Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ագրոէլեկտրական արևային պարկ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը


Վազգեն Օվյան. Բանաստեղծական ընտրանի (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

Մշակույթ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻ

* * *

Նկարեցի լեռներ 

Ու լեռներին կակաչ, 

Եվ գագաթներ ձյունե, 

Աղբյուրների կարկաչ. 

Հայրս նայեց երկար 

Ու գլուխը կախեց. -

 Թթի ծառը չկա, 

Սա ի՞նչ Ղարաբաղ է։

Նկարեցի արտեր 

Ու հնձաններ հուռթի, 

Հազարագույն վարդեր, 

Հրաշք ծառը թթի. 

Մայրս նայեց դժկամ 

Ու ժպիտը պաղ էր.

 - Մռավ սարը չկա, 

Սա ի՞նչ Ղարաբաղ է։

Նկարեցի Մռավ՝ 

Արևն ուսին թիկնած, 

Նկարեցի Քիրսը՝ 

Այգաբացից շիկնած. 

Հորեղբայրս եկավ

Նայեց, աչքում ծաղր էր.

 - Մեր Թարթառը չկա, 

Սա ի՞նչ Ղարաբաղ է։ 

Նկարեցի Թարթառ 

Ու քարակերտ ձորեր, 

Շուրջը զմրուխտ անտառ, 

Արտույտներ ու լորեր. 

Եվ տատս այս անգամ 

Հոնքը դարձրեց աղեղ. 

- Գանձասարը չկա, 

Սա ի՞նչ Ղարաբաղ է։

Ես հասկացա մի բան, 

Ղարաբաղ իմ անգին, 

Փոքր ես դու, սակայն 

Մե՜ծ է, մեծ քո ոգին. 

Որ մաճառդ մնա 

Ազնիվ գինու մաճառ, 

Արծիվներդ՝ արծիվ, 

Տաճարներդ՝ տաճար. 

Օ՜, տուր ինձ՝ նվաստիս, 

Ռաֆայելի վրձին 

Ու Սարյանի հանճար։

 

* * *

Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ, 

Վանքեր նկարիր ու բերդեր անառ, 

Լեռները դարձրու հավերժի արձան, 

Գետերը՝ զնգուն տավիղների լար։ 

Հողմի դեմ կանգնած անտառ նկարիր, 

Ձիեր նկարիր անթամբ ու անսանձ, 

Արծիվներ՝ թառած լեռան կատարին, 

Արտույտներ՝ երկնի լազուրով արբած։ 

Մաշտոցյան անմահ գիրը նկարիր, 

Պատմությունը մեր՝ գրված այդ գրով, 

Որ անզոր էին ջնջել սրտերիցԱշխարհակործան յաթաղաններով։ 

Եվ ծռությունը նկարիր նաև 

Ու մերկությունը ծռված աշխարհի, 

Որ ճիշտն ու սխալը իրար է խառնել 

Այս պատմությունը երկերեսանի։ 

Նկարիչ, «ապրեմ-չապրեմ» նկարիր՝ 

Տրորված օտար կրունկների տակ, 

Ոգին նկարիր Մելիք Ավանի 

Ու մեր լինելու ձգտումը արդար։ 

Պատմիր աշխարհին՝ ով ենք մենք, ինչ ենք, 

Եվ ովքեր են թույն խառնում մեր հացին,

Բախտի բերումով թեկուզ և քիչ ենք, 

Բայց ոչ քոչվոր ենք, ոչ էլ խառնածին։ 

Որ մենք ենք ահա ու մեր լեռները, 

Մեր Գանձասարը, վանքը Ամարաս, 

Բաց են միշտ էլ մեր սրտի դռները, 

Մաքուր ենք հոգով, շիտակ ենք ու պարզ։ 

Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ, 

Լեռներ նկարիր, հողմաթեք ծառեր, 

Մեր կամքը դարձրու հավերժի արձան, 

Ոգին՝ անխորտակ, երազը՝ անմեռ։

ՀՈՒԴԱՅԻՆ

Դու ատում ես այն, ինչ հայկական է, 

Մեսրոպագիր է ու մեսրոպատառ, 

Քո դեմ մեր հայոց երգը ական է 

Եվ ռումբ է հայոց երգը քեզ համար։ 

Դու մտագարի ահեղ մոլուցքով 

Ոտնահարում ես իրավունքը մեր, 

Եվ Ներոնի պես խենթ ու կամակոր

Մեզ ստիպում ես քեզ ծափահարել։ 

Այնքան լկտի ես՝ քո թթված թանը 

Արդար յուղի տեղ շուկա ես հանել, 

Եվ մեզ խաբել ես ուզում մեր տանը, 

Դու ցանկանում ես մեզնից մեզ վանել։

 Նյութում ես մեր դեմ դավեր նորանոր, 

Բարուն դարձնում չար, չարին՝ բարի, 

Եվ ընտրելով քեզ արդար դատավոր, 

Մեր բախտի հացն ես դնում նժարին։ 

Դու դատում ես մեզ, բայց ո՞ւմ անունից 

Եվ ովքեր են քո դատը պաշտպանում, 

Այդ ո՞ւմ վրա ես գոռում ամբիոնից, 

Ումնի՞ց ես այդպես դու վրեժ առնում։ 

Եվ դու էլ կանցնես, ինչպես որ անցան 

Քո նախորդները անբարիշտ ու չար, 

Ով դու հին ու նոր կրկնվող հանցանք, 

Դու հայրենադավ փառամոլ լաչառ։

 

Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՊատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը