Ռու­սաս­տա­նի գե­րիշ­խա­նու­թյու­նը ԵԱՏՄ-ում նշա­նա­կում է, որ Մոսկ­վան հա­վա­նա­կան գոր­ծըն­կեր­նե­րի հետ գնա­յին բա­նակ­ցու­թյուն­նե­րում խա­ղում է առա­ջին ջու­թա­կի դե­րը

russian.eurasianet.org-ն «ԵԱՏՄ-ն շրջվում է դեպի Արևելք, բայց դա ձեռնտու է նրա ոչ բոլոր անդամներին» վերնագրով հոդվածում գրում է, որ ԵԱՏՄ-ն գործընկերներ է փնտրում Ասիայում, և պարզ չէ, թե արդյոք դա ընդամենը ցանկություն է գրգռել Արևմուտքին, թե շահավետ առևտրային քաղաքականություն է:

 Ռուսաստանը շատ բաներ կարող է վաճառել Վիետնամին, բայց ԵԱՏՄ-ի` նրա ավելի փոքր գործընկերները չեն օգտվելու այս արևելա-ասիական երկրի հետ կնքած ազատ առևտրի պայմանագրից: 

Ռուսաստանի կողմից համակարգվող Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) այս տարի սկսել է ակտիվորեն ընդլայնել իր հարաբերությունների շրջանակը: 

Ստորագրվել են ազատ առևտրի պայմանագրեր Սերբիայի և Սինգապուրի հետ, քննարկվում է նույնը իրականացնելու ծրագիրը Հնդկաստանի հետ: 

Անցյալ ամսվա վերջին ուժի մեջ է մտել Իրանի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագիրը: 

Բանակցություններ են ընթանում Չինաստանի հետ: Լուրեր են պտտվում, որ ԵԱՏՄ-ն ուսումնասիրում է նաև Եգիպտոսի և Թուրքիայի հետ ազատ առևտրի հեռանկարները: 

Ինչպե՞ս է բաշխվելու այս երկրների հետ առևտրից ստացված շահույթը ԵԱՏՄ անդամ հինգ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի միջև: Հիմնվելով ԵԱՏՄ-ի ստեղծումից մեկ տարի անց ստորագրված և 2016 թվականին ուժի մեջ մտած Վիետնամի հետ կնքված ազատ առևտրի պայմանագրի փորձի վրա՝ կարելի է միայն կանխատեսումներ անել: 

Այդ համաձայնագիրը խթան է հաղորդել առևտրին, չնայած օգուտները եղել են անհավասար, և մինչ հիմա առավելապես շահել է Վիետնամը: Մինչև 2011 թվականը այն երկրները, որոնք հետագայում դարձել են ԵԱՏՄ անդամներ, հիմնականում ունեցել են դրական առևտրային հաշվեկշիռ Վիետնամի հետ, այսինքն՝ նրանք ավելի շատ արտահանել են Վիետնամ, քան ներմուծել այնտեղից:

 Համաշխարհային բանկի տվյալներով, հետագա տարիներին առևտրաշրջանառության կառուցվածքը փոխվել է հակառակ ուղղությամբ, և 2018 թվականին առևտրային դիսբալանսը հասել է 1,3 միլիարդ դոլարի:

Առևտրային դիսբալանսը պարտադիր չէ, որ միշտ բացասական երևույթ լինի: Թերևս ԵԱՏՄ անդամ երկրները ավելի շատ են ներկրում Վիետնամից, քանի որ առևտրային պայմանագիրը նրանց թույլ է տալիս ավելի մեծ շահույթ բերող ապրանքներ գնել Վիետնամում, քան այլ երկրներում: 

Իսկ Վիետնամը վերջին տասնամյակների ընթացքում դարձել է արտադրության լոկոմոտիվ: Առաջին հերթին Ղազախստանն է էականորեն օգտվել այդ պայմանագրից: 

Ղազախստանի արտահանումը Վիետնամ 2015 թվականից աճել է և մոտ 10 միլիոն դոլարից հասել միջինը մոտ 226 միլիոն դոլարի, ինչը հիմնականում պայմանավորված է օգտակար հանածոներով, ինչպիսիք են կապարն ու ցինկը: 

Ռուսաստանի արտահանումը Վիետնամ նույնպես աճել է ազատ առևտրի պայմանագրի կնքումից հետո՝ 2014 թվականի 1,4 միլիարդ դոլարից հասնելով մինչև մոտ 2,4 միլիարդ դոլարի, սակայն Վիետնամից ներկրումը Ռուսաստան էլ ավելի է աճել` 2,3-ից հասնելով 3,6 միլիարդ դոլարի: 

ԵԱՏՄ-ի կողմից մաքսատուրքերի իջեցումը վիետնամական տեխնոլոգիական ապրանքների համար, ինչպիսիք են հեռարձակման սարքավորումները և համակարգչային պրոցեսորները, օգնել է Վիետնամին ավելացնել իր արտահանումը Ռուսաստան: 

Բայց փոքր (և բնական պաշարներով ոչ շատ հարուստ) երկրները, ինչպես, ասենք, Ղրղզստանը, Վիետնամի հետ համաձայնագրից էական օգուտներ չեն ստացել: 

Հայաստանի դեպքում Վիետնամ արտահանումը չի աճել, իսկ ներմուծումը (հիմնականում տեխնոլոգիական բաղադրիչներ) ավելի քան կրկնապատկվել է և 2018 թվականին կազմել է մոտ 50 միլիոն դոլար: 

Ռուսաստանի գերիշխանությունը ԵԱՏՄ-ում նշանակում է, որ Մոսկվան հավանական գործընկերների հետ գնային բանակցություններում խաղում է առաջին ջութակի դերը: 

Տիպիկ օրինակ է այն, որ ալկոհոլը և սպիրտային խմիչքները, որոնք կազմում են Հայաստանի արտահանման զգալի մասը, չկան Վիետնամի հետ առևտրային համաձայնագրում, իսկ ծխախոտը, որը ևս Հայաստանի կարևոր արտահանման արտադրանք է, Վիետնամ է ներկրվում բարձր մաքսատուրքերով: 

Իսկ ահա հեղուկացված բնական գազը (մի ռեսուրս, որից Ռուսաստանը հսկայական քանակությամբ ունի), ի տարբերություն ալկոհոլի, առևտրային համաձայնագրով 2020 թվականից Վիետնամ կարտահանվի առանց մաքսատուրքերի: Ինչ վերաբերում է Սինգապուրին, ապա դժվար է ասել, թե ինչպես են ԵԱՏՄ երկրները օգտվելու նրա հետ ազատ առևտրի համաձայնագրից: 

Բանն այն է, որ Սինգապուրը աշխարհի ամենաբաց տնտեսություններից մեկն է, որտեղ ներմուծման միջին տուրքը կազմում է ընդամենը 0,19% (համեմատության համար նշենք, որ 2017 թվականին Ռուսաստանում այն եղել է 5%): 

Եթե համաձայնագիրը ստորագրելու հիմնական նպատակը այլ երկրների հետ առևտրի զարգացումն է (հատկապես այդ երկրներ անվճար արտահանման համար), Սինգապուրը, ամենայն հավանականությամբ, կշահի այդ համագործակցությունից, այսինքն՝ կստանա արտոնյալ մուտք դեպի ԵԱՏՄ շուկաներ, և հազիվ թե որևէ դրական փոփոխություն լինի ԵԱՏՄ երկրների արտահանման խթանման համար:

 Այլ խոսքերով ասած՝ Սինգապուրն առանց այդ համաձայնագրի էլ չէր խոչընդոտում իր շուկա ապրանքներ մատակարարելը այնպիսի երկրների համար, ինչպես, օրինակ՝ Հայաստանը: Իհարկե, կան նաև այլ առավելություններ: 

Ազատ առևտրի համաձայնագիրը կարող է նվազեցնել ոչ գումարային խոչընդոտները և խթանել կապիտալի հոսքը առևտրային գոտիների միջև: 

Ներդրումային համաձայնագրերը կարող են ընդլայնել երկկողմ ներդրումային գործընկերությունը: 

Սինգապուրի հետ պայմանագիրը առևտրի առումով ավելի հավանական է, որ ավելացնի սինգապուրյան արտահանումը ԵԱՏՄ երկրներ, և օգուտները այս դեպքում նույնիսկ ավելի միակողմանի են լինելու, քան ԵԱՏՄ-ի և Վիետնամի համագործակցության դեպքում է: 

Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ առևտրային համաձայնագրերը ձեռնտու են միության առավել մեծ տնտեսություններին ՝ Ռուսաստանին և Ղազախստանին: 

Բացի դա, այդ պայմանագրերը թույլ են տալիս Մոսկվային հայտարարել, որ կատարում է իր խոստումը՝ հետ է կանգնում Արևմուտքից և հայացքը ուղղում է դեպի Արևելք:

Կամո Խաչիկյան

Փաշինյանը գյուղացուն առաջարկեց վերականգնել Колхоз-ները (տեսանյութ) Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ Երբ մարդն արդեն կարոտել չգիտի, փչանում են մարդկային հարաբերությունները. Անուշիկ Առաքելյան Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին Մարդ կա ստացել է տունը, վաճառել է. պետությունը պարտավորություն չունի նրա նկատմամբ. Փաշինյանը` գյուղացուն «Ռոման» գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Ինտերի» հետ (տեսանյութ, ֆոտո) Քաղաքացուն թույլ չտվեցին մոտենալ վարչապետ Փաշինյանին ու նամակ փոխանցել (տեսանյութ) Մաքսիմ Ոսկանյան. Բանաստեղծական ընտրանի (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Եղբայր, եթե դիմել ես մարզպետին, նորմալ պատասխանել է, ինչի՞ ես ինձ դիմում. Փաշինյանը՝ Լեռնանցքի բնակչին Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան (տեսանյութ) Ալեքսանդր Հարությունյան. «Կորած երկիրը» (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Կա՞ մեկ ուրիշ երկիր, որտեղ այդքան ծանր ապրող մարդիկ իրենց բողոքները չեն ասում, որովհետև գիտեն՝ ժողովուրդն այլ խնդիրներ ունի. Արմեն Սարգսյան ՈՒՂԻՂ. Ավերիչ երկրաշարժից 31 տարի անց. Փաշինյանը Լոռիում է Հարուստ աղջիկ՝ սիրուհի՞, թե՞ մուսա Ողբերգական դեպք Աբովյանում. դպրոցի բակում հայտնաբերվել է 34–ամյա տղամարդու կախված դի. նա թաղումից տուն չէր վերադարձել Եվրոպան արդեն երկրորդ անգամ «սայթաքում» է Անդրկովկասում միասնական տնտեսական և քաղաքական տարածություն ստեղծելու փորձերում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Ավերիչ երկրաշարժ՝ 31 տարվա ցավ Չէինք էլ պատկերացնում, որ աշխարհում կարող են լինել քաղաքներ, որտեղ չկան ավերված շենքեր, հացի հերթեր, քանդված մայթեր ու փողոցներ. «Փաստ» Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապրհներ. Կոտայքի մարզում մերկասառույց է
website by Sargssyan