Հայաստանում բարձր է մինչեւ 65 տարեկան մարդկանց վաղաժամ մահացության մակարդակը. փոխնախարար
ՀասարակությունՀայաստանում բարձր է մինչեւ 65 տարեկան մարդկանց վաղաժամ մահացության մակարդակը։ Այս մասին մթերային ներդրումներին եւ գործարարության զարգացմանը նվիրված միջազգային համաժողովում նոյեմբերի 27-ին ասաց Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
Նա նաեւ նշեց, որ Հայաստանում աղի օգտագործումը 2 անգամ գերազանցում է ՄԱԿ սահմանած նորմը։ «Բացի այդ, երկրում մի քանի անգամ ցածր է բանջարեղենի սպառումը, քան Եվրոպայում։ Մտահոգիչ է նաեւ այն, որ Հայաստանում կան 3-5 գործոններ, որոնք կարող են դառնալ մարդու կողմից քրոնիկական հիվանդությունների ձեռքբերման պատճառ, եւ դրանցից շատերը կապված են վնասակար սովորությունների հետ»,- ավելացրել է Նանուշյանը։
Փոխնախարարը նաեւ նշեց, որ Հայաստանում երիտասարդների 45 տոկոսը չի նախաճաշում, ինչը բացասաբար է անդրադառնում կրթական գործընթացի եւ աշխատանքի արտադրողականության վրա։ Ինչպես նշեց պաշտոնյան, առողջապահության նախարարությունը վնասակար սովորությունների հետեւանքների մասին իրազեկելու աշխատանք է իրականացնում, ինչպես նաեւ իրագործում է քաղաքացիներին առողջ կենսակերպի մղելու ծրագրեր։