Տա­րած­քա­յին հա­մա­չափ զար­գա­ցումն ապա­հո­վե­լու տե­սան­կյու­նից մի­այն աս­ֆալ­տա­պա­տու­մը բա­վա­րար չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարածքային համաչափ զարգացումը ժամանակակից հիմնախնդիր է, քանի որ ողջ աշխարհում տեղի է ունենում բնակչության և ռեսուրսների կենտրոնացում խոշոր քաղաքներում, ինչի արդյունքում էլ տարածքային մասշտաբով զարգացումը անհամաչափ տեսք է ստանում: 

Իսկ այդպիսի անհամաչափությունները սոցիալական ու տնտեսական զարգացման մակարդակների շեղումներն են, որոնք խոչընդոտում են տնտեսական աճն ու կայուն մարդկային զարգացումը ինչպես առանձին տարածքներում, այնպես էլ ողջ երկրում: 

Տարածքային միավորների անհամաչափ զարգացման բացասական հետևանքները պատճառ են դարձել, որպեսզի կառավարությունները միջոցներ ձեռնարկեն երկրի ռեսուրսների ապակենտրոնացման համար, որը արտահայտվում է առանձին տարածքային միավորների զարգացմանը միտված հատուկ քաղաքականությամբ: 

Տարածքային անհամաչափ զարգացման խնդիրը մտահոգիչ է նաև ու հատկապես Հայաստանի համար: Հայաստանի տարածքների բնակլիմայական առանձնահատկությունները, արտադրողական ուժերի ու բնական ռեսուրսների անհամաչափ բաշխումը, տնտեսական զարգացման, սոցիալական, ժողովրդագրական բաշխվածությունը պատճառ են դարձել տարածքային միավորների զարգացման մակարդակների անհամաչափությունների արտահայտման համար: 

Եվ ժամանակի ընթացքում տարածքային միավորների զարգացմանը պատշաճ ուշադրություն չդարձնելու պատճառով անհամաչափությունները գնալով խորացել են՝ հասնելով մտահոգիչ մակարդակի: 

Արդյունքում տնտեսական զարգացումը հիմնականում կենտրոնացել է Երևանում, Արարատյան դաշտի հատվածում, որի հետևանքով առաջ են եկել երկրի տարածքներում բնակչության կենսամակարդակի ու մարդկային զարգացման բնութագրիչների խիստ արտահայտված տարբերություններ: 

Այս անհամաչափությունների արդյունք է դարձել որոշ մարզերի համախառն ներուժի մակարդակի անկումը, որն առաջ է բերել այնպիսի բացասական երևույթ, ինչպիսին արտագաղթն է, տնտեսական ակտիվության նվազումը և այլն: 

Ուստի հենց սրանով է պայմանավորված, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է տարածքային զարգացման անհամաչափությունները մեղմելուն ուղղված համալիր քաղաքականություն, որը նախատեսում է պետբյուջեի միջոցները նպատակային ուղղելիս նախապատվությունը տալ տարածքային համաչափ զարգացմանը՝ նպատակ ունենալով հասնել մարզերում տնտեսական ակտիվության աճին, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը և ենթակառուցվածքների ստեղծմանը: 

Եվ պատահական չէ, որ ներկայումս իշխող ուժ հանդիսացող «Իմ քայլը» դաշինքը նախընտրական ծրագրում իր հիմնական գերակայություններից մեկն էր համարում հավել յալ արժեք գեներացնող ենթակառուցվածքների (ավտոճանապարհներ, ջրամբարներ, ջրագծեր՝ ոռոգման, խմելու ջրի, ջրահեռացման, էլեկտրահաղորդակցության ցանցեր, համացանցի հասանելիություն) շարունակական բարելավմամբ տարածքային համաչափ զարգացում ապահովելը: 

Իսկ թե ինչքանով են «Իմ քայլի» նպատակադրումներն իրականություն դարձել, հարկ է դիտարկել կառավարության կողմից տարվող քաղաքականության արդյունքները: Երևանից դեպի մարզեր այս ընթացքում ռեսուրսների ապակենտրոնացում տեղի չի ունեցել, մարզերում տնտեսական ակտիվության մակարդակը չի բարձրացել, և գրեթե միակ տեսանելի ձեռքբերումը, որը կառավարությունը շարունակում է տարփողել, ընդ որում՝ արդարացիորեն, ճանապարհների ասֆալտապատումն է:

 Տարածքային համաչափ զարգացման նպատակադրումը չի արտահայտվում նաև ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագծում, քանի որ մարզերին ֆինանսական հատկացումների բաշխումը կատարելիս առաջնահերթություն չի համարվում զարգացած մարզերի ակտիվացմանն ուղղված քայլերի իրականացումը: 

Ուստի կառավարությունը տարածքային համաչափ զարգացումն ապահովելու տեսանկյունից դեռևս մեծ անելիք ունի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ԱՄՆ֊ն խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Արսեն Թորոսյան Աբովյան քաղաքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ազգությամբ ռուս է Մայիսի 31-ին նախատեսված Մոսկվա-Երևան թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին Արթուր Վանեցյանին տարբեր մութ պատմությունների հետ կապել չի հաջողվի Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի չեն թեստավորում․ քաղաքացին ահազանգում է Գագիկ Ծառուկյանը հետևողական է 99.81% ճշգրտությամբ 10.000 թեստ` Պաշտպանության նախարարությանը «Թովմասյան» հիմնադրամից Դեպք ունենք, երբ կորոնավիրուսից մահացել է մեկ ընտանիքի 3 անդամ․ Նիկոլ Փաշինյան Բարձրագույն կրթության և գիտության միավորումը մեկ օրենքի շրջանակում արհեստական է, արդյունքն էլ՝ ճահճացումը. Լուսինե Մարգարյան Իրանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2819 նոր դեպք․ IRINN Սիրելի´ հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր․ Նիկոլ Փաշինյան Հայաստանում կա ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է Փաշինյանը համաճարակն օգտագործում իր քաղաքական խնդիրները լուծելու համար. Հայաստանի Հանրապետական ​​կուսակցություն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետության մասին` կորոնավիրուսին այո՛ ասելու փոխարեն․ Միհրդատ Մադաթյան Շարքայինն ունի սոցիալական պատասխանատվություն, քավության այլ նոխազ գտեք Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Դիմակը դարձել է Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը, ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այդպես էլ հիմա գերագնահատվում է դիմակի դերը. Աղասի Ենոքյան
website by Sargssyan