Լավրովը դեկտեմբերի 2-3-ին Բաքվում հանդիպումներ կունենա Ալիեւի եւ Մամեդյարովի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ին այցով կգտնվի Բաքվում, որտեղ բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին նոյեմբերի 28-ին Մոսկվայում կայացած բրիֆինգում հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Դեկտեմբերի 2,3-ին, առկա պայմանավորվածությանը համապատասխան, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կժամանի Բաքու,-ասել է նա:-Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցի ծրագրով հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի նախագահի հետ, բանակցություններ՝ այդ պետության ԱԳ նախարարի հետ»:

«Շարունակվելու է երկխոսությունը քաղաքական-տնտեսական եւ հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հանգուցային հարցերի շուրջ: Նաեւ պլանավորվում է ստորագրել 2020 թվականին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ կոնսուլտացիաների պլանը»,-հավելել է դիվանագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 
 
 


Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավորի Toyota-ն Փաշինյանը գյուղացուն առաջարկեց վերականգնել Колхоз-ները (տեսանյութ) Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ Երբ մարդն արդեն կարոտել չգիտի, փչանում են մարդկային հարաբերությունները. Անուշիկ Առաքելյան Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին Մարդ կա ստացել է տունը, վաճառել է. պետությունը պարտավորություն չունի նրա նկատմամբ. Փաշինյանը` գյուղացուն «Ռոման» գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Ինտերի» հետ (տեսանյութ, ֆոտո) Քաղաքացուն թույլ չտվեցին մոտենալ վարչապետ Փաշինյանին ու նամակ փոխանցել (տեսանյութ) Մաքսիմ Ոսկանյան. Բանաստեղծական ընտրանի (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Եղբայր, եթե դիմել ես մարզպետին, նորմալ պատասխանել է, ինչի՞ ես ինձ դիմում. Փաշինյանը՝ Լեռնանցքի բնակչին Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան (տեսանյութ) Ալեքսանդր Հարությունյան. «Կորած երկիրը» (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Կա՞ մեկ ուրիշ երկիր, որտեղ այդքան ծանր ապրող մարդիկ իրենց բողոքները չեն ասում, որովհետև գիտեն՝ ժողովուրդն այլ խնդիրներ ունի. Արմեն Սարգսյան ՈՒՂԻՂ. Ավերիչ երկրաշարժից 31 տարի անց. Փաշինյանը Լոռիում է Հարուստ աղջիկ՝ սիրուհի՞, թե՞ մուսա Ողբերգական դեպք Աբովյանում. դպրոցի բակում հայտնաբերվել է 34–ամյա տղամարդու կախված դի. նա թաղումից տուն չէր վերադարձել Եվրոպան արդեն երկրորդ անգամ «սայթաքում» է Անդրկովկասում միասնական տնտեսական և քաղաքական տարածություն ստեղծելու փորձերում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Ավերիչ երկրաշարժ՝ 31 տարվա ցավ Չէինք էլ պատկերացնում, որ աշխարհում կարող են լինել քաղաքներ, որտեղ չկան ավերված շենքեր, հացի հերթեր, քանդված մայթեր ու փողոցներ. «Փաստ» Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
website by Sargssyan