրեր առաջ իր կողմից արված աղմուկ բարձրացրած հայտարարության մասին Փաշինյանն ամենազավեշտալի և աներես կռուտիտներով մշտապես կգտնի այլ մեղավորների, տվյալ դեպքում՝ ձեզ. Աշոտյան Արթուր Վանեցյանը պատրաստ է ամեն ինչ անել՝ ժողովրդին իրական խնդիրների լուծման շուրջ համախմբելու համար Սոսկ հյատարարությունների կամ կրկնօրինակելու մակարդակով համագործակցությունն այլևս արդիական չէ. Մետաքսե Հակոբյան Փաշինյանը դարձել է ծաղրի առարկա. Միհրան Հակոբյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը հունիսի 15-ին նիստ կանցկացնի տեսակոնֆերանսի ռեժիմով Պաշտոնանկությունների շարք՝ Արցախում Գագիկ Ծառուկյանը շարունակում է վայելել ժողովրդական գործչի համբավը
website by Sargssyan