Հայաստանում 400 մՎտ հզորությամբ արևային էներգիայի ծրագիրն իրականություն է դառնում

Աշխարհում վերականգնվող էներգետիկայի առաջատար ընկերություն «Մասդարը» և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (այսուհետ` ԱՆԻՖ) Հայաստանում 400 մեգավատ (ՄՎտ) ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր մշակելու մասին պաշտոնական համաձայնագիր են ստորագրել, ինչն իրենից ենթադրում է 300-ից 320 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներ Հայաստանում: 

Ինչպես տեղեկացրին «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ»-ից, Մասդարի գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանն այսօր Աբու Դաբիում կայացած մասնավոր արարողության ժամանակ ստորագրել են համատեղ զարգացման համաձայնագիր (ՀԶՀ)։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը, ԱՄԷ էներգետիկայի և արդյունաբերության նախարար Սուհաիլ Ալ Մազրուեին և «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Խալդուն Ալ Մուբարաքը։

 Այսօրվա արարողությունը հաջորդում է հուլիս ամսին Մասդարի և ԱՆԻՖ-ի միջև` վերականգնվող, ներառյալ` ֆիքսված և լողացող արևային ֆոտովոլտային կայանների և քամու էներգիայի զարգացման, կառուցման, շահագործման և պահպանման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը: 

Համատեղ զարգացման համաձայնագրի ներքո նախանշված առաջին նախագիծը 200 ՄՎտ հզորությամբ մասշտաբային արևային ֆոտովոլտային կայանների կառուցումն է Հայաստանի արևմուտքում, որը կօգտագործի էլեկտրաէներգիա արտադրելու համար ամենաժամանակակից երկբևեռ տեխնոլոգիան` էլեկտրաէներգիա արտադրելու արևի ինչպես ուղիղ, այնպես էլ արտացոլված լույսի շնորհիվ։ 

Հայաստանը մինչև 2025 թվականն իր էլեկտրաէներգիայի 30 տոկոսը վերականգնվող աղբյուրներից ստանալու հանձնառություն ունի, և ներուժ ունի ինտեգրելու մինչև 1000 ՄՎտ արևային էներգիա: Այսօր երկիրն ունի էներգիայի շուրջ 2,800 ՄՎտ դրվածքային հզորություն, որը հավասարաչափ բաշխված է միջուկային, հիդրո և ներմուծվող բնական գազից ստացվող ջերմային էներգիայի արտադրության միջև: 

Հայաստանը յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց ստանում է մոտ 1,720 կՎտ ժամ արևային էներգիա՝ համեմատած Եվրոպայում մեկ քառակուսի մետրի համար միջին հաշվով 1000 կՎտ ժամի: Հայաստանի 200-ից ավել գետերից և լճերից շատերը նույնպես հարմար են լողացող արևային էներգիայի նախագծերի համար: 

«Մեծ պատիվ է այսօր ստորագրել այս պայմանագիրը` Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի մեր գործընկերների հետ, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և Մուբադալայում մեր ղեկավարության ներկայությամբ` վերահաստատելու մեր նվիրվածությունը Հայաստանին և վերականգնվող էներգետիկ նպատակների իրագործմանը», - ասաց Մասդարի գործադիր տնօրեն պարոն Մուհամեդ Ալ Ռամահին: 

«Հայաստանն արագ զարգացող տնտեսություն է, որն ունի բաց և բարենպաստ միջավայր՝ երկիր եկող ներդրումների համար», - ավելացրեց Ալ Ռամահին: «Սա կարևոր պատճառ է, թե ինչու մենք կարողացանք այդքան արագ առաջ շարժվել ԱՆԻՖ-ի հետ մեր համատեղ ծրագրում»: 

«Որպես վերականգնվող էներգիայի գլոբալ առաջնորդ, ով ակտիվ գործունեություն է ծավալում ավելի քան 25 երկրներում և ունի Կենտրոնական Ասիայում ընդլայնվող ներկայություն, Մասդարը մեծ փորձ ունի արևային, հողմային, թափոններից էներգիա ստանալու և կայուն անշարժ գույքի ոլորտներում կոմերցիոն իմաստով հաջողված նախագծեր մշակելու գործում: Ինչպես ցույց է տալիս այսօրվա ստորագրման արարողությունը, մենք ցանկանում ենք ուսումնասիրել այն բազմաթիվ եղանակները և մեթոդները, որոնց միջոցով մենք կարող ենք օգտագործել այդ փորձը և փորձառությունը Հայաստանում, որտեղ առկա է դեռևս չօգտագործված արևային և հողմային էներգիայի պոտենցիալ»: 

Հայաստանն արդեն ունի փոքր և միջին չափի արևային ֆոտովոլտային կայաններ 50 ՄՎտ համակցված հզորությամբ, ևս 250 ՄՎտ հզորության արևային նախագծերը լիցենզավորված են շինարարության համար, իսկ նախատեսվող ծրագրերի ծավալը կազմում է ընդհանուր 700 ՄՎտ: 

«Մասդարը և ԱՆԻՖ-ը իրենց խոսքի տերն են՝ Հայաստանում արդյունաբերական մասշտաբով վերականգնվող էներգետիկայի նախագծերն իրականացվելու են անհապաղ», - ասաց ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը: «Վերջին ամիսների ընթացքում մեր երկու թիմերը համախմբվել են որպես մեկ միավոր, և ես ուրախ եմ զեկուցել, որ մենք այսօր ՀՀ Կառավարությանն ենք ուղարկել մեր կողմից համատեղ առաջարկվող հավակնոտ և մրցակցային առաջարկը, որտեղ ուրվագծվում են 400 ՄՎտ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման մանրամասները»: 

2010թ.-ից ի վեր, հանդիսանալով Մասդարում գլխամաս ունեցող «Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության» լիիրավ անդամ, Հայաստանը հանձնառություն ունի իր էներգիայի ներքին կարիքների ավելի քան մեկ քառորդ մասն արտադրել վերականգնվող աղբյուրներից և հույս ունի 2015 և 2050 թվականների միջև ածխածնի արտանետումների շեմը պահպանել 633 միլիոն մետրիկ տոննա ածխածնի չափով: 

Հունվար ամսին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը գտնվել է ԱՄԷ-ում և պաշտոնական այցի շրջանակներում ելույթ է ունեցել «Աբու Դաբիի կայունության շաբաթ 2019»-ի ընթացքում։ Նախագահ Սարգսյանը կվերադառնա Աբու Դաբի՝ ելույթ ունենալու «Աբու Դաբիի կայունության շաբաթ 2020»-ի շրջանակներում տեղի ունեցող «Երիտասարդությունը հանուն կայունության» համաժողովում, որը տեղի կունենա 2020թ. հունվարի 11-18-ը:

Հանդիսանալով Աբու Դաբիի վերականգնվող էներգետիկայի ընկերություն՝ «Մասդարը» զբաղվում է վերականգնվող էներգիայի առևտրայնացմամբ և տեղակայմամբ, կայուն քաղաքաշինությամբ և մաքուր տեխնոլոգիաներով` գլոբալ կայունության մարտահրավերների լուծման նպատակով: Մուբադալա Ներդրումային Ընկերությանն ամբողջապես պատկանող՝ Աբու Դաբիի կառավարության ռազմավարական ներդրումային ընկերություն՝ Մասդարի գործունեությունն ուղղված է օգնելու ԱՄԷ-ի ղեկավարությանը գլոբալ էներգետիկ ոլորտում` աջակցելով ինչպես տնտեսության, այնպես էլ էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացմանը՝ ի օգուտ ապագա սերունդների: Մասդարը վերականգնվող էներգետիկայի ծրագրեր է իրականացնում ԱՄԷ-ում, Հորդանանում, Մավրիտանիայում, Եգիպտոսում, Մարոկկոյում, Մեծ Բրիտանիայում, Սերբիայում, Իսպանիայում, Մոնտենեգրոյում և Հյուսիսային Ամերիկայում։

Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջ Հայտնի է Լուժկովի մահվան պատճառը Դեմ քվեարկած պատգամավորը ինչպես կնայի քաղաքացիների աչքերին, որոնք ծխելու պատճառով տառապելու կամ մահանալու են․ Արսեն Թորոսյան Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր Մի Մանվել Գրիգորյան եք բռնել, մի Ռոբերտ Քոչարյան, էս երկրում էլ օլիգարխ չկա՞. Գորգիսյան «Վույ–վույ–վույ, աման–աման, մի հատ գտեք էլի ձեզ». Արարատ Միրզոյանը՝ «Լուսավոր Հայաստանին» Հայաստանին զենք մատակարարող «ORSIS» -ը հանվել է սև ցուցակից Կցանկանամ, որ ծխախոտի գինը տարեցտարի բարձրանա. Հրաչյա Հակոբյան Մահացել է Յուրի Լուժկովը Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը (տեսանյութ) Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 միլիարդ դրամ շրջանառու միջոց․ Փաշինյան Փոխանակ զոհված տղերքի մայրերին մեծ թոշակներ տաք, ՍԴ-ի դատավորներին ե՞ք մեծ կաշառք տալիս․ Մենուա Հարությունյան Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ ՍԴ-ի նախագահը, եթե մի քիչ նամուս ունենար՝ պետք է արդեն հրաժարական տար․ Սասուն Միքայելյան (տեսանյութ) 2020 թվականից միլիոնավոր օգտատերերի մոտ WhatsApp-ը կդադարի գործել Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ Դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյան ոչ մի աշ­խա­տա­կից խա­ռը չի եղել հայ­կա­կան մա­ֆի­ա­յի գոր­ծե­րին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ադր­բե­ջան­ցի­նե­րի հերթական վայրագությունը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
website by Sargssyan