Զինծառայությունից խուսափած անձինք չեն կարողանա գումարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից

ՀՀ զինվորական դատախազությունը տեղեկացնում և զգուշացնում  է, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից հետո այլևս չի գործելու օրենսդրական այն իրավակարգավորումը, համաձայն որի այն քաղաքացիները, որոնց հանդեպ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով հարուցված է քրեական հետապնդում, կարող են  օրենքով սահմանված չափով և կարգով ՀՀ պետական բյուջե գումար վճարելով ազատվել քրեական պատասխանատվությունից և կանգնել զինվորական հաշվառման: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը տարածվում է օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաների դեպքում՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով հարուցված է քրեական հետապնդում:

Նշված օրենքի համաձայն՝ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանացած որոշակի խումբ անձանց հնարավորություն էր տրված օրենքով սահմանված չափով և կարգով ՀՀ պետական բյուջե գումար վճարելով չենթարկվել քրեական պատասխանատվության և կանգնել զինվորական հաշվառման։

ՀՀ ԱԺ կողմից «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը պարբերաբար երկարացվում էր: Այդ նպատակով կատարված վերջին օրենսդրական փոփոխությամբ՝ ԱԺ-ի կողմից ընդունված 2019 թվականի մարտի 6-ին, օրենքը տարածվում է այն անձանց վրա, որոնց 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացել է մինչև 2019 թվականի մարտի 1-ը, իսկ օրենքի գործողության ժամկետ է սահմանվել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։

Նկատի ունենալով, որ նշված օրենքի գործողության ժամկետ է սահմանվել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը և այն երկարաձգելու մասին նոր օրենք չի ընդունվել, ուստի նշված ժամկետի լրանալուց հետո վերոնշյալ կարգն այլևս չի գործելու և սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող այդ հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից։

Հունաստանը կվճարի հիվանդ զբոսաշրջիկների ծախսերը Մարդու իրավունքների ՄԱԿ գերագույն հանձնակատարը դատապարտել է «կառուցողական ռասիզմը» ԱՄՆ-ում «Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է...». Արսեն Թորոսյան Վթարի հետևանքով 1 զինծառայող մահացել է, ևս 6-ը՝ հոսպիտալացվել են. հարուցվել է քրգործ․ ՔԿ Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. խոսնակ Չիլիում տեղի է ունեցել 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ Գյումրիում 56-ամյա տղամարդուն դուրս են բերել հողաշերտի տակից. նա մահացել է Լուկաշենկոն ցրել է կառավարությունը «Ձեզ, իհարկե, շատ բան չի սպառնում, իսկ ձեր տատիկ-պապիկներին...». Փաշինյանը լուսանկար է հրապարակել 2020 թ. ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել՝ առաջին 6 ամիսների տվյալներով, քան՝ 2019-ին. վարչապետ Ոստիկանությունը՝ կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքի մասին․ հարուցվել է քրգործ Հնարավոր է՝ Google-ին 5 մլրդ դոլարով տուգանեն տվյալների ապօրինի հավաքման համար Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել կարգ ու կանոն հաստատելու համար․ Հակոբ Արշակյան Մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը Սևանը փակ կմնա մինչև հունիսի 10-ը. Պարետի նոր որոշումը Արցախում զինվորական «Ուրալ» է շրջվել․ 1 զինվոր մահացել է, 4-ը՝ վնասվածքներ ստացել «Հանրաքվեի մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց Կենտրոնական բանկի նախագահը միջոցներ է ձեռնարկում, որ բանկերը հավելյալ աշխատակազմ ներգրավեն. Մարուքյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն, այդ ամենը մեկ անձ է ղեկավարում և պատասխանատուն էլ մեկ անձ է. Երվանդ Վարոսյան Չկա ոլորտ, որտեղ մենք ձախողում չունեցանք․ սա շատ վատ իմիջ է ՀՀ-ի համար․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
website by Sargssyan