Աշխատելու ենք մեր գերակայությունների շուրջ. Մնացականյանը` Մամեդյարովի հետ սպասվող հանդիպման մասին

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի առաջիկա հանդիպմանը հայկական կողմն աշխատելու է իր գերակայությունների ուղղությամբ: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ հարցեր պետք  է քննարկվեն հանդիպմանը: Հայկական կողմն ունի մեկ միասնական փաթեթ, որում կան ինչպես բուն կարգավորմանը, այնպես էլ  միջավայրին առնչվող հարցեր:

«Մենք ունենք մեկ միասնական փաթեթ, որի մեջ շատ կան կարևոր հարցեր` բուն կարգավորմանն առնչվող, և կան շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերվում են միջավայրին, որի մեջ տեղի է ունենում խաղաղ կարգավորման գործընթացը: Բոլորը շատ կարևոր նշանակություն ունեն իրենց ամբողջության, իրենց համապարփակության մեջ: Բուն կարգավորման հարցում մեր գերակայություններն առնչվում են Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը և կարգավիճակին: Եվ, բնականաբար, մենք շարունակելու ենք փորձարկել, մշակել այն մոտեցումները, համադրումները, որտեղ մեզ անհրաժեշտ է լինելու տեսնել, որ մեր գերակա կարևորագույն հարցերը ստանում են իրենց համապատասխան արտահայտությունը»,-ասաց Մնացականյանը:

Նախարարը հավասարաչափ կարևոր  համարեց հարցերի մյուս շարքը, որոնք առնչվում են միջավայրին: «Ունեցանք որոշ համեստ արդյունք անցյալ ամսվա ընթացքում և այդ ուղղությամբ աշխատել շարունակելն, իհարկե, մեզ համար կարևոր ու հետաքրքրական է: Հավասարաչափ կարևորություն եմ տալիս, ընդգծում եմ այն նշանակությունը, որը տալիս ենք բոլոր այն միջոցառումներին, որոնք ուղղված են էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը»,-ասաց նախարարը:

Նա նշեց` այդ միջոցառումները իրատեսական դարձնելը, զինադադարի ռեժիմն ու բոլոր անհրաժեշտ միջոցառումներն  ամրապնդելը, որոնք ապահովում են էսկալացիայի ռիսկերի նվազեցում, հայկական կողմի համար հանդիսանում են նույնպես չափազանց կարևոր հարցեր:

«Մենք հավատարիմ ենք խաղաղ կարգավորմանը: Մենք այս մեկ ու կես տարվա ընթացքում ի ցույց դրեցինք մեր կարողություններն ու լրջությունը` խաղաղ գործընթացի մեջ ներգրավվելու և արդյունավետ աշխատելու: Կայանալիք հանդիպման ուղղությամբ մենք աշխատել ենք: Մենք գնում ենք մեր աշխատանքը կատարելու և մենք ունենք մեր գերակայությունները, և աշխատելու ենք դրանց շուրջ»,-եզրափակեց նախարարը:

Դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Արփինե Հովհաննիսյանը խնդրանքով դիմել է ՍԴ դատավորներին Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀԴՄ չխփելու համար ներում չի լինելու․ Նիկոլ Փաշինյան Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ Դոլարը, եվրոն, ռուբլին թանկացել են Եղանակը՝ Հայաստանում Ռուբեն Թաթուլյանի ծննդյան արարողությունն անցել է ջերմ մթնոլորտում և առանց որևիցե միջադեպի Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջ Հայտնի է Լուժկովի մահվան պատճառը Դեմ քվեարկած պատգամավորը ինչպես կնայի քաղաքացիների աչքերին, որոնք ծխելու պատճառով տառապելու կամ մահանալու են․ Արսեն Թորոսյան Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր Մի Մանվել Գրիգորյան եք բռնել, մի Ռոբերտ Քոչարյան, էս երկրում էլ օլիգարխ չկա՞. Գորգիսյան «Վույ–վույ–վույ, աման–աման, մի հատ գտեք էլի ձեզ». Արարատ Միրզոյանը՝ «Լուսավոր Հայաստանին» Հայաստանին զենք մատակարարող «ORSIS» -ը հանվել է սև ցուցակից Կցանկանամ, որ ծխախոտի գինը տարեցտարի բարձրանա. Հրաչյա Հակոբյան Մահացել է Յուրի Լուժկովը Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը (տեսանյութ) Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 միլիարդ դրամ շրջանառու միջոց․ Փաշինյան Փոխանակ զոհված տղերքի մայրերին մեծ թոշակներ տաք, ՍԴ-ի դատավորներին ե՞ք մեծ կաշառք տալիս․ Մենուա Հարությունյան Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ
website by Sargssyan