Այսօր պայթեց Փաշինյանի հերթական սուտ խոստումը. Շարմազանով
БлогՓաշինյանի «ինքնիշխան ու հպարտ» քաղաքականության արդյունքում 2018-ի նոյեմբերի 2-ին Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նաեւ նշել է. «Տարօրինակ է, Հայաստանի վարչապետն այսօր արդեն «գլուխ է գովում», թե ՀԱՊԿ-ում միաձայն որոշել են 2020թ. հունվարի մեկից Բելառուսի ներկայացուցչին հաստատել որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
Հ.Գ. Դեռ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում էր, թե ամեն ինչ անելու է՝ պաշտպանելու Հայաստանի պետական շահը, որպեսզի մեր երկիրը պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Հերթական սուտ խոստումը պայթեց: