Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողն Արմավիրի Արտաշար գյուղից էր, հենց այսօր կդառնար 21 տարեկան

Այսօր հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորումից մահացած  ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանն Արմավիրի մարզի Արտաշար գյուղից էր, ազգությամբ եզդի, այսօր նրա ծննդյան տարեդարձն էր, կդառնար 21 տարեկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը:

Նրա պատմեց, որ իրենք դեռ չգիտեն մահվան հանգամանքների մանրամասները, Արթուրը բանակ էր  զորակոչվել այս տարվա հունվար ամսին:

«Արթուրին տատն ու պապն էին խնամում, նրա ծնողներն ամուսնալուծված էին:Մայրը Մասիսի շրջանում էր ապրում, մենք նրանից տեղեկություն չունեինք ընդհանրապես, հայրն էլ ամուսնացած էր, արտասահմանում է ապրում: Ինքը միառժամանակ մոր մոտ է ապրել, հետո տատն ու պապը բերեցին իրենց մոտ: Հոր կողմից մի եղբայր ունի, իսկ մայրն ամուսնացած չի: Շատ հանգիստ, խելոք, չափի մեջ երեխա էր, թե ինչ է եղել, դեպքը ոնց է եղել, դեռ չգիտենք»,- ասաց գյուղապետը:

Նա նշեց, որ մահացած զինծառայողի տատն ու պապը թոշակառու են զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի բազմաթիվ հասցեներում եւ Կոտայքի մարզում Այսքան քրեական հոդված ո՞նց եք կարողանալու տանել ... Արթուր Ղազինյան «Հրապարակ». Երբ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒԼԻՍԻ). Ալաշ­կեր­տի օպե­րա­ցիա, «Ոս­կե ծի­րան», պայ­քար՝ «Զվարթ­նո­ցի» հին շեն­քը պահ­պա­նե­լու հա­մար «Փոր­ձում ենք դժվա­րու­թյուն­նե­րը վե­րա­ծել հնա­րա­վո­րու­թյան». վե­րա­կանգ­նե­լով տա­վու­շյան ձե­ռա­գոր­ծի բազ­մա­դա­րյա ավան­դույթ­նե­րը. «Փաստ» «Ժողովուրդ». Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց Հստա­կեց­վում է մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն իրա­կա­նաց­նող պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յող­նե­րի կար­գա­վի­ճա­կը. «Փաստ» Երեք տարր, որ դրե­ցին առա­ջա­ցած խնդիր­նե­րի սկիզ­բը. «Փաստ» Եր՞բ Հա­յաս­տա­նում հե­տաքն­նու­թյուն կանց­կաց­վի՝ պար­զե­լու հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի «ար­դյու­նա­վե­տու­թյու­նը». «Փաստ» Սուրբ Սո­ֆի­ա­յի տա­ճա­րի թնջու­կը.ինչ­պի­սի՞ն պետք է լի­նի Հա­յաս­տա­նի ար­ձա­գան­քը. «Փաստ» «Չի կա­րե­լի լո­զունգ­նե­րով, քա­ղա­քա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րով տնտե­սու­թյուն կա­ռա­վա­րել». «Փաստ» Մոբիլիզացիան որևէ արդյունք չի տալիս. «Փաստ» Ոռոգման ջրի հարցը դարձյալ մտահոգիչ է. «Փաստ» Իս­պա­նա­կան ամոթ. «Փաստ» Տեսեք, թե ինչ է իրենից ներկայացնում կորոնավիրուսը, ինչ է անում այն մեր օրգանիզմի հետ, ինչպես պետք է խուսափենք ու հաղթենք այս չարիքին /տեսանյութ/ «Մոնթեի պատվին». Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս Գերմանիան առաջիկայում կարող է բացել սահմանները Թուրքիայի համար Ադրբեջանի ԱԳՆ-ում օտարերկրյա գործակալնե՞ր են վնասազերծվել ԿԸՀ-ն վաղը կքննի «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նպատակները փոխվում են
website by Sargssyan