Մարվեց նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 1-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունը:

Գեղաթերթիկի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը,  Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը,  Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:

Գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 20 000 տպաքանակով:

Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ վարդապետ, երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ և ուսուցիչ Կոմիտասը (1869-1935թթ.)` Սողոմոն Սողոմոնյանը: Նամականիշի վրա նաև տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում:

Գեղաթերթիկի վրա պատկերված է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը և Կոմիտասի ստորագրությունը:

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին Արփինե Հովհաննիսյանը խնդրանքով դիմել է ՍԴ դատավորներին Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀԴՄ չխփելու համար ներում չի լինելու․ Նիկոլ Փաշինյան Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ Դոլարը, եվրոն, ռուբլին թանկացել են Եղանակը՝ Հայաստանում Ռուբեն Թաթուլյանի ծննդյան արարողությունն անցել է ջերմ մթնոլորտում և առանց որևիցե միջադեպի Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջ Հայտնի է Լուժկովի մահվան պատճառը Դեմ քվեարկած պատգամավորը ինչպես կնայի քաղաքացիների աչքերին, որոնք ծխելու պատճառով տառապելու կամ մահանալու են․ Արսեն Թորոսյան Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր Մի Մանվել Գրիգորյան եք բռնել, մի Ռոբերտ Քոչարյան, էս երկրում էլ օլիգարխ չկա՞. Գորգիսյան «Վույ–վույ–վույ, աման–աման, մի հատ գտեք էլի ձեզ». Արարատ Միրզոյանը՝ «Լուսավոր Հայաստանին» Հայաստանին զենք մատակարարող «ORSIS» -ը հանվել է սև ցուցակից Կցանկանամ, որ ծխախոտի գինը տարեցտարի բարձրանա. Հրաչյա Հակոբյան Մահացել է Յուրի Լուժկովը Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը (տեսանյութ) Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 միլիարդ դրամ շրջանառու միջոց․ Փաշինյան Փոխանակ զոհված տղերքի մայրերին մեծ թոշակներ տաք, ՍԴ-ի դատավորներին ե՞ք մեծ կաշառք տալիս․ Մենուա Հարությունյան
website by Sargssyan