Հայաստանում փակվելու են մի շարք ՔԿՀ-ներ և կառուցվելու են նորերը

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց պահման պայմանների բարելավման և քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման շրջանակներում նախատեսվում է փակել մի շարք ՔԿՀ-ներ և կառուցել նորերը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը։

«Նախատեսվում է փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները և Երևան քաղաքի տարածքում (Սիլիկյան թաղամասում) կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ:

Փակել «Գորիս» քրեակատարողական հիմնարկը և կառուցել 350 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (նախագիծն արդեն առկա է, նախատեսվում է հիմնարկը կառուցել Խնձորեսկում):

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք:

 

Փակել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը և «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք:

 «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապահովել օդափոխության համակարգ, ստեղծել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ, ինչպես նաև զարգացնել բժշկական ստացիոնարի կարողությունները»,- գրել է Մարտիրոսյանը։

Եթե հարկ լինի՝ կհրավիրեմ միջազգային փորձագետի․ մահացած զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչ 2 երիտասարդ բռնացել ու թալանել են ՌԴ քաղաքացու Վառելափայտով բարձած մեր մեքենաները անհիմն պահվում են ոստիկանությունում. «Շիրակ կենտրոն» ՀԿ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամներին անանուն նվիրատվություններում կոռուպցիոն ռիսկ կա. Վարուժան Հոկտանյան Արմավիրի մարզում 10-րդ դասարանի աշակերտը դանակահարել է նույն դպրոցի 11-րդ դասարանցուն Երիտասարդը թոշակ հատկացնելու պատրվակով մտել է տուն եւ գողացել է պահարանում դրված 70 հազար դրամը Կանադայում ամբողջովին էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռ է թռիչք կատարել Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքից ՏԿԵ նախարարը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ջրօգտագործող ընկերությունների տնօրենների հետ Վարչապետը եւ ՀԲ տարածաշրջանային տնօրենը խոսել են գործընկերության ընդլայնման հեռանկարների մասին Վերաքննիչ դատարանը ենթադրություններով է կայացրել դատական ակտ. դատապարտյալի հարազատները բողոքում են Խոշոր ավտովթար Սարալանջի հին ճանապարհին. 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը Ժնևում խոսել է Հայաստանում տիրող իրավական խնդիրների մասին «ՍԱՍ»-ի Արտակը եւ Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության Անթույլատրելի է հավասարեցնել Ղարաբաղի իշխանություններին եւ «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին․ ՀՅԴ Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում․ քաղաքապետարան Այսօր Տանգոյի միջազգային օրն է Ամփոփվել են «ԵԱՏՄ երկրներում էներգիայի արդյունավետության խթանման շրջանակ» տարածաշրջանային ծրագրի արդյունքները Կուզեի տղամարդու «ժամանակակից տեսակ»-ը մրցակցության մեջ չլիներ կնոջ հետ. Լիլի Հովեր
website by Sargssyan