Զապորոժիեի հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանի նախաձեռնությամբ բացվեց Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձան

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանի նախաձեռնությամբ՝ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում բացվեց Ապրիլյան պատերազմի հերոսներ՝ Արման Անդրեասյանի, Արգիշտի Գաբոյանի և Բենիամին Եղոյանի հիշատակին նվիրված խաչքար:

Նրանց հոգիների հանգստության համար աղոթք հնչեց Մեծ Մանթաշ համայնքի սպասահայր Տեր Եղիշե քահանայի հանդիսապետությամբ: Խաչքարի օծման արարողությանը մասնակցեց համայնքում հյուրաբար գտնվող, Ուկրաինայի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հավերժության ու հայրենասիրության գաղափարներն են ամփոփված Քառօրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին բացված հուշաքարում:

Ի դեպ,  Զապորոժիեի հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանն, արդեն երկու տարի շարունակ, պարբերաբար ժամանում է Հայաստան՝ հանդիպելու և օգնելու տղաների ընտանիքներին:

 

Խաչքարի տեղադրմամբ՝ Արտաշես Սարգսյանը փորձել է ինչ-որ չափով ընդգծել տղաների հերոսությունն ու սփոփել տղաների հարազատներին:

Հուշակոթողի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին «Միասնություն» շարժման ղեկավար Արման ՎարդանյանըԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Ուկրաինայի հայ համայնքների նախագահներ, Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը, Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը  և այլ բարձրաստիճան հյուրեր:

Արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի ճանապարհին Պաշտպանության նախարարի կոշտ պատասխանը. անիվը կանգնեցնելու անբարո փորձ Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից Արտակարգ դրությունը երկարաձգվելո՞ւ է եւս մեկ ամսով. Մանե Գեւորգյանի մեկնաբանությունը Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք. Ամենաշատ բողոքները աջակցության ծրագրերի հետ են կապված Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Ինչպես վերականգնել Սահմանադրության նկատմամբ հարգանքը Ի՞նչ խախտումների դեպքում ռուսական հեռարձակողի իրավունքը կկասեցվի Կրթական ծրագրով նախատեսվում է կրճատել հայոց լեզվի և գրականության ուսուցումը. մանրամասներ ներկայացված նախագծից Հանձնաժողովն արտահերթ նիստ կանի. ով է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 2-3 բալ էր Կրեմլի խորհրդավոր լռությունը. Հայկական հետքը հանգիստ չի՞ տալիս Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե մեկ մարդու, այլ 3 միլիոն մարդու Սահմանադրություն Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե մեկ մարդու, այլ 3 միլիոն մարդու Սահմանադրություն Այսօր տեղի կունենա ամենամեծ քննությունը Խույս է տալիս ինքն իրենից Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին և համոզմունք է հայտնել, որ նրանք պատվով կկատարեն հայ ժողովրդի պահապանը լինելու բարձր առաքելությունը Իրանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան ընդդեմ ԱՄՆ-ի Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ)
website by Sargssyan