Բարելավել բնակչության առողջությունը, խթանել նոր բիզնես հնարավորությունները և տնտեսական աճը. միջազգային համաժողով

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ, նոյեմբերի 27-ին Երևանում անցկացրեց միջազգային համաժողով՝ նվիրված պարենային ապահովության ոլորտում ներդրումների և ձեռնարկատիրության զարգացման հնարավորություններին:

 «Այսօր մենք պետք է միասին պարզենք, թե ինչ հնարավորություններ կան սնուցման նկատմամբ զգայուն սննդի կայուն արժեշղթաներ ստեղծելու և ներդրումներ ներգրավելու նպատակով նոր բարենպաստ պայմաններ կերտելու համար, ինչպես նաև կանդրադառնանք նոր ձեռնարկություններ հիմնելու և սննդի կայուն արժեշղթաների մեջ ներդրումները շահութաբեր ձեռներեցության վերածելու հնարավորություններին, ինչը կտանի պարենային անապահովության և թերսնուցման վերացմանը»- իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը: 

IT'S AN OPPORTUNITY, INVEST IN FOOD SECURITY խորագրով համաժողովը մեկ օրով վերածվել էր յուրօրինակ հարթակի՝ որտեղ ոլորտի շուրջ երկու հարյուր դերակատարներ քննարկում էին, թե ինչպես կարող են պարենային համակարգերում իրականացվող ներդրումները ոչ միայն նպաստել պարենային անապահովության վերացմանը մեր երկրում, այլ նաև բարելավել բնակչության առողջությունը, խթանել նոր բիզնես հնարավորությունները և տնտեսական աճը՝ ապահովելով՝ երկրի հավասարաչափ զարգացում:

«Մենք այստեղ ենք որպեսզի համեմատենք մեր դիտարկումները և աշխատենք միասին՝ ՊՀԾ-ի ուղորդմամբ  ստեղծելու սնուցման նկատմամբ զգայուն սննդի կայուն արժեշղթաների նոր մոդելներ՝ խթանելու առողջ ապրելակերպը՝ ապահովելու համար քաղաքացիների բարեկեցությունը: Սակայն որպեսզի հասնենք այս հավակնոտ, բայցև իրատեսական արդյունքներին, մենք պետք է աշխատենք միասին, և մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա այս տեսլականի իրականացման հարցում: Հայաստանում Իտալիայի դեսպանատունը և Իտալիայի կառավարությունը պատրաստակամ են միանալ այս գործին»,- իր ելույթում նշեց Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։

Համաժողովին մասնակցում էին պարենի ապահովության ոլորտին առնչվող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցների ներկայացուցիչներ, տեղացի և արտասահմանյան փորձագետներ: Համաժողովի հյուրերին ողջունեցին նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Այն ջանքերը, որոնք դրված են եղել այս նախաձեռնության հիմքում, նպատակ ունեն շեշտադրելու այս թեմայի կարևորությունը տեղական և միջազգային մասշտաբով, քանի որ այսօր խոսում ենք ոչ միայն հայկական գյուղատնտեսության և հանրային առողջ սննդի, այլև համաշխարհային հնարավորությունների ու մարտահրավերների մասին: Նախարարության անունից շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառումը կազամակերպելու համար և հայտնում մեր պատրաստակամությունը՝ մշտապես աջակցելու ծրագրի նպատակների իրականացման ճանապարհին ձեռնարկվող քայլերի մասնակիցը լինելու»,- նշեց նախարար Տիգրան Խաչատրյանը` շեշտելով, որ այսօրվա քննարկումներն առնչվում են մի շարք ոլորտների, որտեղ հաջողությունն անհնար է պատկերացնել առանց մասնավոր հատվածի, կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցության:

Համաժողովը բաղկացած էր երկու հիմնական մասից, որոնց շրջանակում փորձագետները քննարկեցին համաշխարհային միտումները, դրանց կիրառության հնարավորությունները Հայաստանում:

-Պարենային ապահովության և սնուցման վերաբերյալ որոշումների կայացում. ինչպե՞ս հեղաշրջել սպառողական անառողջ վարքագծերը` սննդարար արտադրանքի համար շուկայում նոր պահանջարկ խթանելու համար:

-Սննդարար սննդի ազգային և միջազգային առաջարկ. ինչպե՞ս հաղթահարել արտադրության և շուկայի հատվածներում առկա խոչընդոտները սննդարարության առումով բազմազան սննդի առաջարկը խթանելու համար:

 

Փաշինյանը հաստատել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը Լուկաշենկոն պատմել է Բելառուսում ձերբակալված ՌԴ քաղաքացիների վերաբերյալ Պուտինից ստացած նամակի մասին Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ընտանիքի 4 անդամները տեղում մահացել են Պաշտպանության նախարարությունը մեկ անձից 8 միլիոն դրամի գնում է կատարել.168.am Գյումրիից և Երեւանից դեպի Ռուսաստան երեք չվերթ կիրականացվի․ դեսպանատուն Ահազանգ է ստացվել, որ 14 տարեկան պատանին ընկել է Հրազդան գետը Մինչև 2022 թվականը Հայաստանում կկառուցվի 52 մոդուլային դպրոց Բեյրութում տեղի ունեցած սարսափելի աղետից հետո հրաժարական եմ տալիս. Լիբանանի տեղեկատվության նախարար 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը Ի՞նչ չվերթներ են սպասվում օգոստոսի 10-18ին. մանրամասներ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս 5189 դեպք Ուշադրություն. Վարորդները կտուգանվեն 300 հազար դրամով, եթե… Բեյրութում ցուցարարները գրոհել են 4 նախարարությունների շենքեր Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի քանի պարկուճներ և արնանման հետքեր Ախալքալաքում երեկ տեղի ունեցած սպանության կասկածանքով 27-ամյա հայ երիտասարդ է ձերբակալվել. Վրաստանի ՆԳՆ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է Խղճուկ աշխատավարձիս 1/3-ի չափով տուգանք նշանակելն ինձ գցեց խորը հոգեբանական շոկի մեջ. ԵՊՀ դասախոս Հայաստանում պաղպաղակի արտադրությունը նվազել է Սեպտեմբերի 1-ից դպրոցները կբացվեն, բայց կգործեն հետևյալ կանոնները. նոր որոշում Մահացել է «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչ Լորենցո Սորիան
website by Sargssyan