ԱՄՆ-ի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հե­տաքրք­րու­թյուն­նե­րը չեն փոխ­վում ար­տա­քին քա­ղա­քա­կան գոր­ծու­նե­ու­թյուն իրա­կա­նաց­նող ան­ձե­րի փո­փո­խու­թյուն­նե­րից

eurasia.expert-ը «Ճանաչումը հետաձգվում է. ԱՄՆ-ը մերժել է հայերի ցեղասպանության ճանաչումը» վերնագրով հոդվածում գրում է, որ այս տարվա հոկտեմբերի 29-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը ընդունել էր որոշում, ըստ որի, ֆորմալ կերպով ճանաչվել է 2015 թվականի հայերի ցեղասպանությունը:

Այդ փաստը հանրային խանդավառություն էր առաջացրել ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ հայկական սփյուռքում: Սոցիալական ցանցերը, կայքերը, հեռուստաալիքները լի էին նյութերով, որտեղ ամբողջ աշխարհի հայերը շնորհակալություն էին հայտնում ԱՄՆ-ին: 

Ցեղասպանության ճանաչման հարցը ԱՄՆ-ում միշտ էլ զոհաբերվել է Թուրքիայի նկատմամբ վարվող արտաքին քաղաքականության համար: 

Ներկայացուցիչների պալատի որոշման պատճառը այն էր, որ իրականում Վաշինգտոնը դժգոհ էր Անկարայից ինչպես Սիրիայում իրականացրած ռազմական գործողությունների, այնպես էլ Մոսկվայի հետ մերձեցման և նրանից С-400 համակարգերի գնման պատճառով: 

Հետագայում հենց նույն պատճառներով էլ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի (իրականում` Դոնալդ Թրամփի) կողմից նոյեմբերի 14-ին արգելափակվել է Սենատի կողմից 2015 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության ճանաչման որոշումը: Ինչպես և Ներկայացուցիչների պալատի որոշման ժամանակ, այս դեպքում էլ այս ամենը լայն արձագանք է ստացել հայերի կողմից, իհարկե, բացասական ձևով: 

Սա, ցավոք, կրում է էմոցիոնալ բնույթ, և շատերը չեն էլ փորձում խորանալ հարցի մեջ ու հասկանալ, որ այս պատմական հատվածում ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը անհնար է և հակասում է այդ երկրի աշխարհաքաղաքական շահերին: 

Եթե հայ վերլուծաբանները փորձեն հասկանալ տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի ամբողջական պատկերը, ապա պարզ կդառնա, որ ներկայումս պետք չէ հույս փայփայել Վաշինգտոնի կողմից ցեղասպանության ճանաչման և «պատմական արդարության հաղթանակի» հարցում: 

Բանն այն է, որ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հետաքրքրությունները չեն փոխվում արտաքին քաղաքական գործունեություն իրականացնող անձերի փոփոխություններից: 

Ինչպես նախկինները, այնպես էլ Թրամփը հանդիսանում է Իսրայելի հետ ԱՄՆ-ի ստրատեգիական գործընկերության կողմնակից: Իսրայելի անվտանգության երաշխիքը տարածաշրջանում իրանական գործոնի ոչնչացումն է և Մերձավոր Արևելքի ապաձևումը: 

Իսկ այդ ամենում Թուրքիան Վաշինգտոնի ամենահետևողական դաշնակիցն է: 

Տրամաբանական է, որ նման պլանի իրականացման դեպքում տարածաշրջանում առաջացած «վակուումը» պետք է զբաղեցնի Անկարան, քանի որ նա շարունակում է մնալ «տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գլխավոր օպերատոր»:

 Նման պայմաններում սպասել, որ ամերիկացիները պատմական արդարության հաստատման համար կսեղմեն իրենց շահերը առաջ մղողի կոկորդը, ընդամենը իրականության մակերեսային և անհեռատես ընկալում է: 

Միանգամայն պարզ է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ փոխզիջումային համաձայնություններ է ձեռք բերել ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հետ, և նման փոխզիջումային համաձայնություններ միշտ էլ կլինեն: 

Այն ժամանակ, երբ հայերը «սրտի տրոփյունով» հետևում էին Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը, հետո էլ կատաղած հայհոյում սենատոր Գրեմին, հայկական պետությունը կրկին հայտնվել էր թյուրքական աշխարհի հարձակումների թիրախում: 

Սկզբից Ադրբեջանի նախագահ Ալիևն է Բաքվում կայացած թրքալեզու երկրների համագործակցության խորհրդի նիստում բարձրաձայնել տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ՝ մասնավորապես նշելով, որ «հին ադրբեջանական տարածք Զանգեզուրը Հայաստանին տալը աշխարհագրական ճեղքվածք է առաջացրել թուրքական աշխարհում»: 

Դրանից հետո Մերիլենդի Ամերիկյան հոգևոր կենտրոնում Թուրքիայի նախագահ Էրդողանն է հայտարարել, որ հնում հայերը քոչվոր կյանք են վարել Թուրքիայում, և որ «Հայաստանը երիտասարդ պետություն է»: 

Այս հայտարարությունները պատահական չեն, և նրանց իմաստը բերում է նրան, որ հայերը Անդրկովկասում եկվոր են, ավելին, նրանք միացյալ «թյուրքական աշխարհի» «կոկորդին խրված ոսկոր» են: Արդյոք հասկանո՞ ւմ է ներկայիս հայաստանյան քաղաքական էլիտան այս ամենը: 

Հաշվի առնելով այն, որ այս քաղաքական հայտարարություններին Հայաստանը պատասխանել է ոչ թե երկրի ղեկավարի, այլ արտգործնախարարության մակարդակով, պարզ է դառնում, որ պաշտոնական Երևանը ներկայումս ի վիճակի չէ ադեկվատ արձագանքել արտաքին գրգռիչներին և մարտահրավերներին: 

Թուրքական գործոնը խիստ կարևոր է հայ-ադրբեջանական հակամարտությունում: Ինչպես ցեղասպանության ճանաչումը, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը բարդ և բազմակողմանի գործընթաց են: 

Վերջերս Երևան այցելած Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան զգուշացնում է իր հայ գործընկերներին, որ առանց ղարաբաղյան հակամարտության լուծման անհնար կլինի զարգացնել հայ-թուրքական հարաբերությունները: 

Չպետք է մոռանալ, որ Թուրքիան իր սահմանը փակել էր Հայաստանի համար 1993 թվականին հայերի կողմից Քելբաջարի շրջանը ազատագրելուց հետո: 

Ըստ էության, ներկայումս Անկարան համոզել է միջազգային հանրությանը, որ հայերի հետ հարաբերությունների հաստատումը հնարավոր է միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումից հետո: 

Հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ ներկայումս ցեղասպանության փաստը առաջին հերթին պետք է օգտագործել Ղարաբաղի հարցում թուրքական գործոնը չեզոքացնելու նպատակով: 

Պետք է պայքարել ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման համար առաջին հերթին այն նպատակով, որ Անկարան հնարավորություն չունենա զբաղվել Ղարաբաղի հարցով, որպեսզի չկորցվի Ղարաբաղը, որպեսզի հայերը չհայտնվեն թուրքական աքցանի մեջ և չստանան նոր ցեղասպանություն: Հայաստանի ֆիզիկական խորությունը բավարար չէ, որպեսզի Ղարաբաղը կորցնելու դեպքում այն շարունակի գոյություն ունենալ: 

Ներկայիս և ապագայի հայ քաղաքական, ռազմական և գործարար էլիտաները պետք է հասկանան, որ հայկական պետության պահպանման և կայունության երաշխավորը հանդիսանում է անկախ և կայացած Արցախի Հանրապետությունը: 

Իհարկե, ցեղասպանության ճանաչման հարցը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքում, բայց ոչ թե էմոցիոնալ, այլ այն իրատեսական մոտեցմամբ, որ դա ազգային անվտանգության հարց է:

Կամո Խաչիկյան

Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նպատակները փոխվում են Հինգ միլիոն դրամ՝ «Ակբա» բանկի կողմից Իրավունքի և օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չի կարող ունենալ. Գագիկ Ծառուկյան Նախարարությունը փաստացի ձախողում է կենսաթոշակային ոլորտի առանցքային բարեփոխումը Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը «Փաստ». Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նոր նշանակում «Փաստ». Փաշինյանից հիասթափվել են, սակայն այլ առաջնորդի հարցում դեռ չեն կողմնորոշվել ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը Ոստիկաններն ասում են, որ յուրաքանչյուրի վրա «պլան է դրված»` օրական տուգանել 20 քաղաքացի. Վարդանյան Չափներդ ճանաչեք. Ինչ «տղայական» զրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի ու Տիգրան Ավինյանի միջև. նույնիսկ «քֆուր» են կերել. «Իրատես» 20 հազար դրամ բաց տարածքում, 50 հազար դրամ փակ տարածքում դիմակ չկրելու համար․ Նախագիծ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈՒԼԻՍԻ). Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է Սալվադոր Դալիի 120 աշխատանք Մարզպետների փոփոխություն է սպասվում. Հրապարակ «Պետք է փոխել մտածողությունը և հայեցակարգը. մարդը պետք է կրթվի ողջ կյանքի ընթացքում». «Փաստ» «Մեր հասարակությունը, որպես ընթերցող, բավականին սինթետիկ է». «Փաստ» Շահույթ ստանալու մասին չեն մտածում, այս տարվա առումով որևէ հույս չունեն. «Փաստ» Ինչո՞վ է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան խանգարում իշխանություններին. «Փաստ» Եթե սահմանադրական նորմերը իրական կյանքում ոչինչ չեն փոխում, ապա Սահմանադրության առաքելությունը դառնում է դեկլարատիվ և ձևական. «Փաստ» «Քրեական գործ հարուցելու առիթն առկա էր, ինչո՞ւ ՀՔԾ-ն մերժեց գործի հարուցումը. «Փաստ»
website by Sargssyan