ՀԱԿ-ը շարունակում է «վերադառնալ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ հայտնի դարձավ, որ Կենտրոն համայնքի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը։ Նա հանրային լայն շրջանակների համար անծանոթ կերպար է, չնայած քաղաքական գործընթացներին ակտիվ հետևողների համար հայտնություն չէ։

 Նշենք, որ նա ՀԱԿ վարչության անդամ է և Կոնգրեսի աշխատանքների ակտիվ մասնակիցներից մեկը, որը նաև ընդգրկված է եղել 2013 թվականի՝ Երևանի ավագանու ընտրությունների ՀԱԿ ցուցակում (8-րդ համար)։

Ժամանակին Պողոսյանն ակտիվ պայքարում էր կուտակային կենսաթոշակի դեմ՝ դա համարելով անընդունելի ու անթույլատրելի (գործող իշխանությունները փաստացի վավերացրեցին կուտակայինը), քանիցս անդրադարձել է ՀՀ-ից կապիտալի արտահոսքի աղետալի միտումների մասին (ինչպես հայտնի է, այս տարի ՀՀ-ից կապիտալի արտահոսքի չափերը եղել են աննախադեպ՝ հասնելով 295 մլն դոլարի):

 Իր հարցազրույցներից մեկում Պողոսյանը բավականին ոգևորված խոսել է «կարմիր գծերը» հանելու անհրաժեշտության և դրանց կոռուպցիոն ռիսկերի մասին։ Հետաքրքիր է, թե նոր պաշտոնում ինչպես է նա կյանքի կոչելու իր մոտեցումները: 

Դա , իհարկե, ցույց կտա ժամանակը: Սակայն փաստը մնում է փաստ, որ Պողոսյանը հերթական լևոնտերպետրոսյանականն է, որը պաշտոն է ստանում Փաշինյանի թիմիում, այսինքն, ի դեմս Կենտրոնի նոր թաղապետի, մենք ականատես ենք լինում ՀԱԿ-ի դիրքերի հերթական ամրապնդմանը նոր իշխանության մեջ։ 

Ի դեպ, Պողոսյանի նշանակումը բավականին հետաքրքիր է դիտարկել նաև այն պրիզմայով, որ վերջին օրերին անընդհատ շրջանառվում էր Միլանում Փաշինյանի բացահայտ ակնարկը, որ 1996-ի ընտրությունների կեղծումը ՀՀ ընտրակեղծարարության «չարիքի» սկիզբն էր։

 Այնպես որ, չի բացառվում, որ քաղաքապետի միջոցով վարչապետն այս նշանակմամբ պարզապես լևոնականների «խաթրն է առնում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Եղանակը՝ Հայաստանում Ռուբեն Թաթուլյանի ծննդյան արարողությունն անցել է ջերմ մթնոլորտում և առանց որևիցե միջադեպի Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջ Հայտնի է Լուժկովի մահվան պատճառը Դեմ քվեարկած պատգամավորը ինչպես կնայի քաղաքացիների աչքերին, որոնք ծխելու պատճառով տառապելու կամ մահանալու են․ Արսեն Թորոսյան Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր Մի Մանվել Գրիգորյան եք բռնել, մի Ռոբերտ Քոչարյան, էս երկրում էլ օլիգարխ չկա՞. Գորգիսյան «Վույ–վույ–վույ, աման–աման, մի հատ գտեք էլի ձեզ». Արարատ Միրզոյանը՝ «Լուսավոր Հայաստանին» Հայաստանին զենք մատակարարող «ORSIS» -ը հանվել է սև ցուցակից Կցանկանամ, որ ծխախոտի գինը տարեցտարի բարձրանա. Հրաչյա Հակոբյան Մահացել է Յուրի Լուժկովը Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը (տեսանյութ) Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 միլիարդ դրամ շրջանառու միջոց․ Փաշինյան Փոխանակ զոհված տղերքի մայրերին մեծ թոշակներ տաք, ՍԴ-ի դատավորներին ե՞ք մեծ կաշառք տալիս․ Մենուա Հարությունյան Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ ՍԴ-ի նախագահը, եթե մի քիչ նամուս ունենար՝ պետք է արդեն հրաժարական տար․ Սասուն Միքայելյան (տեսանյութ) 2020 թվականից միլիոնավոր օգտատերերի մոտ WhatsApp-ը կդադարի գործել Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ Դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյան ոչ մի աշ­խա­տա­կից խա­ռը չի եղել հայ­կա­կան մա­ֆի­ա­յի գոր­ծե­րին
website by Sargssyan